Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/175

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

երկրների ներկայացուցիչների (միսիոներներ. բժիշկներ, ուսուցիչներ, գթության քույրեր, գիտնականներ, զինվորականներ. դիվանագետներ, պետական ծառայողներ, արդյունաբերողներ և այլն) հեղինակած փաստաթղթերին։ Հավաքած նյութերի վավերականությունը փաստելու համար կազմողը իրականացրել է վերլուծական բնույթի ծավալուն աշխատանք, կատարել համեմատություններ. փաստաթղթերի համադրություններ, ձգտել պատմական իրադարձությունները ներկայացնել այնպես, ինչպես դրանք եղել են։ Գրքի վավերականության ու անկողմնակալության վրա էական ազդեցություն չի գործել Ջ. Բրայսի որոշ վերապահ և սուբյեկտիվ մոտեցումը Հայկական հարցում Անգլիայի վարած երկդիմի ու շահամոլ քաղաքականությանը։ Մեծ քանակությամբ նյութեր կան, որոնք մերկացնում են կայզհրական Գերմանիայի հրեշավոր դերը հայ ժողովրդի ցեղասպանության գործում։

«Կ. գ.» նաև գաղափարախոսական-քաղաքական պայքարի զենք է ընդդեմ պատմության՝ հին ու նոր թուրք կեղծարարների, հանուն պատմական ճշմարտության և հանուն հայ ժողովրդի արդար պահանջների բավարարման։

Գրականություն

The Treatment of Armenians in the Ottoman Empire 1915-16, 2-nd ed., Beyrut, 1979.

Ս. Պողոսյան

ԿԱՄԵՄՅԱՆ Հովսեփ (ծ. 1948), պատմաբան, գրող, հրապարակախոս (Հունաստան)։ «Մենք» հանդեսի հրատարակիչ-խմբագիր։ Հայկական հետազոտությունների կենտրոնի (Աթենք) հիմնադիր։ Թարգմանել է Հայաստանի պատմությանը և բանասիրությանը վերաբերող աշխատություններ։ Հեղինակ է մի շարք գործերի, որոնցում քննարկվում են հայ ժողովրդի ազգազատագրական պայքարի խնդիրները («Հայ ազատագրական պայքարը». 1979, հուն., «Թուրքերն ընդունում են հայերի ցեղասպանությունը, 1985, հուն., «Դարաբաղյան հարցը», 1990, հուն.)։ Կ-ի ուսումնասիրություններից մեկը վերաբերում է Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի գործունեությանը։

Ի. Խասիոտիս (Հունաստան)

ԿԱՍՅԱՆ (Տեր-Կասպարյան) Սարգիս Հովհաննեսի (1876, Շուշի 1937), քաղաքական և պետական գործիչ, հրապարակախոս։ ՌՍԴԲԿ անդամ 1905-ից (1903-04-ի ն հնչակյան կուսակցության անդամ)։ Ավարտել է Լայպցիգի առևտրական ինստ-ը (1902), Բեռլինի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետը (1904)։ 1906-07-ին խմբագրել է ս-դ. «Բանվորի ձայնը» (Բաքու), «Կայծ», «Նոր խոսք» (Թիֆլիս) թերթերը։ Իր հիմնադրած բոլշևիկյան «Մեր խոսքը» թերթում Կ. 1914-ի հունվարին հրատարակել է «Հայկական հարցը և հայկական դեմոկրատիան» հոդվածը, որտեղ վերլուծել է հայ քաղաքական տարբեր կուսակցությունների վերաբերմունքը Հայաստանի ազատագրման հարցին, նշել, որ հայկական հարցի լուծման մեջ ամենաշահագրգռվածը եղել է հայ պրոլետարիատը, որին և վերապահել է առաջատար դեր հարցի լուծման խնդրում։ Կովկասի բոլշևիկներից առաջինն էր, որ հղացել է (1919-ին) խորհրդային Հայաստանի՝ որպես ինքնուրույն հանրապետության ստեղծման գաղափարը, ի տարբերություն մինչ այդ ընդունված «Խորհրդային Կովկաս» կարգախոսի։ «Որտեղ է ելքը» (1919) աշխատության մեջ նշել է, որ հայ ժողովրդին կարելի է ազատագրել Հայաստանում խորհրդային իշխանություն և խորհրդային Ռուսաստանի հետ սերտ դաշինք հաստատելու միջոցով։ Կ. Հայաստանը խորհրդային հռչակած (1920-ի նոյեմբ.) Հեղկոմի առաջին նախագահն էր։ Կողմնակից էր հասարակության բոլոր ուժերի համախմբմանը և միասնությանը, իր գաղափարակիցների (Ա. Մռավյան, Ա. Բեկզադյան) հետ հանդես է եկել գաղափարի հակառակորդների նկատմամբ բռնության միջոցներ գործադրելու դեմ։

