Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/205

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Իրականում այն կրում էր սոսկ տակտիկական բնույթ և ուղղված էր Աբդուլ Համիդ ll-ի վարչակարգի դեմ։ 1908-ի հեղաշրջումից հետո, երբ իշխանության գլուխ անցան երիտթուրքերը, ՀՀԴ շատ անդամներ Անդրկովկասից եկան Թուրքիա և արևմտյան Հայաստան, նրանցից նույնիսկ ընտրվեցին սահմանադրական Թուրքիայի խորհրդարանի անդամներ։ Սակայն շուտով Կիլիկիայում տեղի ունեցած դեպքերը, 1909-ի Ադանայի կոտորածը ցույց տվեցին, որ երիտթուրքերը դահիճ սուլթանների արժանի հետևորդներն են։ 1912-ին ՀՀԴ արևմտյան բյուրոն հայտարարեց նրանց հետ վերջնական խզման մասին, մերժեց նաև երիտթուրքերի առաջարկը գալիք պատերազմում Ռուսաստանի դեմ համագործակցելու վերաբերյալ։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին (1914-18) ՀՀԴ Անտանտի կողմնակիցն Էր։ Կուսակցությունն ակտիվորեն մասնակցեց հայկական կամավորական շարժման կազմակերպմանը, բազմաթիվ դաշնակցականներ զինվորագրվեցին, մարտական գործողությունները հմտորեն ղեկավարեցին Անդրանիկը (Ա. Օզանյան), Դրոն (Դ. Կանայան), Համազասպը (Հ. Սըրվանձտյան), Վարդանը (Ս. Մեհրաբյան). Քեռին (Ա. Գաֆավյան) և ՀՀԴ մարտական դպրոցն անցած այլ գործիչներ։ Մեծ եղեռնի ժամանակ շատերը մասնակցեցին հայ բնակչության ինքնապաշտպան, մարտերին արևմտյան Հայաստանում և Կիլիկիայում, շատերն էլ ցեղասպանության զոհ դարձան։ Հայ ազգային մյուս կուսակցությունների նման ՀՀԴ ևս անպատրաստ գտնվեց դեպքերի նման զարգացման հանդեպ, և նրա կազմակերպություններն արևմտյան Հայաստանում ջախջախվեցին։

Պատերազմի ժամանակ և հատկապես Ռուսաստանում Փետր. հեղափոխությունից (1917) հետո ՀՀԴ գործունեության հիմնական ասպարեզը վերստին Անդրկովկասն էր։ Աջակցելով Ռուսաստանի ժամանակավոր կառավարության քաղաքականությանը՝ դաշնակցությունը մասնակցեց Անդրկովկասում ստեղծված բանվորների, զինվորների և գյուղացիների խորհուրդների գոր ծունեությանը։ Այն ազդեցիկ դիրք ուներ Հայոց ազգային խորհրդում Կ նրա մասնաճյուղերում։

1917-ի Հոկտ. հեղաշրջումը ՀՀԴ չընդունեց։ Կուսակցությունը մասնակցեց Անդրկովկասում իշխանության նոր մարմինների՝ Անդրկովկայան կոմիսարիատի, ապա՝ Անդրկովկասյան սեյմի ստեղծմանը, երկրամասը Խորհըրդ. Ռուսաստանից անջատելու և ինքնուրույն Անդրկովկասյան Դեմոկրատական Ֆեդերատիվ Հանրապետության (Հ1ՂՖՀ) կազմավորմանը։ Ներքին տարաձայնությունների և արտաքին քաղաքական գործոնների ազդեցության հետևանքով ԱԴՖՀ շուտով (1918-ի մայիսի 26), տրոհվեց, կազմավորվեցին Վրաստանի (մայիսի 26), Ադրբեջանի (մայիսի 27), Հայաստանի (մայիսի 28) ինքնուրույն հանրապետությունները։ Հանրապետության ստեղծմանը նախորդեցին Սարդարապատի, Բաշ Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսական ճակատամարտերը, որոնց ընթացքում հայ մարտիկները, այդ թվում և ՀՀԴ անդամները, պարտության մատնեցին արևելյան Հայաստան ներխուժած թուրք, մեծաքանակ զորքին, ինչը պայմանավորեց հայկական պետականության վերականգնումը։

