Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/177

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

բեկորները հիմնականում ապաստան գտան արևելյան Հայաստանում։

Գրականություն

U-Դ ո, Վանի, Բիթլիսի և էրզրումի վիլայեթները, Ե., 1912։

U. Մելքոնյան

ԿԱՐԻՆ, տես էրզրում.

ԿԱՐՃԻԿՅԱՆ Խաչատուր (1882, Վաղարշապատ-1918, Երևան), պետական, քաղաքական գործիչ։ ՀՀԴ կուսակցության անդամ։ Ավարտել է Գևորգյան ճեմարանը, 1910-ին՝ Աանկտ Պետերբուրգի համալսարանի իրավաբանական ֆակը, ապա տեղափոխվել է Թիֆլիս և աշխատել որպես դատապաշտպան։ Մասնակցել է «Դաշնակցության գործի» դատավարությանը որպես դատապաշտպան. գործընկերներն էին Ս. Կերենսկին, Զարոդինը, Մանդելշտամը։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին հայկական կամավոր, շարժման կազմակերպիչներից էր։ Զբաղվել է Կովկաս ապաստանած արևմտահայ փախստական գաղթականների անվտանգության ապահովման, տեղավորման հարցերով։ 1917-ի Փետր. հեղափոխությունից հետո աշխատել է արևմտյան Հայաստանի գեն-կոմիսարությունում խորհրդատուի պաշտոնում։ 1917ի նոյեմբ. Անդրկովկասյան կոմիսարիատում զբադեցել է ֆինանսների նախարարի պաշտոն։ 1918-ի փետր. ընտրվել է Անդրկովկասյան սեյմի կազմում։ Կ. գտնում էր, որ Կովկասյան ազգերի համագործակցությունը պետք է ընթանա փոխզիջումների և փոխադարձ շահերի ուղիով, ինչը կհանգեցներ կայուն դաշինքի։ Դեմ էր Բրեստի հաշտության (1918) ստորագրմանը։ Հայոց ազգային խորհրդի փոխնախագահն Էր։ Տրապիզոնի բանակցությունների (1918) օրերին հայտարարել է, որ Կարսը, Արդահանը Թուրքիային վերադարձվելու դեպքում ինքը դուրս կգա սեյմի կազմից, և դուրս է եկել՝ թողնելով նաև ազգային խորհրդի փոխնախագահի պաշտոնը։ Սակայն Կ-ի ակտիվ միջամտությամբ, այնուամենայնիվ, սեյմը շարունակել է պատերազմը և չի ընդունել թուրքերի պահանջները Տրապիզոնում։

Հայաստանի Հանրապետության առաջին կառավարությունում Կ. ֆինանսների նախարար էր (հունիս, 1918), իր իսկ առաջարկով 1918-ի հոկտ. ձևավորված կոալիցիոն կառավարությունում՝ խնամատարության նախարար։ ՀՀԴ մեղադրել է Կ-ին Կարսը թուրքերին հանձնելու և վրացամետ քաղաքականություն վարելու մեջ։ Սպանվել է իր աշխատասենյակում, կուսակից Ե. Տեր-Մինասյանի ձեռքով։

Վ. Մելիքյան

ԿԱՐՃԿԱՆ, գավառ Արևմտյան Հայաստանի Վանի նահանգում, Վանա լճի հարավ-արմ. ափերին։ Ընդգրկել է Կեցան (Քեսան), Գավառ (Գյավառ) և Փարթավ գավառակները։ Կ. համապատասխանում է Վասպուրականի Երևարք, իսկ Կեցանը՝ Առվենից ձոր գավառներին։

