Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/179

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Սահմանային միակ հարցը, որի լուծմանը չմիջամտեց թուրք, կողմը, դա խորհրդային Հայաստանի ե Նախիջևանի միջև սահմանի ճշտումն էր։ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները կանխեցին թուրք, միջամտությունը՝ հայտարարելով, որ իրենք արդեն ճշտել են սահմանները։ տնտեսական հարցերի քննարկման ժամանակ խորհրդային կողմը Թուրքիայից պահանջեց վերադարձնել Ալեքսանդրապոլի գրավման ժամանակ կողոպտված քաղաքի դեպոյի գույքը։ Թուրքերը հրաժարվեցին բավարարել այդ պահանջը։ Վեճը շարունակվեց մինչև հոկտ. 10-ի նիստը, որտեղ թուրքերը. ընդառաջելով խորհրդային կողմին՝ Բաթումից իրենց օգտվելու դեկլարացիայի հարցում, հասան այն բանին, որ օրակարգից հանվեց Ալեքասնդրապոլի դեպոյի հարցը։ Հոկտ. 13-ին պայմանագիրը ստորագրվեց (տես Կարսի պայմանագիր 1921).

Գրականություն

Ձոհրաբյան է., Սովետական Ռուսաստանը և հայ-թուրքական հարաբերությունները

1920-1922 թթ., Ե., 1979։ Б а г и р о в Ю. А, Из истерии советско-турецких отношенпп(19201922гг.), Баку, 1965։ X а р мандарин С. В., Ленин и становление Закавказской Федерации

Է. Ձոհրաբյան

ԿԱՐՍԻ ՄԱՐԶ, վարչատարածքային միավոր ցարական Ռուսաստանում։ Եղե| է Աեծ Հայքի Այրարատ նահանգի Վանանդ գավառի կազմում։ վարչական կենտրոնը Կարս։ Տարած. 16869 կմ2։ XVI դ. Կ. մ-ի տարածքը գրավել են օսմանյան թուրքերը և կազմել Կարսի էյալեթը, որը XIX դ. սկզբին տրոհված էր Կարսի, Շորագյալի (Շիրակ), Զարիշատի, Կաղզվանի և Կեչվանի գավառների, որոնց 248 գյուղերը 1828-ի հունիսին ունեին 22 հազար բնակիչներ (1842 ընտանիք կամ 14,7 հազար հայեր)։ 18291830, 1854-55-ին Անդրկովկաս, հիմնականում՝ Շիրակի դաշտ գաղթած հազարավոր կարսեցի հայերի փոխարեն թուրք, կառավարությունը վերաբնակեցրել է Կովկասից և Օսմանյան կայսրության տարբեր շրջաններից եկած թուրքերի, թուրքմենների, կարափափախների, լեզգիների և քրդերի։ 1877ին ռուս, զորքերի գրաված շրջաններից 1878-ի դեկտ. 27-ին վերջնականա պես կազմավորվել է Կ. մ., որը սկզբում բաղկացած էր մեկ մարզային քաղաքից (Կարս), 6 օկրուգից (Կարսի. Արդահանի, Զարիշատի, Շորագյալի, Կաղզվանի, Օլթի-Փոցխովի) և 2 պրիստավությունից (Չըլդրի և Խորասանի)։ 1881-ի վարչական վերաբաժանումից հետո Կ. մ. վերակազմվել է Կարսի, Արդահանի, Կաղզվանի և Օլթիի օկրուգների, որոնք իրենց հերթին տրոհվել են 14 տեղամասերի և 148 գյուղ, համայնքների։ մահմեդական բնակչության արտագաղթի և արևմտյան Հայաստանի ու Անդրկովկասի տարբեր շրջաններից քրիստոնյաների ներգաղթի հետևանքով մարզում աճել է հայերի տեսակարար կշիռը (1882-ին 31518 հայ, 1887-ին՝ 38184)։ 1890-Шկան թթ. համիդեական կոտորածներից հետո ուժեղացել է արևմտյան Հայաստանից հայերի արտագաղթը Կ. մ. (1897-ի մարդահամարով՝ 73 հազար, 1906-ին՝ 94 հազար, 1910-ին’ 102 հազար, 1913-ին՝ 113 հազար բն. 85 հայաբնակ գյուղերում և Կարս քաղաքում)։ Իր դիրքերն ամրապնդելու նպատակով ցարական կառավարությունը 25 տարում մարզ է տեղավտխել 20 հազար ռուսների։ 1914-ի նոյեմբ-դեկտ. Կ. մ-ի արևելյան շրջանները ներխուժած թուրք, զորքերը կազմակերպել են հայերի կոտորածներ։ Մինչև 1915-ի հունվ. սկիզբը թուրքերից մաքրված մարզի ամբողջ տարածքը 1915-16-ին վերածվել է հազարավոր հայ գաղթականների հանգրվանի։ 1918-ի մարտի 3-ին Բրեստ-Լիտովսկում կնքված պայմանագրով խորհրդային Ռւուսաստանը Կ. մ.