Հայաստանի Հանրապետությունում (1918-20) հաստատվեց բազմակուսակցական համակարգ։ ՀՀԴ նորաստեղծ պետության առաջատար քաղաքական ուժն էր, նրա ղեկավարները՝ Հ. Քաջազնունին, Ա. Խատիսյանը, Հ. Օհանջանյանը, Ս. Վրացյանը, հաջորդաբար գլխավորեցին Հանրապետության կառավարությունը։

Կառավարության արտաքին քաղաքականության հիմնական խնդիրը հայկական հարցի լուծումն էր, կորցրած տարածքների հետբերումը։ Առաջին համաշխարհային պատերազմում Գերմանիայի և նրա դաշնակիցների պարտությունը նոր իրադրություն ստեղծեց, ինչը փորձեց օգտագործել Հայաստանի կառավարությունը՝ կողմնորոշվելով դեպի արևմտյան տերությունները։ 1918-19-ի ընթաց քում Հայաստանի Հանրապետության տարածքը նշանակալիորեն ընդարձակվեց։ Թուրքական զորքերի հեռացումից հետո Հայաստանին վերադարձվեցին Ալեքսանդրապոլի նահանգը, Լոռիի հվ. մասը, Կարսի մարզը, Սուրմալուի և Նախիջևանի գավառները, վերականգնվեցին 1914-ի սահմանները։

1918-ի մայիսի 28-ին կառավարությունը Հայաստանը հռչակեց միացյալ և անկախ հանրապատություն՝ դրանով հաստատելով հայ ժողովրդի պահանջատիրությունը արևմտյան Հայաստանի նկատմամբ։

Դառնալով իշխող կուսակցություն՝ ՀՀԴ քայլեր կատարեց երկրի տնտեսությունը վերականգնելու, հանրապետությունում կարգ ու կանոն հաստատելու, լուսավորության գործը կարգավորելու ուղղությամբ։ Սակայն հանրապետության ներքին ու արտաքին ծանր վիճակը հնարավորություն չտվեց զարգացնել ստեղծարար աշխատանքը, հաղթահարել երկրում մոլեգնող սովը, անիշխանականության դրսևորումները։ Դրությունը ավելի էր բարդանում դրսից՝ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից հրահրվող թուրք-մահմեդ. բնակչության խռովություններով։ 1920-ին իրադրությունը հանրապետությունում խիստ վատացավ։ Ակնհայտ դարձավ խորհրդային Ռուսաստանի և քեմալական Թուրքիայի մերձեցումը։ 1920-ի աշնանը բռնկած թուրքհայկական պատերազմի ժամանակ Հայաստանը մեկուսացվեց, նրան լքեցին արևմտյան դաշնակիցները, օգնության չհասավ նորաստեղծ Ազգերի լիգան։ Իր ճնշումն ուժեղացրեց նաև խորհրդային Ռուսաստանը։ Պատերազմում պարտվելով՝ Հայաստանը ստիպված ստորագրեց Ալեքսանդրապոլի պայմանագիրը (1920-ի դեկտ. 2), որի հետեվանքով տարածքային մեծ կորուստներ կրեց։ Միաժամանակ կառավարությունը հայտարարեց, որ հրաժարվում է իշխանությունից և այն հանձնում բոլշևիկներին։ Մինչ այդ, 1920-ի նոյեմբ. 29-ին խորհրդային Ադրբեջանում կազմավորված Հայաստանի ՌՀԿ կարմիր բանակի զորամասերի հետ անցավ սահմանը և Հայաստանը հռչակեց խորհրդային հանրապետություն։

1921-ի Փետրվարյան հակւտ խորհրդային ապստամբության պարտությունից հետո ՀՀԴ իր գործունեությունը շարունակեց արտասահմանում։

1921-ի ապրիլին Բուխարեստում հրավիրված ՀՀԴ խորհրդաժողովը որոշեց, որ պատրաստ է հանուն Հայաստանի վերաշինության համագործակցել խորհըրդ. իշխանության հետ։ Նույն թվա