Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/181

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

հարում էին Հայաստանի կենսական շահերը։ Կ. պ. ստորագրել են. ՀԽՍՀ կառավարության կողմից՝ արտաքին գործերի ժողկոմ U. Մռավյանը և ներքին գործերի ժողկոմ Պ. Մակինցյանը, Ադրբ. ԽՍՀ կառավարության կողմից՝ ԲԳՏ ժողկոմ Բ. Շահթաիւթինսկին, Վրաց. ԽՍՀ կառավարության կողմից՝ ռազմածովային գործերի ժողկոմ Շ. Էլիավան և արտաքին գործերի ու ֆինանսների ժողկոմ Ս. Սվանիձեն, Թուրքիայի կողմից՝ արևելյան ռազմաճակատի հրամանատար Ք. Կարաբեքիր փաշան, Վելի բեյը, Մուխթար բեյը, Ադրբեջանում Թուրքիայի լիազոր ներկայացուցիչ Մեմդուհ Շեքեթը, ՌԽՖՍՀ կառավարության կողմից՝ Յա. Գանեցկին։

Գրականություն

Ձոհրաբյան է. U., Սովետական Ռուսաստանը և հայ-թուրքական հարաբերությունները 1920-1922 թթ, ե., 1979։ Մսըրլյան Զ., Երեք դաշնագիրեր (Սլեքսանդրապոլի, Սոսկվայի և Կարսի. դաշնագիրերը, 1920-1921 թթ), Բեյրութ, 1979։ Документы внешней политики СССР, т. 4, М., I960։ Хармандарян С. В., Карсская кондюренция 1921 г. и ее иредпсторпя. ԲՀԱ, 1963, N.3I

է. Ձոհրաբյան

ԿԱ8ԱՐՌՎ Գավրիլ հլիև (1874-1958), բուլղար պատմաբան, հնագետ։ Բուլղարիայի ԳԱ իսկական անդամ։ Ավարտել է Լայպցիգի համալսարանի դասական բանասիրության և հին պատմության բաժինը։ հիմնական աշխատությունները նվիրված են Թրակիայի և ասկեդոնիայի պատմությանը։ Մեծ հետաքըրքրություն է ցուցաբերել հայ ժողովրդի պատմական ճակատագրի նկատմամբ, հրապարակավ դատապարտել է թուրք ջարդարարների սանձազերծած հայկական կոտորածները, պաշտպանել հայ ժողովրդի պատմական իրավունքները։ Կ. հաղորդակից էր հայ ժողովրդի պատմությանն ու հոգևոր մշակույթին, գտնում էր, որ միջնադարի հայ եկեղեցական ճարտարապետությունը նկատելի ազդեցություն է թողել բուլղ. համանման կառույցների վրա։ Հայ-բուլղ. ընկերության նախագահն էր։ «Հայաստանը և հայկական հարցը պատերազմից առաջ և հետո» (գրքի առաջաբանը, 1927), «Հին Հայաստանը և հայ ժողովրդի ծագումը» (1929), «Բուլղարիայի և Հայաստանի պատմական կապերը» (1934) ուսումնասիրություններում, այլ հոդվածներում ու հրապարա կումներում քննել է հայկական հարցն ու հայերի ցեղասպանությունը, բուլղար ու հայ ժողովուրդների դարավոր բարի հարաբերությունները և այլն։

Կ Օինզոզյան

ԿԱՖՅԱՆ Գաբրիել Գերասիմի (1860, Շուշի 1930, Թիֆլիս), ազգայինազատագրական շարժման գործիչ։ Սովորել է Ցյուրիխի համալսարանում։ 1887-ին Ա. և Մ. Նազարբեկների հետ մասնակցել է «Հնչակ» թերթի և հնչակյան կուսակցության հիմնադրմանը։

