Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/174

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

կության նորացմանը, հայ ժողովրդի պայքարին՝ պատմական արդարությունը վերականգնելու գործում։

Կ. Խուդավերդյան

ԿԱՄՍԱՐԱԿԱՆ Կոստանդին Պետրոսի (1841, Նուխի 1923, Վիեննա), հայազգի ռուսական դիվանագետ և ռազմական գործիչ, գեներալ-լեյտենանտ։ Ավարտել է զինվորական ուսումնարան Մոսկվայում։ Մասնակցել է 1877-78-ի ռուսթուրք. պատերազմին (Կովկասյան ռազմաճակատում)։ Պատերազմից հետո նշանակվել է Էրզրումի զինվորական նահանգապետի օգնական, ապա՝ ռուս, փոխհյուպատոս Էրզրումում, 1878-ին՝ Վանում։ Մեծ ջանքեր է գործադրել իրագործելու Բեռլինի կոնգրեսի (1878) որոշումները արևմտյան Հայաստանում։ Սերտ կապ է պահպանել Կարինի «Պաշտպան հայրենյաց» ազատագրական կազմակերպության հետ։ Աշխատել է ստեղծել հայ-ասորա-քրդական դաշինք՝ թուրք, տիրապետության դեմ։ Համոզվելով. որ արևմտյան Հայաստանում չի իրականանա Բեռլինի դաշնագրով նախատեսված բարենորոգումների ծրագիրը՝ Կ. կոչ է արել զինվել և պատրաստվել արմատական գործողությունների։ Նյութապես օժանդակել է Վասպուրականի սովյալներին։ ցարական կառավարությունը, զգուշանալով Կ-ի հայանպաստ գործունեությունից, նրան տեղափոխել է Սիրիա՝ դիվանագիտական աշխատանքի։ 1900-14-ին շարունակել է զինվորական ծառայությունը Պետերբուրգում (Գլխ. շտաբում) և Կիևում։ 1914-ին տեղափոխվել է արտասահման (Եգիպտոս, Եվրոպա)։

ԿԱՅՕԱԿ (Բաղդասարյան Վադարշակ) (1875, Մուշ 1904), ազգային-ազատագրական շարժման գործիչ, ֆիդայի։ ՀՀԴ կուսակցության անդամ։ Ավարտել է (1892-ին) Մուշի Ներսեսյան վարժարանը։ Դպրոցն ավարտելուց հետո զինված խմբով բարձրացել է լեռները։

Գործակցել է Միհրան Տամատյանի, Հրայրի ու Գևորգ Չավուշի (իբրև զինավարժ ու զինակիր խմբերի անդամ), ապա՝ Աղբյուր Սերոբի ու Անդրանիկի հետ։ Մասնակցել է Սասունի 1894-ի ինքնապաշտպան, կռիվներին, 1901ին՝ Առաքելոց վանքի կռվին. 1904-ի հունիսին Սոֆիայից (ուր մասնակցել էր ՀՀԴ կուսակցության III ընդհանուր ժողովին) Սասուն վերադառնալիս՝ անցել է Կարս։ Այստեղից «Դժոխք» հեծելախմբի (29 հոգի) գլուխ անցած փորձել է մտնել Բասեն, բայց Զեվինի ավերակ բերդի մոտ խումբը կռվի է բռնվել մեծաթիվ թուրք զինվորների ու քրդերի հետ։ Անհավասար կռվում շատերի հետ զոհվել է նաև Կ.։

