Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/171

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

րիարքարան, նպաստել կրթական գործի զարգացմանը։ 1854-ին ընդունել է կուսակրոնություն և ձեռնադրվել վարդապետ։ 1855-ին հիմնադրել է «Արծվի Վասպուրական» հանդեսը։ 1856-ին վերադարձել է Վան, պատրիարքարանի հանձնարարությամբ ստանձնել Վարագավանքի վանահայրությունը, 1857-ին այնտեղ հիմնադրել ժառանգավորաց վարժարան։ Արևելահայ հաս-քաղաքական գործիչների հետ կապեր հաստատելու մտադրությամբ, 1860-ին այցելել է Թիֆլիս, Երևան, Էջմիածին, Արցախ։ 1862-ին նշանակվել է Տարոնի հոգևոր առաջնորդ և Ս. Կարապետ վանքի վանահայր։ ժողովրդանվեր գործունեության համար ժողովուրդը նրան արժանացրել է «Հայրիկ» պատվանվանը։ 1868-ին Էջմիածնում օծվել է եպիսկոպոս. 1869-ին ընտրվել Կ. Պոլսի հայոց պատրիարք։ 1872-ի ապրիլին թուրք, կառավարությանն է ներկայացրել գավառահայության հարստահարությունների խնդիրը տեղեկագիր-բողոքագրի ձևով։ Վաստակելով կառավարող շըրջանների անվստահությունը 1873-ին հրաժարական է տվել։ 1878-ին իբրև ազգային պատվիրակության ղեկավար այցելել է Իտալիա, Ֆրանսիա. Անգլիա՝ փորձելով ապահովել նրանց դիվանագիտական աջակցությունը հայկական հարցի լուծմանը, մասնակցել է 1878-ի Բեռլինի կոնգրեսին. Հիասթափվելով կոնգրեսի արդյունքներից՝ փոխել է իր դիրքորոշումը, ազգ-ազատագրական պայքարի կոչ արել, «ժողովուրդ հայոց, անշուշտ լավ հասկցաք, թե զենքն ինչ կրնար գործել և կգործե։ Ուրեմն, սիրելի և օրհնյալ հայաստանցիներ, գավառացիներ, երբ հայրենիք վերադառնալու լինիք, ձեր բարեկամաց և ազգականաց, իբրև պարգև, մեկ-մեկ զենք տարեք, զենք առեք և դարձյալ զենք։ ժողովուրդ, ամենեն առաջ քո ազատության հույսը քո վրա դիր, քո խելքին ու բազուկին ուժ տուր, մարդ ինքնիրմեն պետք է աշխատի, որ փրկվի…»։

1878- ին ընտրվել է Վանի հոգևոր առաջնորդ։ Սատարել է Վանի «Սև խաչ» և Կարինի «Պաշտպան հայրենյաց» ազգ-ազատագրական գաղտնի կազ մակերպությունների ստեղծմանն ու գործունեությանը։ 1884-ին թուրք, կառավարությունը «անհանգիստ հոգևորականին» հետ է կանչել Կ. Պոլսից։ Ազգային ժողովը Խ-ի նախաձեռնությամբ 2 տեղեկագիր-բողոքագիր է ներկայացրել թուրք, կառավարությանը՝ բողոքելով հայ գավառների օրըստօրե վատթարացող վիճակից։ 1892-ի մայիսին ընտրվել է Ամենայն հայոց կաթողիկոս (1893-ի սեպտ. 26-ին օծվել է էջմիածնում)։ 1895-ին մեկնել է Պետերբուրգ, ներկայացել Նիկոլայ II ցարին՝ արևմտյան Հայաստանում խոստացված բարենորոգումների իրականացման խնդրագրով։ 1894-96-ի արևմտահայերի ջարդերի ժամանակ անդուլ աշխատանք է տարել՝ նյութապես օգնել գաղթականներին, պայմաններ ստեղծել հայրենի երկիր վերադառնալու համար, որին սպառնում էր բնիկ հայ ժողովրդից դատարկվելու վտանգը։ Եռանդուն պայքար է մղել ցարական կառավարության՝ 1903-ի հունիսի 12-ի հայ եկեղեցու ունեցվածքը բռնագրավելու մասին օրենքի իրագործման դեմ՝ արգելելով եկեղեցական թեմերին ենթարկվել այդ օրենքին։

