Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/176

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


Կիլիկիայում տեղի ունեցող իրադարձությունների, փախստականների խընդիրների վերաբերյալ։ Հոդվածների և նյութերի զգալի մասը նվիրված է հայկական հարցին, դրա նկատմամբ մեծ տերությունների դիրքին, հայ ազատագրական շարժմանը, հայ ազգ կուսակցությունների գործունեությանը, արևմտյան Հայաստանում բարենորոգումների անցկացմանը, Հայաստանի ապագային, Հայաստանի Հանրապետության ներքին իրավիճակին, նրա հարաբերություններին Վրաստանի, խորհրդային Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի հետ։ «Կ. ս.» մեծ ուշադրություն է դարձրել Ղարաբաղին, հայկական այդ մարզում տեղի ունեցող իրադարձություններին, հրապարակել է խորհրդային Ադրբեջանի ղեկավարների հայտարարությունները Ղարաբաղը, Նախիջևանը և Զանգեզուրը խորհրդային Հայաստանի անբաժանելի մաս ճանաչելու վերաբերյալ։

Թերթին գործուն աշխատակցել են Հ. Թումանյանը, Լեոն, Մ. Բերբերյանը, Ա. Ահարոնյանը. հ. էրենբուրգը, Վ. Բաքրաձեն, Ս. Գորոդեցկին և ուրիշներ։

U. Զաքարյան

ԿԱՐԱԲԵՔԻՐ Քյազըմ (1882-1948), թուրք ռազմական գործիչ, գեներալ, փաշա։

1918-19-ին եղել է 1-ին, 2-րդ, 15-րդ թուրք. Կովկասյան բանակային կորպուսների հրամանատար, մասնակցել Երզնկայի, էրզրումի և Կարսի գրավմանը. հետագայում՝ արևելյան ռազմաճակատի զորքերի հրամանատար։ 1920-ի սեպտ. թուրք, զորքերը Կ-ի գլխավորությամբ ներխուժել են արևելյան Հայաստան (տես Թուրքական արշավանք) ՝. Գլխավորել է թուրք, պատվիրակությունները Աւեքսանդրապոլի (1920) և Կարսի (1921) կոնֆերանսներում։ Աչքի է ընկել խաղաղ հայ բնակչության դեմ դաժանությամբ։

ԿԱՐԱԽԱՆ (Կարախանյան) Լևոն Միքայելի (1889, Թիֆլիս 1937), դիվանագետ։ Պրոֆեսիոնալ հեղափոխական։ ՌՄԴԲԿ անդամ 1904-ից։ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո կատարել է դիվանագիտական աշխատանք։ Բրեստ-Լիտովսկի բանակցություններում (1917-ի նոյեմբ. 1918-ի մարտ) եղել է խորհրդային պատվիրակության անդամ և քարտուղար, 1918-23-ին՝ ՌԽՖՍՀ արտգործնախարարի տեղակալ։ Հետագա տարիներին՝ ԽՍՀՄ դեսպան մի շարք երկրներում։

Կ. անմիջական մասնակցություն է ունեցել Արլ-ի երկրների, այդ թվում՝ Թուրքիայի և Անդրկովկասի հանրապետությունների նկատմամբ խորհրդային Ռուսաստանի քաղաքականության մշակմանն ու իրականացմանը։ 1918ին Բրեստ-Լիտովսկի պայմանագրի ստորագրումից հետո խորհրդային Ռուսաստանի կառավարությունը բազմիցս բողոքել է Թուրքիային՝ պայմանագրի խախտման կապակցությամբ, որոնք ուղեկցվել են հայ բնակչության զանգվածային ոչնչացումով։ Գերմանիային և Թուրքիային ուղղված նոտաները ստորագրել են Գ. Չիչերինը և Կ.։ Մասնակցելով խորհրդա-թուրքական և խորհըրդա-հայկական բանակցություններին՝ Կ. ձգտել է Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունները կարգավորել խաղաղ ճանապարհով, կասեցնել պատերազմը։ խորհրդային կառավարությունը Կ-ին մշտապես ներգրավել է Անդրկովկասի հանրապետություններին վերաբերող կարևոր հարցերի քննարկման մեջ։ Մասնակցել է 1921-ի Մոսկվայի պայմանագրի մշակմանը։ Անհիմն բռնադատվել է, հետմահու արդարացվել։