XVI դ. 30-ական թթ. ընկել է օսմ. Թուրքիայի տիրապետության տակ, մինչև XIX դ. 40-ական թթ. հիմնականում մտել Բիթլիսի խանության (Կեցանը՝ Վանի նահանգի) մեջ։ Քրդ. իշխանությունների վերացումից հետո, որպես գյուղախումբ, գտնվել է Վանի նահանգի Գյավաշ գավառակի կազմում, իսկ Կեցանը կցվել է Դիարբեքիրի նահանգի Սղերդ գավառին (1879-ից Բիթլիսի նահանգում)։ 1883-88-ին առժամանակ մտցվել է Բիթլիսի նահանգի մեջ, այնուհետև, Կեցանի հետ, վերջնականապես անցել Վանի նահանգին (1902-ից գյուղախումբ Գյավաշ գավառակում)։ Կ. (կենտրոնը՝ Գինդրանց կամ Կենդրանց) ունեցել է մոտ 80 բնակավայր, եղել Վանի նահանգի հայաշատ հատվածներից. Կ-ի մոտ 40 գյուղերում ապրող ավելի քան 9 հազար հայերն առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին կազմել են բնակչության գրեթե 55 %-ը։ Հատկապես բազմամարդ էին Գինդրանց, Գոմս, Եղեգիս (Գյոլլու), Խնձորգին (Խնձորիկ), Կութ (Փարթավա-Կութ), Սորբ, Ուրանց (Օրանց), Օղվանց գյուղերը։ Նշանավոր էին Կ-ի Գինդրանից Ս. Կարապետ, Գոմոց կամ Ջոջգլուխ Ս. Գևորգ, Մրորսի Ս. Թովմաս, Սորբա Ս. Կարապետ, Սմբոնի (Սմբատաշեն) Ս. Աստվածածին, Ուրանից Ս. Աստվածածին վանքերը։ Հայերն զբաղվել են անասնապահությամբ, երկրագործությամբ (հատ կապես Կարճկանի դաշտում), արհեստներով, լճափնյա գյուղերում՝ նաև նավավարությամբ, առևտրով։

1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ, նրանց մեծ մասն ապաստանել է Մոկսում և Փեսանդաշտում, այնուհետև, ռուս, զորքի նահանջից հետո, գաղթել արևելյան Հայաստան։

Գրականություն

Միրախորյան Մ., Նկարագրական ուղեվորություն ի հայաբնակ գավառս Արևելյան Տաճկաստանի, հ. 1, ԿՊ, 1884։ U Դ ո, Վանի, Բիթլիսի և էրզրումի վիլայեթները, Ե., 1912։ Նույնի, Մեծ դեպքերը Վասպոլրականում 1914-1915թվականներին, ե., 1917։ Սրվանձտյանց Գ., Երկեր, հ. 1, Ե., 1978։

Գ. Բաղալյան

ԿԱՐՍ, Կարուց քաղաք, բերդաքաղաք արևմտյան Հայաստանում, Մեծ Հայքի Այրարատ նահանգի Վանանդ գավառում։ XVI դ. օսմ. Թուրքիայի տիրապետության տակ ընկնելուց հետո մինչև XIX դ. 70-ական թթ. վերջը՝ համանուն վիլայեթի վարչական կենտրոնը։ 1878-ին միացվել է Ռուսաստանին՝ իբրև Կարսի մարզի կենտրոն։ XIX դ. սկզբին Կ-ի 850 տուն բնակիչներից 600 տունը հայեր էին։ 1829-30, 18541855-ին հազարավոր կարսեցիների Անդրկովկաս (հիմնականում՝ Շիրակ) արտագաղթելու հետևանքով Կ-ում նկատելիորեն կրճատվել է հայ բնակչության թիվը։ Սուլթան, կառավարությունը մեծ թվով թուրքալեզու և իրանալեզու (քրդեր) Էթնիկ, տարրերի վերաբնակեցրել է Կ-ում։ Կ. Ռուսաստանին անցնելուց հետո հայ բնակչության ներհոսքի հետևանքով մինչև 1913-ը քաղաքում հայերի թիվը հասել է 10250-ի (ընդհանուրը՝ 12175)։ 1914-17ին արևմտյան Հայաստանի տարբեր գավառներից փախած հազարավոր հայեր ապաստանել են Կ-ում։ 1918-ի ապրիլի 25-ին Կ., որ ժամանակի ամենաանմատչելի քաղաք-ամրոցն էր և ուներ լավ զինված կայազոր. Անդրկովկասյան սեյմի դավաճանական քաղաքա-