1883-ին մտել է И ինտերնացիոնալի մեջ։ 1890-ի սկզբին գործել է Կ. Պոլսում, մասնակցել Գում Գափուի հակասուլթան. ցույցին։ Կ-ի աջակցությամբ ազատագրական խմբակներ և կազմակերպություններ են ստեղծվել Արաբկիրում, Սեբաստիայում, Ակնում, Խարբերդում։ Կ. մեծ ջանքեր է գործադրել Դերսիմի քրդերին հակասուլթան. շարժման մեջ ներգրավելու համար, սակայն 1893-ին բանտարկվել Է։ Սամսունի բանտից տեղափոխելու ժամանակ նրան հաջողվել է փախչել և նորից հեղափոխական գործունեություն ծավալել արևմտյան Հայաստանում։ Այնուհետև մեկնել է Հունաստան, որոշ ժամանակ աշխատել Աթենքում, ապա տեղափոխվել Եվդոկիա, աշխատել որպես հայկական դպրոցների տեսուչ։ Այստեղ նորից է ձերբակալվել և տեղափոխվել Կ. Պոլիս։ Թուրքական դատաքննիչները, երկար տանջանքների ենթարկելուց հետո, որպես ռուսահպատակի նրան հանձնել են Կ. Պոլսի ռուս, հյուպատոսին։ Կ-ին տեղափոխել են Պետերբուրգ, դատապարտել ազատ աքսորի՝ Վոլոգդայի նահանգում։ Մասնակցել է 1917-ի Փետր. հեղափոխությանը Ռուսաստանում։ Այնուհետև հեռացել է քաղաքական գործունեությունից։

ԿԵՌՐԿԻԶՅԱՆ, Կ յ ո ր կ ի զ յ ա ն (Գեորգիսյան) Արսեն (1886, Վան 1977, Լոս Անջելես), պատմաբան, բա նասեր, մանկավարժ։ Ավարտել է ամերիկյան Անատոլիա քոլեջը Վանում, ապա սովորել Բեռլինի Աստվածաբանական համալսարանում։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին եղել է Կովկասում, Բաքվում հայերեն է դասավանդել հայ որբերին, Երևանում աշխատել է գաղթականների օգնության ամերիկյան կոմիտեում։ 1923-ից ապրել է ԱՄև-ում։ «Վասպուրականի հերոսամարտ. 1915 ապրիլ 7 1915 մայիս 7» (1965), «Մեր ազգային գոյապայքարը 1915-1922-ի զուլումի տարիներուն» (1967, արժանացել է Հայկաշեն Ուզունյան գրակ. մրցանակին) աշխատություններում. հիմնվելով հարուստ փաստագրական նյութերի, ականատեսների ու մասնակիցների վկայությունների վրա, նկարագրել է թուրք զավթիչներին հայերի դիմադրության հիմնական դրվագները՝ դրանք գնահատելով որպես հայ ժողովրդի ազգ-ազատագրական պայքարի հերոսական էջեր։

ԿԵՍԱՐԻՍ. Կ ա յ ս ե ր ի (հնում Մաժաք, Եվսեբեյա), քաղաք և գավառ Փոքր Ասիայի կենտրոնական շրջանում, Կիլիկիայի հյուսիս-ում, պատմական Կապադովկիայում։ Գավառի վարչ. կենտրոն Կ. քաղաքը ընկած է Ալիս (Կզըլ Իրմակ) գետի Կարասու վտակի ձախ ափին, Արգեոս լ. հս. ստորոտին։ 1471-ին Կ. նվաճել են օսմանյան թուրքերը և մտցրել Անգորայի նահանգի մեջ։ Ըստ անգլիացի Քիննեյրի տվյալների, 1813-ին Կ. քաղաքն ուներ 25 հազար բնակիչ, որից 15 հազար՝ հայեր։ Սինչև XIX դ. վերջը մահմեդականների ներհոսքի հետևանքով քաղաքի բնակչությունը կրկնապատկվել է, մինչդեռ բռնի մահմեդականացման, կոտորածների ու արտագաղթերի պատճառով հայերի թիվը կազմել է 14766 մարդ, որից 12 հազար՝ մշտաբնակներ, մնացածը՝ պանդուխտներ արևմտյան Հայաստանից և Կիլիկիայից։ 1878-ից հետո հայերի հալածանքները Կ-ում խստացել են։

1880-ին, մոլլաների հրահրմամբ մոլեռանդ ամբոխը հարձակվել է հայերի վրա և բռնությամբ թլպատել տասնյակ մարդկանց։ 1890-ական թթ. սկզբին մի խումբ հայրենասեր երիտասարդներ (հնչակյան կուսակցության անդամներ) կապ են հաստատել տեղի ֆիդայական խմբերի (չելլոների), Մալաթիայի սպա