Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/204

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


ված կազմակերպություն, որն իր պայքարը կենտրոնացնում է միայն թուրք, պետության դեմ՝ ի նպաստ Հայ դատի, և այլ շահեր չի հետապնդում։ Հակաթուրք. զինված գործողություններով հանդես է եկել 1983-85-ին։

ՀՀԲ գործողություններից են 1983-ի հուլիսի 27-ին Լիսաբոնի թուրք, դեսպանատան (մասնակիցները՝ Սեդրակ Աճեմյանը, Վաչե Տաղլյանը, Սիմոն Յահընյանը, Սարգիս Աբրահամյանը և Արա Քերզլյանը ինքնաողջակիզվեցին գործողության ընթացքում), 1985-ի մարտի 12-ին՝ Օտտավայի թուրք, դեսպանատան գրավումը (գործողության մասնակիցները՝ Հովիկ Նուբարյանը, Գևորգ Մարաշլյանը և Րաֆֆի Թիթիզյանը դատապարտվեցին ցմահ բանտարկության)։

ՀՀԲ գործունեությունը լայնորեն լուսաբանվել է ՀՀԴ մամուլում, ձերբակալված անդամների պաշտպանությունը ստանձնել են տեղական դաշնակցական կազմակերպությունները, բայց ՀՀԴ ժխտել է որևէ կազմակերպչական կապ ՀՀԲ հետ։

ՀԱՅ ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ (ՀՀԴ), դաշնակցություն, հայ ազգային, քաղաքական կուսակցություն։ Ստեղծվել է 1890-ի հուլիս-օգոստ., Թիֆլիսում։ Հիմնադիրները և առաջին ղեկավարներն էին Ք. ՄիքայԵլյաՕը, Ս. ԶավարյաՕը, Ս. Զորյանը (Ռոստոմ)։ 1890-ի սեպտ. հրապարակված ՀՀԴ հռչակագրում նշված է, որ նոր ստեղծված կուսակցության (մինչև 1892-ը՝ հայ հեդավտխականների դաշնակցություն) նպատակն է համախմբել ժողովրդի ուժերը, ձեռք բերել քաղաքական և տնտեսական ազատություն արևմտյան Հայաստանի համար։ Այն արտահայտվել է ՀՀԴ առաջին ծրագրում, որն ընդունվել է 1892-ին, կուսակցության առաջին ընդհանուր ժողովում (հրապարակվել է կուսակցության «Դրոշակ» պաշտոնաթերթում. 1894-ին)։

ՀՀԴ դավանում է ժողովրդավարության ու ընկերվարության (սոցիալիզմի) գաղափարներ, սակայն կուսակցության գաղափարախոսության, ռազմավարության և գործելակերպի հիմնական խնդիրը Հայկական հարցի լուծումն է (Արևմտյան Հայաստանի ազատագրումը, նրա ինքնավարությունը)։ Նպատակին հասնելու հիմնական միջոց ՀՀԴ համարում էր զինված ելույթներն ու ահաբեկչությունը, ինչպես և արևմտյան տերությունների և Ռուսաստանի օգնությունը։ Օրագրի ագրարային մասում նախատեսվում էր «տալ չունեցողին հող և ապահովել մշակողին հողից օգտվելու կարելիությունը»։ Կուսակցությունը անհրաժեշտ էր համարում «ուժ տալ գյուղացու համայնական սկզբունքներին, զարգացնելով այն ընկերային հիմնակությունները, ձևերը, որոնք ծագել են Հայաստանի հողի վրա տեղական և պատմական հանգամանքների ազդեցության տակ»։

