Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/185

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

րապես։ Անգլ. դիվանագիտությունը, հավատարիմ իր ավանդական քաղաքականությանը, արգելակում էր հաղթանակած Ռուսաստանի հետագա առաջխաղացումը ասիական Թուրքիտյում, որը սպառնում էր բրիտանական կայսրության շահերին այդ տարածքում և, միևնույն ժամանակ, Թուրքիայից գաղտնի որոշ զիջումներ անելով Ռուսաստանին արևելյան Անատոլիայում, զավթում էր Կիպրոս կղզին՝ էլ ավելի ամրապնդելով իր դիրքերը արևելյան Միջերկրականով դեպի Հնդկաստան տանող ջրուղիներում, հող նախապատրաստելով նաև Եգիպտոսի ապագա գրավման համար (որն իրականացրեց 1882-ին)։ Ինչ վերաբերում է հայկական բարենորոգումներին. որոնք նախատեսված էին Սան Ստեֆանոյի պայմանագրի 16-րդ հոդվածով, ապա, ստանծնելով դրանց անցկացումը Թուրքիայի հետ երկուստեք համաձայնությամբ, Անգլիան Կ. կ-ով փաստորեն Ռուսաստանին զըրկում էր բարենորոգումներին հսկելու իրական հնարավորությունից (քանի որ դրանք, ըստ Սան Ստեֆանոյի պայմանագրի, պետք է կենսագործվեին մինչև ռուս, զորքերի դուրսբերումը արևմտյան Հայաստանից) և այն փոխարինում Թուրքիայի «քրիստոնեաբնակ վայրերում բարենորոգումներ մտցնելու» անորոշ ձևակերպմամբ։

Բեռլինի կոնգրեսի օրերին Անգլիան Կ. կ. լրացրեց (1878-ի հուլիսի 1-ին) ևս մի հոդվածով, ըստ որի, Ռուսաստանի կողմից Կարսն ու գրավված մյուս վայրերը Թուրքիային վերադարձվելու դեպքում Անգլիան պետք է էվակուացնի Կիպրոս կղզին, իսկ Կ. կ. կորցնի իր ուժը։ Բայց արդեն սկսված առաջին համաշխարհային պատերազմի պայմաններում, երբ Թուրքիան հանդես եկավ Գերմանիայի կողմում, Անգլիան 1914-ի նոյեմբ. 5-ի թագավորական հրահանգով չեղյալ համարեց Կ. կ. և հայտարարեց Կիպրոսի բռնակցման մասին։

Գրականություն

Հայաստանը միջազգային դիվանագիտության և սովետական արտաքին քաղաքականության փաստաթղթերում (1828-1923), Ե., 1972, էջ 104-105։ Կիրակոսյան Զ. Ս., Բուրժուական դիվանագիտությունը և Հայաստանը (XIX դ. 70-ական թթ), Ե., 1978։ Dв Martens G. F„ Nouveau recueilginiralde traiHs…, sir. 2,1. 3, p. 272-275։

ԿԻՏՌՒՐ Արսեն (1883, Բայազետ 1976, Բեյրութ), հասարակական գործիչ։ Հնչակյան կուսակցության անդամ։ Ավարտել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանը (1908), Կ. Պոլսի պետական բարձրագույն ուսուցչանոցը (1914)։ 1916-ին Բաղդադում կազմակերպել է «Տարագրելոց պաշտպանության մարմին» բարեգործ, ընկերությունը, որը նյութ, օժանդակություն է ցույց տվել Մեծ եղեռնի ժամանակ Իրաք տարագրված հայերին։ 1918-ին մասնակցել է Սարդարապատի հերոսամարտին։ 1920-ական թթ. աջակցել է Միջագետքից խորհրդային Հայաստան հազարավոր հայերի ներգաղթին։ 1937-57-ին (ընդմիջումով) եղել է «Արարատ» օրաթերթի խմբագիրը։ Հրատարակել է հնչակյան կուսակցության, ազգ-ազատագրական շարժման պատմությանը նվիրված աշխատություններ («Հայ ազատագրության ճանապարհին», 1949), հուշագրություն («Հուշեր և փուշեր», 2-րդ հրտ. 1956) և այլն։

