Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/182

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

տագր, շարժման գործիչների հետ, կազմակերպել զենքի տեղափոխության գործը։ 1893-ին կազմակերպության շատ անդամներ ձերբակալվել են, նրանցից 17-ը դատապարտվել են մահվան (12-ի դատավճիռը փոխվել է երկարատև բանտարկության, իսկ 5-ը 1893- ի հուլիսի 18-ին կախաղան են բարձրացվել Անկարայի կենտրոնական հրապարակներից մեկում)։ Այդ օրերին թուրք խուժանը հարձակվել և կողոպտել է Կ-ի երեք հայկական եկեղեցիները, սպանել մի քանի հայերի։ 1895-ի նոյեմբ. 17-ին թուրք, իշխանությունները հրահրել են հայ-թուրքական ընդհարումները. ինչը հայկական ջարդեր սկսելու ազդանշան է ծառայել։ Քաղաքի մի քանի շրջաններում հայերը դիմել են ինքնապաշտպանության։ Պաշտպանական հաջող մարտեր են մղվել Բամբուկ խանում, շուկայի փողոցում։ Կոտորածները շարունակվել են մինչև նոյեմբ. 19-ի ուշ գիշերը և դադարել եվրոպական դեսպանների միջամտությունից հետո։ Եռօրյա ջարդերի զոհ են դարձել 346 հայեր և 10 հույներ։ 1909-ի Ադանայի ջարդի օրերին ազգային երեք կուսակցությունների (հնչակյան, դաշնակցական, ռամկավարական) գործիչների կոչով, հայերը փակել են իրենց խանութները, դիմել զենքի։ Քաղաքի հայկական թաղամասերը վերածվել են պաշտպանական գոտու։ Մեկ ամիս հայկական թաղամասերը մնացել են պաշարված վիճակում։ Համոզվելով, որ հայերը կարող են ուժեղ դիմադրություն ցույց տալ, թուրք իշխանությունները ստիպված հրաժարվել են հայկական կոտորածներ կազմակերպելու նախապես մշակած իրենց ծրագրից։

Առաջին համաշխարհային պատերազմի նախօրյակին Կ-ի գավառում հաշվվում էր շուրջ 70 հազար հայ, որից 19 հազար՝ քաղաքում, մնացածը՝ երեք գյուղախմբերի (Այսրարգոսյան, Անդրարգոսյան և Կիզիստրայի) 34 գյուղերում։ 1915-ի փետր. Գևորգ Համբարձումյանի պատրաստած ռումբի պատահական պայթյունը առիթ է ծառայել իշխանություններին՝ սկսելու խուզարկություններ և ձերբակալություններ։ Ա. Ալպոյաճյանի հրատարակած թուրք, պաշտոն, վավերագրերի պատճեններից հստակ երեվում է, որ Կ-ի կառավարիչը 1915-ի գարնանը և ամռանը բազմաթիվ հրա հանգներ է ստացել հայերի տեղահանության և կոտորածների, նրանց ունեցվածքի բռնագրավման մասին։ 1915-ի մայիսին բազմաթիվ կեսարացիների քշել են տարբեր վայրեր՝ հարկադիր աշխատանքի։ Հունիսի սկզբից մինչև սեպտ. 18-ը Կ-ի Քյոմուրբազարի հրապարակում խումբ-խումբ կախաղան են բարձրացվել 54 նշանավոր մտավորականներ ու ազգային գործիչներ, որոնց թվում՝ Մեծն Մուրադը (Համբարձում Բոյաջյան)։ Կ-ի հայության տեղահանությունը հանձնարարվել է չեթենական երկու գնդերի։ Հունիսի 8-ից մինչև սեպտ. 22-ը քաղաքից և գյուղերից կարավաններով տեղահանվել և տարագրվել է մոտ 65 հազար մարդ։ ճանապարհին առանձնացված տղամարդկանց մեծ մասին չեթենները սրի են քաշել Ազիզիեի շրջակայքում և Կեմերեկի ու Շարգըշլայի միջև ընկած ձորում։ Մինչև Հալեպ հասել է 7-8 հազար մարդ՝ մեծ մասամբ այրիացած կանայք ու որբացած մանուկներ։ Դիարբեքիրի ուղղությամբ տարված տարագիրների զգալի մասը սպանվել է Ուրֆայի մատույցներում։ Եղեռնից փըրկված կեսարացի երիտասարդների 128 հոգիանոց ջոկատը մտել է ֆրանս. բանակ և կռվել թուրքերի դեմ։ Պատերազմում Թուրքիայի պարտությունից հետո՝ 1918-ի վերջին և 1919-ի ընթացքում բազմաթիվ բարեգործական ընկերությունների, անհատ մարդկանց օգնությամբ փրկված հայեր վերադարձել են Կ.։ Որոշ փրկվածներ մնացել են Աիրիայում, հանգրվանել Եվրոպայում, ԱՄՆ-ում և Եգիպտոսում։ 1924-ի տվյալներով, Կ-ի գավառում կար 2653 հայ, որից 1114-ը՝ բնիկ կեսարացիներ, մնացածը՝ այլ վայրերից։ Մինչև 1932-ի արտագաղթի ու մահմեդականացման հետևանքով Կ-ի հայության թիվը կրճատվել է (1600 մարդ)։ 1930ական թթ. կեսարացիների մի մասը հայրենադարձվել է խորհրդային Հայաստան։ Ներկայումս Կ-ում ապրում է մոտ 200 հազար բնակիչ։ Հայերի գոյության մասին պաշտոն, տեղեկություններ չկան։