ՀՀԴ գաղափարական ակունքը 1880-ական թթ. ռուս նարոդնիկության գաղափարախոսությունն էր. հենարանը՝ հայ գյուղացիությունը, քաղաքի մանրբուրժ. խավը, բանվորության մի մասը, մտավորականության ներկայացուցիչները։ Լինելով Ռուսաստանի առաջին քաղաքական կուսակցություններից՝ ՀՀԴ ձևավորվեց և իր գործունեությունը ծավալեց ավելի վաղ, քան ռուս, ինքնակալությանն ընդդիմադիր այլ կուսակցություններ՝ ս-դ-ները, սոցիալիստ-հեղափոխականները (էսէռներ), սահմանադրական դեմոկրատները (կադետներ)։ ՀՀԴ առաջին ընդհանուր ժողովը, հաշվի առնելով հայ իրականության առանձնահատկությունը՝ հայ բնակչության սփռվածությունը (Անդրկովկասում, արևմտյան Հայաստանում, բազմաթիվ գաղթավայրերում), կուսակցության կազմակերպական կառուցվածքում կիրառեց ապակենտրոնացման սկզբունքը։ Կարճ ժամանակում կուսակցության կազմակերպություններ ստեղծվեցին արևելյան Հայաստանում (Ալեքսանդրապոլ. Երևան, Ղարաբաղ), Անդրկովկասի հայաշատ քաղաքներում (Թիֆլիս, Բաքու), Հյուսիսային Կովկասում (Նոր Նախիջևան) և այլուր։ ՀՀԴ Արևելյան բյուրոն իր վրա վերցրեց արևմտյան Հայաստանում կուս. կազմակերպություններ հիմնելու, այնտեղ զենք ու մարտական խմբեր տեղափոխելու, արդեն գործող հայ ֆիդայական խմբերի հետ կապ հաստատելու գործի ղեկավարությունը։ ՀՀԴ կարողացավ ընդլայնել իր ազդեցությունը և կարճ ժամանակամիջոցում դարձավ հայ քաղաքական կուսակցություններից առավել հեղինակավորը։

ՀՀԴ մեծ կարևորություն էր տալիս հայկական հարցի լուծման գործում արևմտյան տերությունների դերին։ «Դրոշակի» շուրջը համախմբված գործիչները («Դրոշակի» անունով կոչվել են նաև դրոշակականներ) կապ հաստատեցին եվրոպական երկրների քաղաքական ու հասարակական շրջանների հետ՝ հույս ունենալով եվրոպական տերությունների միջամտությամբ վերաբացել և ապա լուծել հայկական հարցը։ եվրոպական պետությունների ուշադրությունը հայկական հարցին բևեռելու նպատակով ՀՀԴ կազմակերպեց օսմ. բանկի գրավումը Կ. Պոլսում (տես «Բանկ Օտոմանի» միջադեպ 1896, Խանասորի արշավանք 1897)։

XX դ. սկզբին գլխավորեց Անդրկովկասում հայ ժողովրդի հուժկու ընդվըզումը ցարական կառավարության քաղաքականության դեմ, հատկապես հայ եկեղեցու ունեցվածքի բռնագրավման մասին օրենքի (1903) կապակցությամբ։ 1905-06-ին Անդրկովկասում հրահրված հայ-թաթար. ընդհարումների ժամանակ ՀՀԴ շատ տեղերում գլխավորեց հայ բնակչության ինքնապաշտպանությունը, իրագործեց ահաբեկչական գործողություններ ցարական իշխանավորների նկատմամբ։ ցարական կառավարությունը դատ. գործ հարուցեց ՀՀԴ դեմ. բանտարկեց կուսակցության շատ ակտիվ անդամների։

Ռուսաստանում գործող կուսակցություններից իր գաղափարախոսությամբ և գործելակերպով ՀՀԴ մոտ էր Էսէռներին (2-րդ պետական դումայում դաշնակցականներն ու էսէռները կազմում էին ընդհանուր ֆրակցիա)։ 1907ին ՀՀԴ մտավ (Էսէռների երաշխավորությամբ) 2-րդ ինտերնացիոնալի մեջ։ Ռուսաստանում ծավալված հեղափոխական դեպքերի ազդեցության ներքո ՀՀԴ վերանայեց իր ծրագիրը (1907), հստակեցրեց նրա սոցիալիստ, դրույթները։

XIX դ. վերջին XX դ. սկզբին ՀՀԴ կապ հաստատեց Թուրքիայի հակասուլթան. որոշ ուժերի, մասնավորապես երիտթուրքերի հետ։ ՀՀԴ ներկայացուցիչները մասնակցեցին երիտթուրքերի համաժողովներին (1903, 1907)։ Հայ հաս-քաղաքական որոշ շրջաններ քննադատեցին այս գործելակերպը։