ԿԻՐԱԿՈՍՅԱՆ Տոն Սահակի (1929, Երևան 1985, Մոսկվա, թաղված է Երևանում), պատմաբան։ պատմական գիտական դ-ր (1966), պրոֆեսոր (1969)։ Ուսումնասիրությունները հիմնականում նվիրված են հայ ժողովրդի նոր և նորագույն պատմությանը, հայկական հարցին, հայերի ցեղասպանությանը, ազգ-ազատագրական շարժման խնդիրներին։ «Առաջին համաշխարհային պատերազմը և արևմտահայությունը» (1965) աշխատության մեջ լուսաբանել է հայ բնակչության վիճակը Օսմանյան կայսրությունում, հայկական հարցի նկատմամբ մեծ տերությունների քաղաքականությունը առաջին համաշխարհային պատերազմից (1914-18) առաջ և ընթացքում, 1915-ի հայերի ցեղասպանությունը։ Մասնակցել է «Հայաստանը միջազգային դիվանագիտության և սովետական արտաքին քաղաքականության փաստաթղթերում (1828-1923)» (1972) ժող-ի կազմմանը, խմբագրմանը և գրել առաջաբանը։ «Բուրժուական դիվանագիտությունը և Հայաստանը» (հ. 1-2, 1978-80) ուսումնասիրության մեջ հանգամանորեն վերլուծել է 1877-78-ի ռուս-թուրքական պատերազմի և Սան Ստեֆանոյի պայմանագրի ստորագրումից (1878) մինչև Բեռլինի կոնգրեսն (1878) ընկած ժամանակաշրջանի իրադարձությունները.

Հայկ. հարցում եվրոպական տերությունների դիվանագիտական պայքարը, հայ ազգազատագրական շարժման և ազգային կուսակցությունների սկզբնավորումն ու զարգացումը։ «Երիտթուրքերը պատմության դատաստանի առաջ» (հ. 1-2, 1982- 83) աշխատության առաջին հատորում շարադրել է երիտթուրքական շարժման առաջացման և զարգացման պատմությունը, վերլուծել երիտթուրքական կուսակցության պարագլուխների քաղաքական հավատամքը, նրանց ազգայնական և պանթյուրքիստական ներքին ու արտաքին քաղաքականության հիմնական գծերը։ Երիտթուրքերի վարած պետական քաղաքականության քննադատության և վերլուծության հիման վրա ներկայացրել է արևմտյան Հայաստանի, հայ ժողովրդի ազգազատագրական շարժման ու կուսակցությունների գործունեության խնդիրները։ Երկրորդ հատորում (1915-ից մինչև մեր օրերը) վերլուծել է երիտթուրքական կառավարության հակահայկական քաղաքականությունը առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, ի հաշիվ հայ ժողովրդի կենսական շահերի թուրքականության սկզբունքների իրականացման ընթացքը, աոաջին անգամ հայ խորհրդային պատմագրության մեջ վեր հանել երիտթուրքերի դատավարությունը, փաստական հարուստ նյութերի հիման վրա ցույց տվել թուրք, պատմագրության 1915-ի եղեռնի խնդրի նենգափոխման սնանկությունը, ներկայացրել արևմտյան տերությունների և համաշխարհային հասարակայնության դիրքորոշումը հայկական հարցում 1970-80-ական թթ.։ «Ա. Կ. Ջիվելեգովը և նրա պատմա-հրապարակախոսական ժառանգությունը» (1986, ռուս.) գրքում գնահատել է գիտնականի՝ հիմնականում հայկական հարցին վերաբերող աշխատությունները։

ԿԼԵՄԱՆՄՈ (Ctemenceau) ժորժ Բենժամեն (1841-1929), ֆրանսիական քաղաքական և պետական գործիչ։ Ֆրանս, ակադեմիայի անդամ։ 1880-ական թթ. գլխավորել է ձախ արմատականների կուսակցությունը։ 1906-09, 1917-20ին՝ վարչապետ։ 1919-20-ի Փարիզի հաշտության կոնֆերանսի նախագահն էր։ Մեծ դեր է խաղացել 1919-ի Վերսալի հաշտության պայմանագրի մշակման գործում։ XIX դ. 80-ական թթ. հա