Գրականություն

Ալպոյաճյան Ա, Պատմություն հայ Կեսարիո, հ. 1-2, Կահիրե, 1937։

U. Սելքոնյան

ԿԵՐԵՔՑՅԱՆ Խաչատուր (1846, Կարին 1891, Կարին), ազգային-ազատագրական շարժման գործիչ։ Սովորել է Կարինի ազգային վարժարանում։ Ազատագրական գաղափարների ձևավորմանը մեծապես նպաստել է 1862-ի Զեյթունի ապստամբությունը։ 1874-ին հիմնել է «Ազատություն» գաղտնի ընկերությունը։ 1877-78-ի ռուս-թուրքական պատերազմի տարիներին ծավալել է հայրենասիր. գործունեություն՝ Կարինի տեղական ուժերը համախմբելու և ռուս, բանակին օգնելու նպատակով։ 1881-ի մայիսին Կաբինում հիմնել է «Պաշտպան հայրենյաց» կազմակերպությունը, կապեր հաստատել Մ. Խրիմյանի, Բ. Նավասարդյանի. Ա. Թոխմախյանի, Մ. Օրմանյանի հետ։ 1882-ին կազմակերպությունը հայտնաբերել են թուրք, իշխանությունները. Կ. դատապարտվել է 15 տարվա բանտարկության, սակայն 1886-ի օգոստ. ազատվել է։ Կ. դեմ էր անժամանակ ելույթների, զգուշության և հաշվենկատության կոչեր է արել երիտասարդությանը։ Ընդհարվել է ՀՀԴ կուսակցության Կարինի նորաստեղծ կոմիտեի ծայրահեղականների հետ։ ՀՀԴ կուսակցության տեղական կոմիտեի որոշմամբ Ա. Արամյանը ահաբեկելէ Կ-ին։

Գրականություն

Հովհաննիսյան Ո. Փ, Արևմտահայ ազգային-ազատագրական շարժումները և Կարինի «Պաշտպան հայրենյաց• կազմակերպությունը (XIX դ. 70-80-ական թթ), Ե., 1965։

Գ. Խուդինյան

ԿԻԼԻԿԻԱ, հնագույն մարզ Փոքր Ասիայում, Միջերկրական ծովի հյուսիսարևելյան ափերին։ Ք.ա. 2-րդ հազարամյակի կեսից Կ. եղել է Խեթական պետության, VI-IV դդ.՝ Աքեմենյան Իրանի կազմում։ Ավելի ուշ մտել է Ալեքսանդր Մակեդոնացու տերության մեջ, որի անկումից հետո անցել է Սելևկյան-