Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/192

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

զարգացման շնորհիվ։ 1880—90-ական թթ. Հ-ում և նահանգում (Ալեքասնդրետ, Բեյլան, Անտիոք և այլն) եղել է մոտ 70 հազար հայ։ Համայնքն ապրել Է մշակութային և հաս-քաղական աշխույժ կյանքով։ Գործել են եկեղեցի, դպրոցներ, մշակութային, բարեգործ, կազմակերպություններ։ Ազգային կյանքում մեծ էր Հալեպի հայոց առաջնորդարանի դերը։ 1879-ին Հ-ի 2000 հայ բնակիչներ դիմել են Կ. Պոլսում մեծ տերությունների դեսպաններին՝ պահանջելով կենսագործել Բեռլինի պայմանագրի 61-րդ հոդվածը։

1894-ին, հայկական կոտորածների ժամանակ. ջարդերի և կողոպուտի են ենթարկվել Հալեպի նահանգի բազմաթիվ հայկական բնակավայրեր (Հ., Անթաքիա, Քիլիս, Բիրեջիկ, Նազիբ, Մարաշ, Այնթապ, Ուրֆա)՝ շրջակա գյուղերով։ Միայն Հ-ում սպանվել է մոտ 1000 հայ։

1909-ի Ադանայի ջարդերի ժամանակ թուրք մոլեռանդ խառնամբոխը ասպատակել է Հալեպի նահանգի մի շարք հայկական բնակավայրեր։ Քեսաբի հայերը դիմադրել են թուրք. 30 հազար բաշիբոզուկներին, այնուհետև ամրացել ծովեզրյա Կարադուրան գյուղի մոտ։ Թուրքերը կոտորել են տեղում մնացածներին, թալանել և այրել հայերի տները, եկեղեցիներն ու դպրոցները։ 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ, Հ. դարձել է բռնությամբ տեղահանված հայերի խոշոր հավաքակայան։ Քաղաքից մոտ 2 կմ հվ. Գարլըք բարձունքի վրա գտնվող հավաքակայանից աքսորյալները քշվել են Միջագետքի անապատները և ոչնչացվել։ Հ-ում կուտակված հայերի դժոխային վիճակի, նրանց նկատմամբ գործադրված անասելի դաժանության, բարբարոսության մասին իրենց հուշերում բազմաթիվ փաստեր են նշել գերմ. ուսուցիչ Մարտին Նիպագեն, թուրք, պաշտոնյա ՀԱԿՈԲՅԱՆ Նաիմ բեյը և ուրիշներ։ Մ. Նիպագեի վկայությամբ, քաղաքը լցվել էր սովից և համաճարակներից մահացած հայերի դիակներով։ Ըստ մեկ այլ գերմ. ականատեսի, մահացած հայերի թիվն այնքան է աճել, որ 5-6 սայլերով չեն հասցրել դիակները տեդափոխել գերեզմանոց։ Հայերի ծրագրավորված ցեղասպանության ապացույցներ են երիտթուրքական կառավարության՝ Հ-ի նահանգապետին հղած ծածկագիր հեռագրերն ու հրահանգները, որոնցով կարգադրվում էր անհապաղ տարագրության վայրերն ուղարկել և ոչնչացնել Հ-ում կուտակված աքսորյալներին։ Երիտթուրքերի նախապես մշակած հայաջինջ ծրագրի համապատասխան, միայն Հ-ից Ռաս ուլ Այնի և Մեսքենեի ճանապարհով Դեյր էզ Զոր ուղարկված 200 հազար հայերն սպանվել են, զոհվել սովից և համաճարակներից (փրկվել է մոտ 5 հազար մարդ)։ Հ-ի մոտ վայրագորեն խոշտանգվել են թուրք, պառլամենտի անդամներ՝ գրող Գրիգոր Զոհրապն ու հաս-քաղաքական գործիչ Վարդգես Սերենկյուլյանը։

Գրականություն

Ար տ ա վ ա զ դ արքեպիսկոպոս Սյուրմելյան. Պատմություն Հալեպի հայոց, հ. 3, Փարիզ, 1950։ Sanjian AK, The Armenian Communiies in Syria under Ottoman dominion, Cambr1965։

ՀԱԿՈԲ ՍԱՐԿԱՎԱԳ (Տեր-Ղևոնդյան Հակոբ) (1840, գ. Հորկնոց (Մուշի գավառում) 1890), ազգային-ազատագրական շարժման գործիչ։ նախնական կրթությունն ստացել է ծննդավայրում, ապա սովորել Ս. Կարապետ (Գլակա) վանքի ժառանգավորաց դպրոցում, Կ.Պոլսում կատարելապես սովորել է թուրք, և արաբ.։ Վերադառնալով՝ ուսուցչություն է արել ծննդավայրում, ապա՝ Ալաշկերտի Ս. Հովհաննես վան քում։ Գործակցել է Արաբոյի և նրա ընկերների հետ։ Քարոզել է հայերի և քրդերի մեջ բարեկամություն հաստատելու գաղափարը։ Տարոնի հայության ծանր վիճակի վերաբերյալ կենտրոնական կառավարությանն ուղղված դիմումների համար բանտարկվել է։ 1884-ին Կարինում Խաչատուր Կերեքցյանի և Ներսես Իշխանյանի հետ հիմնել է «Հայ հեղափոխական ընկերություն» կազմակերպությունը։ 1890-ին Թիֆլիսում ծանոթացել է Ս. Կուկունյանի հետ, որը խումբ էր կազմակերպել արևմտյան Հայաստան անցնելու և ժողովրդին թուրք, բռնապետության դեմ հանելու համար։ Արևմտյան Հայաստանի իրավիճակին լավ ծանոթ Հ. Ս. գտնում էր, որ Կուկունյանի մտահղացումը դատապարտված է անհաջողության, և առաջարկում էր զենք ձեռք բերել, մերձենալ քրդերի հետ և միացյալ ապստամբություն բարձրացնել։ Այդ հարցերի շուրջ վեճի ժամանակ Կուկունյանը սպանել է Հ. Ս-ին։

Հ. Պողոսյան

ՀԱԿՈԲՅԱՆ Արամ, Պզտիկ U ր Ш մ (1883, Մուշ-1921, Ղամարլու (այժմ Արտաշատ)), ազգային-ազատագրական շարժման գործիչ, ֆիդայի։ ՀՀԴ կուսակցության անդամ։ Մասնակցել է Սասունի 1904-ի ապստամբությանը,

1905-ին Կովկասում հայ-թաթար. ընդհարումների ժամանակ պաշտպանել հայրենակիցներին, ապա անցել Պարսկաստան (Սալմաստ, Փայաջուկ, Խոյ) և դարձել Իրան, հեղափոխության (1905-11) մարտիկ։ Կազմակերպել է արևմտյան Հայաստան (Վան, Տարոն) զենքի փոխադրման աշխատանքներ։ 19121915-ին ապրել և գործել է Մուշում։ Մասնակցել է 1915-ի Սասունի ինքնապաշտպանությանը, 60-65 հոգուց բաղկացած խմբով ճեղքել պաշարման շղթան և անցել Կովկաս, արևելյան Հայաստան։ Աչքի է ընկել 1918-ի մայիսյան հերոսամարտերում, մասնակցել 1918-ի թուրք-հայկական պատերազմին, 1921-ի Փետրվարյան ապստամբությանը։ Զոհվել է 1921-ին, Ղամարլուում։

Գրականություն

Ս ա ս ու ն ի Կ., Պատմություն Տարոնի աշխարհի, Բեյրութ, 1952։