Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/183

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ներին, ապա Հռոմ. կայսրությանը։ Միջին դարերում Կ. կռվախնձոր էր Բյուզանդիայի, արաբների և սելջուկների միջև։ 1080-ից մինչև 1375-ը Կ-ում իշխհլ է Կիլիկիայի հայկական պետությունը (Կիլիկյան Հայաստան)։ XVI դ. սկզբին Կ. զավթել են թուրքերը։ Համաձայն Օսմանյան կայսրության վարչատարածքային բաժանման, Կ. կազմել է Ադանայի նահանգը, 1880-ից Մարաշը ներառվել է Հալեպի նահանգի մեջ։ Օտարերկրյա տիրապետության հարյուրավոր տարիների ընթացքում Կ-ում բացի թուրքերից հաստատվել են տարբեր քոչվոր ցեղեր՝ քրդեր, չերքեզներ, գնչուներ և այլն։ Սակայն նույնիսկ 1894-96-ին և

1908-ին թուրք, իշխանությունների կազմակերպած հայկական ջարդերից (տես Հայկական կոտորածներ 1894-96, Ադանայի կոտորած 1909) հետո էլ Կ-ի բնակչության գերակշռող մասը կազմել են հայերը։ Կ. Պոլսի հայոց պատրիարքարանի տվյալների համաձայն, 1912- ին Ադանայի նահանգում և Մարաշ գավառում կար 377 հազար հայ, որոնց մեծ մասը բնաջնջվեց առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, Թուրքիայում հայերի Մեծ եղեռնի ժամանակ։

Ըստ Անգլիայի և Ֆրանսիայի միջև կնքված գաղտնի համաձայնագրի (տես Մայքս-Պիկոյի համաձայնագիր 1916), Կ. Թուրքիայի պարտությունից հետո պետք է անցներ Ֆրանսիային, որին Կ. հետաքրքրում էր և տնտեսական, և ռազմավարական տեսակետից։

Ֆրանս, կառավարության հետ կնքած համաձայնագրով. Հայկական լեգեոնը (Արևելյան լեգեոն) պետք է կռվեր Թուրքիայի դեմ միայն Կ-ում և հաղթա կան ավարտից հետո կարող էր դառնալ ապագա Կիլիկիայի Ինքնավար Հանրապետության բանակի կորիզը։ Արարայի ճակատամարտում (1918) հայկական լեգեոնը կռվեց հերոսաբար և վճռեց մարտի ելքը հօգուտ ֆրանս.