Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/187

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

արևմտաեվրոպական երաժշտագիտ. շըրջաններում արժանացել են բարձր գնահատանքի: 1899-ից Էջմիածնում շարունակելով ազգագրական, գիտական ու ստեղծագործ, գործունեությունը՝ իր երկերի՝ հայ ժող. և հոգևոր երաժըշտության խմբերգային ու մեներգային մշակումների կատարումներով համերգներ է տվել Երևանում, Թիֆլիսում և Բաքվում։ Հայ երաժշտությունն առավել լայնորեն ցուցադրելու նպատակով եղել է արևմտյան Եվրոպայում (Փարիզ. Շվեյցարիայի քաղաքներ. Վենետիկ և սղլուր)։ Հանդես գալով որպես ֆոլկլորային ուղղության առաջնակարգ կոմպոզիտոր՝ Կ. հայ ազգային երաժշտությունը դրեց համաԵվրոպական զարգացման հունը՝ դրանով իսկ արժեքավոր ներդրում անելով համաշխարհային երաժշտական բանահյուսության և արևելաքրիստ. երաժշտական արվեստի գանձարանը։ Կ-ի երաժշտական և տեսական աշխատությունները Էական ազդեցություն ունեցան արևելյան մյուս ժողովուրդների երաժշտարվեստի զարգացման գործընթացների վրա։

1910-ից Կ. ապրել է Կ. Պոլսում, ուր ծավալել է ստեղծագործ, և կատարող, լայն գործունեություն։ Խմբերգային համերգներով և մենակատարումներով հանդես է եկել Կ. Պոլսում, Թուրքիայի այլ քաղաքներում, նաև Եգիպտոսում (Ալեքսանդրիա, Կահիրե)։

1915-ի ապրիլի 17-ին և 18-ին Կ. Պոլսի Ղալաթիա թաղի հայկական եկեղեցում առաջին անգամ Կ. արական երգչախմբով հնչեցրել է իր նոր, նշանավոր ստեղծագործությունը՝ Պատարագը. հաջորդ կատարումը նշանակված էր նույն թվականի մայիսի 3-ին։ Սակայն. ապրիլի 24-ին, պոլսաբնակ հայ մտավորականության ներկայացուցիչների հետ, նա ևս ձերբակալվեց և աքսորվեց։ Աքսորի ճանապարհին Կ. իր ժողովրդի ողբերգության ականատեսը եղավ։ Թուրքիայի և այլ երկրների մի շարք հեղինակավոր գործիչների միջնորդությամբ նա վերադարձվեց Կ. Պոլիս՝ հոգեկան հավասարակշռությունը արդեն խախտված։ Կյանքի մնացած տարիները Կ. անցկացրեց Կ. Պոլսի զինվորական հոսպիտալում (մինչև 1919), ապա Փարիզի հոգեբուժարաններում։

1936-ին Կ-ի աճյունը տեղափոխվել է Երևան և թաղվել գիտության և արվեստի գործիչների պանթեոնում։

Գրականություն

Կոմիտասական, հ. 1-2, Ե., 1969,19Տ1։

Ո. Աթայան

ԿՈՄԱ (Փափազյան Վահան) (1876, Թավրիզ 1973, Բեյրութ), ազգային-ազատագրական շարժման գործիչ։ ՀՀԴ կուսակցության անդամ։ Գործել է Նախիջևանում, Հյուսիսային Կովկասում, Բաքվում։ 1903-ին անցել է Վան Վ. Սերենկյուլյանի ձերբակալումից հետո տեղի ՀՀԴ կազմակերպությունը գլխավորելու համար։ 1906-07-ին ղեկավարել է Կովկասից Վան ռազմամթերք փոխադրելու գործը։ 1908-ի երիտթուրքական հեղաշրջումից հետո ընտրվել է օսմ. պառլամենտի անդամ Վանից։ 1912-ին գործուն մասնակցություն է ունեցել հայկական հարցի վերաբացման աշխատանքներին։

1912-14-ին եղել է Մուշում։ Աոաջին համաշխարհային պատերազմի (1914-18) տարիներին միացել է Ռուբենի ֆիդայիների խմբին։ 1918-ին եկել է Թիֆլիս։

1917-ին, Փարիզի հաշտության կոնֆերանսի ժամանակ, ազգային պատվիրակության անդամ Էր։ Ավելի ուշ, իբրև ՀՀԴ ներկայացուցիչ, գործակցել է Թուրքիայի տարածքում գործող քուրդ ապստամբների հետ։ 1947-ին հաստատվել է Բեյրութում։

Գրել է «Իմ հուշերը» (գիրք 1-3, 1950-57) և «Խոնարհ հերոսներ» (հ. 1-3, 1950-56) գրքերը, որոնցում կարևոր տեղեկություններ է տալիս Վասպուրականի և Տարոնի ազատագրական շարժումների, ժողովրդի հաս-տնտ. կյանքի, ֆիդայիների մասին։

Հ. Պողոսյան

ԿՈՍՏԱՆԴՆՈՒՊՈԼԻՄ, Կ. Պոլիս, Բյուզանդիոն, Ստամբուլ, Օսմանյան կայսրության մայրաքաղաքը (1453-1923)։ Հիմնել է հռոմ. կայսր Կոստանդին Մեծը 324-ին, հին հուն, քաղաք Բյուզանդիոնի տեղում։ Մինչև 1453-ը եղել է Հռոմ. կայսրության (կարճ ժամանակով) և Բյուզանդիայի (Արևելյան Հռոմ. կայսրություն) քաղաքական, տնտեսական, մշակութային, կրոն, խոշոր կենտրոն։ 1453ի մայիսի 29-ին Կ. զավթել են օսմանյան թուրքերը։

Կ-ում բնակություն հաստատած առաջին հայերը զինվորականներ էին. վաճառականներ, ճարտարապետներ, ուսումնառության եկած երիտասարդներ։ 572-ին Կ-ում ստեղծվել է հայոց աոանձին կրոն, համայնք։ 1X-XI դդ.. երբ Բյուզանդիայի գահին տիրել են հայազգի կայսրերը (Մակեդոնական (Հայկական) դինաստիայից), հայերի թիվը ստվարացել է։ 1461-ին Կ-ում հաստատվել է հայոց պատրիարքություն (տես Պատրիարքություն հայոց Թուրքիո), 1478-ին այստեղ բնակվել Է