Խ. հեղինակ է կրոնաբարոյախոսական, հրապարակախոսական, փիլիսոփայական, ազգագրական և այլ բնույթի բազմաթիվ աշխատությունների։ Նրա արձակ և չափածո երկերում արտացոլվել են հայ ժողովրդի ծանր կացությունը, նրա կրած տառապանքները, պայքարի անկոտրում ոգին, հույսն ու հավատը լավ ապագայի նկատմամբ։

Երկեր Ամբողջական Երկեր, Նյու Յորք, 1929։

Գրականություն

U ճ ե մ յ ա ն Հ , Հայոց Հայրիկ, Թավրիզ, 1929։ Ֆրանգյան Ե., Հայ միտքը, գիրք 2, Խրիմյան Հայրիկ, Կահիրե, 1925։ Գյուգալյան Գ., Խրիմյան Հայրիկ, Բեյրութ, 1954։ Մանուկյան Ա, Հայոց Հայրիկ, Բուենոս Այրես, 1957։ Փ ոլ ա դ յա ն Ա, Խրիմյան Հայրիկ, Նյու Յորք, 1957։

է. Կոստանդյան

1914- ԽՐԻՍԱՆԹՈՍ Ֆիլիպպիդիս (18821949), հույն եկեղեցական և հասարակական-քաղաքական գործիչ։ Սովորել է Շվեյցարիայում և Գերմանիայում։ Աշխատել է Կ. Պոլսի հուն, պատրիարքարանի դիվանում։ 1913-ին ընտրվել է Տրապիզոնի մետրոպոլիտ։ 1915 ին, Թուրքիայում հայերի կոտորածների ժամանակ, համարձակորեն հանդես է եկել հայերի պաշտպանությամբ։ Հայ-հուն. դաշինք ստեղծելու ջանքեր է գործադրել։ Աոաջին աշխարհամարտից հետո եղել է հուն, պատվիրակությունների անդամ միջազգային կոնֆերանսներում, մասնավորապես՝ 1919-20-ի Փարիզի հաշտության, 1920-ի Աան Ռեմոյի կոնֆերանսներում։ 1919- ին հուն, պատվիրակության կազմում Երևանում մասնակցել է Հայաստանի Հանրապետության հետ բանակցություններին՝ պատմական Պոնտոսի տարածքում հայ-հուն. ֆեդերատիվ պետություն ստեղծելու հարցի շուրջ։ Այդ քաղաքականության համար Անկարայի կառավարությունը Խ-ին դատապարտել է մահվան, սակայն խուսափել է պատժից՝ անցնելով Կ. Պոլիս, ապա՝ Հունաստան։ Այնուհետև եղել է Աթենքի արքեպիսկոպոս, ընտրվել Աթենքի ակադեմիայի անդամ։

Խ. Պոնտոսի և պոնտական հույների պատմությանը նվիրված աշխատությունների հեղինակ է։ «Տրապիզոնի եկեղեցու պատմությունը» (1933) ուսումնասիրության մեջ տալիս է Պոնտոսի և Փոքր Հայքի հայերի վերաբերյալ վիճակագրական արժեքավոր տվյալներ, որոնք վերաբերում են հայերի թվին, զբաղմունքին, դպրոցների և եկեղեցիների քանակին։ Լինելով Տրապիզոնի հայերի կոտորածների ականատեսը՝ Խ. մանրամասն նկարագրել է ԲեհաԷդդին Շաքիրի չարագործությունները, տվել Տրապիզոնի հայերին տեղահանելու մասին 1915-ի հունիսի 13-ի հրամանի հուն, թարգմանության լուսապատճենը։

Հ. Բարթիկյան

ԽՈՒՐՇՈԷԴՅԱՆ Լենդրուշ Արշակի (ծ. 1927), պատմաբան։ պատմական գիտական դ-ր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱ թղթ. անդամ (1990)։ գիտական ուսումնասիրությունները նվիրված են Անդրկովկասում հեղափոխական շարժմանը, հայկական հարցին, հայ քաղաքական կուսակցությունների գործունեությանը, պատմագրության խնդիրներին։ «Սովետական Ռուսաստանը և Հայկական հարցը» (1977) աշխատության մեջ փորձել