Գրականություն

Լ ի լ ո յա ն Հ. 3., Սովետական ականավոր դիվանագետը, Ե., 1978։

Հ. Լիլոյան

ԿԱՐԱՄԱՆՌՒԿՅԱՆ Դանիել (ծ. 1962, Մոնտեվիդեո), պատմաբան։ Սովորել է ուրուգվայական դպրոցում, Մոնտեվիդեոյի ՀԲԸՄ Ալեք Մանուկյան հայկական միջնակարգ վարժարանում, եղել ազատ ունկնդիր Ռւրուգվայի համալսարանում, իբրև ստաժյոր սովորել ԵՊՀ պատմության ֆակուլտետում (1988-89)։

1985-ին Մոնտեվիդեոյում հրատարակել է «Հայկական ցեղասպանությունը 1915 թ. ուրուգվայական մամուլում» աշխատությունը՝ վերարտադրելով 1914-ին Ռւրուգվայի 17 տարբեր թերթերում հայերի բռնագաղթի ու ցեղասպանության վերաբերյալ տպագրված 698 թղթակցություն։

Ա. Սանջյան (Լիբանան)

ԿԱՐԱՊԵՏՅԱՆ Նիկոլ Վարդանի (1912-1982), պատմաբան։ Պատմական գիտությունների թեկնածու։ Ռաումնասի- րել է արևմտյան Հայաստանում XX դ. սկզբի ազատագրական շարժումների պատմությունը։ Գրել է «Հայ ժողովրդի պատմություն» բազմահատորյակի 6-րդ հատորի (1981) «Արևմտյան Հայաստանի սոցիալ-տնտեսական և քաղաքական դրությունը 1900-1908 թվականներին» բաժինը։ 1960-ական թթ. նամակագրական կապ է հաստատել լեհ հասարակական գործիչ. հրապարակախոս Բոգդան Գեմբարսկու հետ, լեհ. մամուլում հրապարակել հոդվածներ, որոնցում պաշտպանել է Բ. Գեմբարսկու պահանջը հայկական հարցի արդարացի լուծման վերաբերյալ, մերկացրել քեմալական Թուրքիայի և խորհրդային Ռուսաստանի հակահայկական դավադրական քաղաքականությունը, որի հետևանքով Հայաստանը զրկվեց Նախիջևանից, Արցախից, Կարսի մարզից։ Նման դիրքորոշման և գործի համար Կ. հեռացվել է ԽՄԿԿ-ից և աշխատանքից։

ԿԱՐԱՔԻԼԻՍԱ, քաղաքատիպ ավան և վարչական միավոր արևմտյան Հայաստանի Էրզրումի նահանգում, արևելյան Եփրատի վերին հոսանքում. Ալաշկերտի դաշտում։ Կազմել է Մեծ Հայքի Այրարատ նահանգի Բագրեվանդ գավառի մի մասը։ Կ. գավառը XVI-XIX դդ. եղել է Ալաշկերտի գավառի կազմում, այնուհետև վերածվել ինքնուրույն վարչական միավորի։ հարավ-ից օրեցօր Կ. ներթափանցող քրդերի ու թուրքերի հալածանքների հետևանքով հազարավոր հայեր այնտեղից գաղթել են Արևելյան Հայաստան։ Կ-ում 1890-ական թթ. քանիցս կրկնվել են հայկական կոտորածները։ XX դ. սկզբին Կ. գավառն ուներ 10 հայկական գյուղ՝ 624 տուն բնակչով (շուրջ 3 հազար հոգի)։

Պատերազմական անբարենպաստ իրադրության պատճառով 1914-ի նոյեմբ-դեկտ. շատերը արտագաղ թեցին Արարատյան դաշտ՝ ճանապարհին տալով մեծ թվով զոհեր։

1916—17-ին ոմանք վերադարձանիրենց գյուղերը։ 1918-ի մարտ-ապրիլին տեղի քուրդ և թուրքական բնակչության մասնակցությամբ թուրքական զորքերը ջարդեր կազմակերպեցին Կ-ում. գավառի հայության վերջին