Հետագա տարիներին ղեկավար պաշտոններ է վարել Անդրֆեդերացիայում։ Անհիմն բռնադատվել է, հետմահու արդարացվել։

Երկեր Ընտ. Երկեր, Ե., 1965։

Գրականություն

Կարապետյան Հ., Սարգիս Կասյան, Մեծ պայքարի մարդիկ, գիրք 1, Ե., 1963։

Հ. Կարապետյան

ԿԱՎԵՆԴԻՇ (Cavendish) Ֆրեդերիկ ( ° 1925), անգլիական հասարակական գործիչ։ 1897-ին հիմնադրել է «Հայաստանի բարեկամներ» կազմակերպությունը և դարձել նրա նախագահը։ Լորդ Մեյորզի հայ փախստականների ֆոնդի փոխնախագահն էր։ Օսմանյան կայսրությունում քրիստոնյա փոքրամասնությունների, մասնավորապես՝ հայ ժողովրդի շահերի պաշտպանության մասին Ու. Գլադստոնի լիբերալ կուսակցության գաղափարների համակիրն էր։ Կ. և նրա կազմակերպությունը մեծ օգնություն են ցույց տվել Թուրքիայում կոտորածներից և ջարդերից տուժած հայ բնակչությանը և փախստականներին ինչպես XIX դ. 90-ական թթ. վերջին, այնպես էլ 19151920-ի ընթացքում։ 1913-ի հունվ. նամակով դիմել է արտգործնախարար է. Գրեյին՝ պահանջելով օգնել և պաշտպանել հայ ժողովրդին, քանի որ Մեծ Բրիտանիան «կրկնակի պատասխանատվություն» է կրում նրա առջև Բեռլինի դաշնագրի (1878) և Կիպրոսի կոնվենցիայի պատճառով։ Գտնում էր. որ եթե բրիտանական կառավարությունը անհապաղ չձեռնարկի հայերին պաշտպանող միջոցառումներ, ապա նրանց սպառնում է ֆիզ. ոչնչացում։ 1915-ին Ջ. Բրայսի հետ ստորագրել է հայ փախստականներին օգնելու խնդրանքով «Թայմս» թերթում տպագրված Բրիտանիայի հասարակայնությանը ուղղված դիմումը։

Երկեր The Peril of Armenia. ’Contemporary Review", I913,v. 103.

U. Կիրակոսյան

«ԿԱՎԿԱԶՍԿՈՅԵ ՍԼՈՎՈ» ("Кавказское слово"), «Զակավկազս կ ո յ ե ս լ ո վ ո». «Ս լ ո վ ո», ռուսերեն շաբաթաթերթ։ Հրատարակվել է 21-ին, Թիֆլիսում։ Խմբագիրներ՝ Յու. Սեմյոնով, Վ. Անանով, Մ. Գևորգով, Ի. Դոլուխանով, Ռ. Իոաննիսիան։ Բազմաթիվ հոդվածներ է հրապարակել աոաջին աշխարհամարտի ռազմական գործողությունների, հայ կամավոր, ջոկատների, արևմտյան Հայաստանում Ռուսաստանի ունեցած տնտեսական շահերի,