Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/184

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

զորքերի։ Պատերազմում Թուրքիայի պարտությունից ե 1918-ին Մուդրոսի զինադադարի կնքումից հետո, նոյեմբդեկտ. հայկական լեգեոնը (մոտ 6 հազար մարտիկ) ֆրանսիացիները տեղափոխեցին Կ.։ Եղեռնից մազապուրծ և տեղահանված հայերը սկսեցին վերադառնալ հայրենիք։ Ֆրանս. Գերագույն կոմիսարիատի տվյալներով, 1919-ին Կ-ում ապրում էր 120 հազար հայ (Փարիզում Հայ ազգային պատվիրակության տվյալներով 130 հազար), իսկ 1920-ին ամբողջ Կ-ում (ներառյալ Մարաշը) ապրում էր արդեն 160 հազար հայ։ Քանի որ հայկական ռազմական ուժերը բավարար չէին Կում ռազմական և վարչական հսկողություն սահմանելու համար, ապա Ֆրանսիան համաձայնեց այնտեղ տեղավորել անգլ. զորք։. 1919-ի փետր. կեսին զինվորական իշխանությունը Կում կենտրոնացվեց անգլ. հրամանատարության ձեռքում։ Նոյեմբ. անգլ. զորքերը փոխարինվեցին ֆրանս. զորամասերով։ Բայց ֆրանս. վարչությունը ոչ մի միջոց չէր ձեռնարկում հայերի անվտանգությունն ապահովելու համար։ Տեղերում իշխանության գլուխ մնացել էին թուրք, պետական պաշտոնյաներ, մահմեդականները զինաթափված չէին։ Օգտվելով ֆրանս. վարչության անորոշությունից՝ քեմալական զորքերը և տեղացի չետնիկները սկսեցին հաշվեհարդար տեսնել հայ բնակչության հետ։ 1920-ի հունվ. 20-օրյա մարտերի ընթացքում զոհվեցին 11 հազար մարաշցիներ, մնացած 8 hq-ը ստիպված էր տեղափոխվել Սիրիա։ Այնուհետև թուրքերը պաշարեցին Հաճընը, որտեղ 30-35 հազար հայ բնակչությունից (1914) փրկվել էր 6 hq-ը։ 8-ամսյա հերոսական դիմադրությունից հետո Հաճընի հայերը 1920-ի հոկտ. պարտվեցին, միայն քաղաքի 380 պաշտպանների հաջողվեց ճեղքել պաշարման օղակը և հեռանալ (տես Հաճընի հերոսամարտ 1920). 1923-ի սկզբին 6 հազար ուրֆահայեր (մինչև 1915-ը Ուրֆայի հայ բնակչությունը հաշվում էր 30 հազար մարդ) ստիպված էին հեռանալ և բնակություն հաստատել Հալեպում։ 1920-ի ապրիլի 1-ին քեմալական զորքերը պաշարեցին Այնթապը։ 15-օրյա հերոսական պաշտպանության շնորհիվ 18 հազար այնթապցիներ խուսափեցին կոտորածից, բայց այն բանից հետո, երբ ֆրանս. զորքերը թողեցին Կ., Այնթապի հայերը 1921-ի վերջին սկսեցին տեղափոխվել Սիրիա (տես Այնթապի ինքնապաշտպանություն 1920-21)։ 1920-ին քեմալականները բնաջնջեցին Զեյթունի կենդանի մնացած հայ բնակչությանը։ Այսպիսով քեմալականները, ըստ էության, ավարտեցին Կ-ի հայ բնակչության բնաջընջումը։ Ֆրանս, կառավարությունը ոչ միայն չկատարեց իր դաշնակցային պարտականությունները, այլև 1921-ի հոկտ. 20-ի Անկարայի պայմանագրով (տես Թուրք-ֆրանսիական համաձայնագիր 1921) Կ. տվեց Թուրքիային։ Թուրքական իշխանությունները և ֆրանս. զինվորականությունը պատասխանատվություն են կրում 1920-21-ին Կ-ի շուրջ 25 հազար հայ զոհերի և ողջ մնացածների արտագաղթի համար։

Կ. Խուդավերդյան Ռ. Սահակյան

ԿԻՊՐՈՍԻ ԿՈՆՎԵՆՑԻԱ 1878, անգլոթուրքական պաշտպանական դաշինք ընդդեմ Ռուսաստանի, ստորագրվել է հունիսի 4-ին, Կ. Պոլսում։ Կ. կ-ի 1-ին հոդվածով Անգլիան պարտավորվում էր զենքով պաշտպանել Թուրքիային այն դեպքում, եթե

1877—78-ի ռուս-թուրքական պատերազմում գ\\ավված Բաթումը, Արդահանը, Կարսը կամ դրանցից որևէ մեկը Ռուսաստանը պահեր իր ձեռքում և «երբևիցե փորձեր տիրել նորին կայսերական մեծության սուլթանի տարածքի որևէ այլ մասին Ասիայում»։ Դրա փոխարեն սուլթանը պարտավորվում էր. Անգլիայի հետ համաձայնեցնելով, անհրաժեշտ բարենորոգումներ մըտցընել նշված տարածքներում և. բացի այդ, որպեսզի «Անգլիան իր պարտականությունը կատարելու համար պահանջված միջոցներն ապահովի, …սուլթանը հավանություն է տալիս նույնպես, որ Կիպրոս կղզին գրավվի և կառավարվի Անգլիայի կողմից» («Հայաստանը միջազգային դիվանագիտության և սովետական արտաքին քաղաքականության փաստաթղթերում (1828-1923)», Էջ 104)։

Միևնույն ժամանակ Մեծ Բրիտանիան Ռուսաստանի հետ դրանից առաջ՝ մայիսի 30-ին կնքած գաղտնի համաձայնությամբ (տես Անգլո-ռուսական համաձայնագիր 1878) այլևս չէր առարկում Բաթումի, Արդահանի և Կարսի նկատմամբ ռուս, պահանջատիրության դեմ՝ ստանալով Ռուսաստանի հավաստիացումը, որ նա Փոքր Ասիայում նվաճած մյուս մարզերը (Բայազետն ու Ալաշկերտի հովիտը) կվերադարձնի Թուրքիային և ապագայում Ռուսաստանի սահմանը չի ընդարձակի ասիական Թուրքիայի ուղղությամբ։

1878-ի Բեռլինի կոնգրեսի նախօրեին այդպիսի համաձայնագրերի կնքումը նպատակ ուներ, մի կողմից, ապահովել Անգլիայի աջակցությունը Թուրքիային 1878-ի Սան Ստեֆանոյի պայմանագրի ռուս-թուրքական սահմանների վերաբերյալ հոդվածների վերանայման ժամանակ, մյուս կողմից, ուժեղացնել Անգլիայի ազդեցությունը Թուրքիայում և Մերձ. Արլ-ում ընդհան-