Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/200

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

րություննելփ և կազմակերպությունների ջանքերի ու ուժերի միավորումն էր համառուսաստանյան չափերով։ Մասնակցել են Պետրոզրադի, Մոսկվայի, Աստրախանի, Դոնի Ռոստովի. Եկատերինոդարի, Օդեսայի և Ռուսաստանի այլ քաղաքների հայ համայնքների ներկայացուցիչները, ինչպես նաև պատվիրակներ Թիֆլիսից, Երևանից, Շուշիից, Բաքվից։ Կովկասում գործող մի շարք կազմակերպություններ (Էջմիածնի օգնության կոմիտե, Հայոց գյուղատնտեսական ընկերություն և ուրիշներ), չհամաձայնելով անցկացման վայրի հետ, չմասնակցեցին համագումարին։ Համագումարի աշխատանքներին մասնակցեցին ակաղ. Ն. Մառը, պետական դումայի անդամներ Մ. Պապաջանյանը, Մ. Աճեմյանը, նախկին անդամ Պ. Ղուկասովը, գեներալ Բադրամյանը, Մուլթանշահը, Գ. Բաբայանը, Ա. Թամամշյանը, Լ. Մանթաշյանը, Ս. Լազարևը, սենատորներ և ռազմական գործիչներ, ընդամենը՝ 142-150 պատվիրակ։ Համագումարը որոշեց միջնորդել, որպեսզի պատերազմական գործողություններից առաջացած վնասների հատուցման օրենքը տարածվի նաև հայ փախստականների վրա, տեղեկություններ հավաքել հայերի վրա գործադրված թուրք, վայրագությունների մասին և. համաձայն դաշնակից պետությունների 1915-ի դեկլարացիայի, պատասխանատվության ենթարկել հանցավորներին, կազմակերպել տեղական հանձնախմբեր փախստականների գույքը պաշտպանելու նպատակով, միջնորդել՝ թուրքերից ազատված հայկական շրջաններում ծանր վիճակում գտնվող հայերին օգնություն ցույց տալու համար։ Որոշվեց կազմել Կենտրոն. խորհուրդ (62 հոգի) և առաջիկա համագումարը հրավիրել սեպտեմբերին՝ Երևանում կամ Թիֆլիսում։ Համագումարը թեև չստեղծեց ընկերությունների միություն, սակայն իր որոշումներով նպաստեց գոյություն ունեցող ընկերություններին՝ շարունակելու իրենց գործունեությունը որոշակի համակարգված։

Գրականություն

Հ ա ր ո ւ թ յ ո լ ն յ ա ն Ա Հ, Էջմիածնի գաղթականական համագումարը և նրա պատմական նշանակությունը, «Էջմիածին», 1989, N 8։

U. Հարությունյան

ՀԱՅ ԴԱՏ, Հայ դատի հանձնախումբ (անգլ. Armenian National Committe^iuj ազգային կոմիտե), հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության հասարակական աշխատանքների և կառավարական հարաբերությունների ազգային հանձնախումբ։ Պաշտպանում է հայ ժողովրդի պահանջներն ու ազգային ձգտումները, ներկայացնում հայության հավաքական տեսակետը բոլոր մակարդակներով։ ԱՄՆ-ում ունի երկու հիմնական բաժանմունք արևելյան և արևմտյան։ Տնօրենների խորհուրդը (Board of Directors) հարաբերություններն իրականացնում է ֆեդերալ, իսկ մասնաճյուղային խորհուրդները՝ շրջանային մակարդակով։ Հ. դ. գրասենյակներ ունի Վաշինգտոնում, Բոստոնում, Լոս Անջելեսում, Սան Ֆրանցիսկոյում, Ֆրեզնոյում, հանձնախմբեր՝ ԱՄՆ-ի մյուս հայաշատ քաղաքներում։

Ըստ հանձնախմբի կանոնադրության, Հայ դատը կամ ավելի լայն առումով՝ հայկական հարցը մի համադրույթ է, որն ունի քաղաքական, տարածքային, բարոյական, սոցիալ-տնտեսական և իրավական հայեցակետ։ Ելնելով հայ իրականության այժմյան վիճակից, երբ ներկա Հայաստանի Հանրապետության մեջ և Կով- կասի հայաբնակ շրջաններում ապրում է հայ ժողովրդի գրեթե կեսը, մյուսը՝ խորհրդային Միության այլ մասերում ու աշխարհի շատ երկրներում, իսկ Հանրապետության տարածքը զբաղեցնում է Սևրի պայմանագրով (1920) ճանաչված և Վ. Վիլսոնի գծած սահմաններով հայկական հողերի միայն 1/6 մասը, երբ բռնագրավված արևմտյան Հայաստանը ամայի ու դատարկված է մնում իր բնիկ բնակչությունից (մինչդեռ սփյուռքահայերը իրենց ինքնությունը կորցնելու մշտական վտանգի տակ են), և թուրք, կառավարությունը նպատակամղված փորձում է ջնջել արևմտյան Հայաստանում հայերի պատմական ներկայության ամեն մի հետք (պատմ. հուշարձանների ավերում ու դրանց պատկանելության խեղաթյուրում). երբ միջազգային իրավունքը 1915-ին սկսված հայերի ցեղասպանությունը ճանաչում է որպես շարունակվող հանցանք, Հ. դ. գտնում է. որ արևմտյան Հայաստանն ու արևելյան Հայաստանը պետք է միավորվեն մեկ միացյալ հայկական պետության մեջ։ Այն պետք է ընդգրկի նաև ԽՍՀՄ-ի (այժմ արդեն՝ նախկին) հայկական այն տարածքները, որոնք արհեստականորեն անջատվել են այսօրվա Հայաստանից։ հայկական հարցի լուծումը պահանջում է ոչ միայն գոհացում ու հատուցում ցեղասպանության կամ հայերի կորուստների համար, այլև ազատ և դեմոկրատ, պետության ստեղծում։

Հ. դ-ի քաղաքական գործողությունների և կառավարական կապերի բաժինը օժանդակում է հայերի ցեղասպանությունը դատապարտող օրենսդրական ակտերի ստեղծմանը տեղական, ֆեդերալ և միջազգային մակարդակներով, ուշադրություն հրավիրում հայ ժողովրդի ինքնորոշման իրավունքի խախտումների վրա։ Նշելի միջոցառումներից են հայերի ցեղասպանության վերաբերյալ ԱՄՆ-ի կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի ընդունած բանաձևը (1984) և Լեռնային Ղարաբաղի մասին սենատի հանձնարարականը (1989)։ Կալիֆոոնիայում նահանգային իշխանությունների որոշմամբ 1990-ի ապրիլի 24-ը նշվել է որպես ցեղասպանության զոհերի հիշատակի օր։ Նահանգի հանրային դպրոցներում մտցվել են հայերի ցե