Ա. Ներսիսյան

ԿԱՅԾԱԿ ԱՌԱՔԵԼ (Աբաջյան Տիգրան) (1869, Բաբեիդ 1917, Երզնկա), ազգային-ազատագրական շարժման գործիչ, ֆիդայի։ ՀՀԴ կուսակցության անդամ։ Տակավին պատանի՝ Երզնկայում միացել է Դերսիմի Քեռիի (Ռուբեն Շիշմանյան) խմբին։ 1896-ին անցել է Կովկաս, եղել Բաքվում, 1900-03-ին՝ Կարսում, ուր զբաղվել է Երկիր զենք փոխադրելով։ 1908-ի մայիսին «Մրրիկ» խմբի կազմում հասել է Սասուն, մասնակցել 1904-ի ապստամբությանը։ 1905-ի հայ-թաթար. ընդհարումների ժամանակ գործել է Երևանում։ Այնուհետև մասնակցել է Իրան, հեղափոխությանը. ապա անցել Բաբերդ, Սեբաստիա ևՎան։ 1915-ի Վանի հերոսամարտի կազմակերպիչ զինվորական խորհրդի կազմում էր։ 1916-17-ին Երզնկայում զբաղվել է հայ գաղթականների փրկության գործով։

U. Ներսիսյան

ԿԱՆԱՅԱՆ Դրաստամատ Մարտիրոսի (1884-1956), տես Դրո.

ԿԱՊՐԻԵԼՅԱՆ Իզաբել (ծ. 1935), պատմաբան. սոցիոլոգ (Կանադա)։ Սոցիոլոգիայի դ-ր։ Աշխատում է Տորոնտոյի էթնիկական հետազոտությունների և էթնիկ, կրթության ինստիտուտում։ Կ. հիմնականում ուսումնասիրում է Կանադայի հայ համայնքի պատմությունը և ժամանակակից վիճակը, փախստականների դրությունը այսօր աշխարհում և այլն։ Ամերիկյան և կանադական մի շարք գիտական հանդեսներում ու ժող-ներում տպագրել է հոդվածներ, որոնցում քննում է արևմտյան Հայաստանի հայերի տեղահանման պատմությունը, ապաստան տված երկրներում հայ գաղթականների սոցտնտ. կարգավիճակը, հայ կանանց դերը էթնոմշակութ. ժառանգականության պահպանման գործում և այլն։ Ստեղծել է Կանադայի հայ համայնքի պատմության դասագիրք հայկական դպրոցների համար, 1915-ի եղեռնի պատմության հանրամատչելի գործեր։

Երկեր Armenians in Ontario, "Poliphony", 1982, v. 4, No2; Migratory Caravans։ Armenian Sojourners in Canada, "Journal of American Ethnic History", 1987, v. 6, No2.

է. Մելքոնյան

«ԿԱՊՈՒՅՏ ԳԻՐՔ», փաստաթղթերի ժողովածու. որը 1916-ին Լոնդոնում հրատարակել է Զ. Բրայսը "The Treatment of Armenians in the Ottoman Empire 1915-16" («Հայերի վիճակը Օսմանյան կայսրությունում 1915-16 թթ.») վերտառությամբ («Կ. գ.» անվանումը ստացել է գրքի կազմի գույնից)։ Գիրքն ունի ընդարձակ նախաբան, որտեղ շարադըրված է հայ ժողովրդի համառոտ պատմությունը մինչև Մեծ եղեռնը։ ժող-ը բովանդակում է 158 փաստաթուղթ (կազմում է 628 էջ)։ Դրանք Օսմանյան կայսրության տարածքում հայերի 1915-16-ի բռնագաղթի ու ոչնչացման մասին առաջնային նշանակության տարբեր բնույթի վավերագրեր ու վկայություններ են, հիմնականում՝ Թուրքիայում աշխատող օտարերկրացիների տեղեկագրեր ու զեկուցագրեր իրենց կառավարություններին, ականատեսների հուշագրություններ, դիմումներ ու բողոքներ։ «Կ. գ.»-ում զետեղված նյութերը համոզիչ կերպով ցույց են տալիս, որ հայերի կոտորածը ոչ մահմեդական մոլեռանդության բռնկում էր և ոչ էլ միջցեղային թշնամության դրսևորում, այն որոշակի ծրագրված պետական քաղաքականություն էր, որը նախապատրաստել ու իրականացրել են պետական իշխանության մարմինները, «Միություն և առաջադիմություն» կուսակցության ղեկավարները։

Նյութերն ընտրելիս Ջ. Բրայսը դրսևորել է անկողմնակալություն՝ ձգտելով ժոդ-ում մեծ տեղ տալ չեզոք