Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/208

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Թերթը մեծ ուշադրություն է դարձրել հայկական հարցին, լուսաբանել է հայերի ցեղասպանության պատճառներն ու հետևանքներ, հայ ժողովրդի առջև ծառացած խնդիրները, հանդես եկել Հայաստանի երկու հատվածների միասնության ամրապնդման օգտին։ «Հ.» պաշտպանել է հայկական հարցի լուծման երեք տարբերակ. 1. Հայաստանի միացումը Ռուսաստանին և ռուս, հովանավորության հաստատում, 2. Հայաստանի ինքնավարություն՝ հայերի կառավարմամբ, 3. Հայաստանի ինքնավարություն՝ դաշնակից պետությունների խորհրդի կառավարմամբ։

Վ Մելիքյան

«ՀԱՅԱՍՏԱՆ», պաշտոնաթերթ Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի. Լույս է տեսել 1980-87-ին, հրատարակությունը վերսկսվել է 1991ից։ Հրատարակող կազմակերպության ընդհատակյա գործելակերպի հետևանքով տպագրության վայրը, խմբագիրների, հոդվածագիրների անունները չեն նշվում։ Պարբերականությունն անորոշ է, մոտավորապես՝ ամենամսյա։ Սկզբում «Հ.»-ում հայ-ի կողքին լույս էին ընծայվում նաև անգլ., ֆրանս., արաբ., ռուս., թուրք, և իսպ. հոդվածներ։

1983-87-ին հայերեն, արաբ., անգլ., ֆրանս. և թուրք, թողարկումները լույս են տեսել առանձին-առանձին։ 1991-ից հրատարակվում է միայն հայերեն։ Կարգախոսներն են «Կեցցե իրավազրկված ժողովուրդներու հեղափոխական միասնությունը». «Զինյալ պայքարը և քաղաքական ճիշտ գիծը ուղին Են Հայաստանի»։ Հրապարակում է Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի պաշտոն, հաղորդագրությունները, տեղեկություններ ու մեկնաբանությաններ նրա զինված գործողությունների, նահատակ ու ձերբակալված անդամների մասին։ Անդրադառնում է սփյուռքահայ հասարակական կյանքին, միջազգային, հատկապես՝ մերձավորարլ. քաղաքական անցուդարձին։

U. Սանջյան (Լիբանան)

«ՀԱՅԱՍՏԱՆ։ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ։ ՏԵՂԱՀԱՆՈՒԹՅՈՒՆ։ ԱՔՍՈՐ» ("Armenien. VClkemord. Vertreibung. Exil"), փաստաթղթերի ժողովածու, հրատարակել է «Սպառնալիքի տակ գտնվող ժողովուրդների պաշտպանության ըն կերությունը» 1987-ին, Վիեննա-Գյոթինգենում, գերմաներեն։ Խմբագիրներ՝ Թ. Հոֆման, ժ. Քոչարյան. ժողովածուն բովանդակում է ցեղասպանության խնդրին վերաբերող հարցերի լայն շրջանակ։ Նրանում ընդգրկված են գիտական ու հրապարակախոս, հոդվածներ, հատվածներ հուշագրություններից, փաստաթղթեր, որոնք մերկացնում են ինչպես երիտթուրքական կառավարության հանցագործությունները հայ ժողովրդի նկատմամբ առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, այնպես էլ ազգ-մշակութ. շարունակվող ցեղասպանությունը հայ մշակութային ժառանգության նկատմամբ ժամանակակից Թուրքիայի տարածքում։

ժող. կազմողները խստագույնս հանդես են գալիս թուրք, պատմաբանների ու պաշտոնաթերթերի կողմից ցեղասպանության մասին ճշմարտության կեղծարարության դեմ։ ժոդ-ում բերվում են վկայություններ (Ա. Վեգներ, Գ. Պալաքյան), որոնք երիտթուրքական կառավարությանը մեղադրում են մի ամբողջ ժողովրդի բնաջնջման մեջ, գերմ. ս-դներ Կ. Լիբկնեխտի և Ռ. Լյուքսեմբուրգի ելույթները ի պաշտպանություն հայերի, պաշտոն, փաստաթղթեր։ Հեղինակների առաջ քաշած խնդիրների մեջ առանձնանում է առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրության դաշնակից կայզերական Գերմանիայի՝ հայերի ցեղասպանությանը մեղսակցության աստիճանի հարցը։ Գրքում լուսաբանվում է հայերի ներկա կացությունը Մերձ, ու Միջին Արևելքի երկրներում, հատկապես Թուրքիայում, բերվում են ժամանակակից Թուրքիայում հայերի խտրականության, արևմտյան Հայաստանում ճարտ. հուշարձանների ոչնչացման կոնկրետ օրինակներ։ Այստեղ հրապարակված են ցեղասպանության սարսափները պատկերող մեծ քանակությամբ լուսանկարչական վավերագրեր։

Հրատարակված լինելով «… ժողովուրդների պաշտպանության ընկերության» իրավապաշտպան կազմակերպության կողմից՝ ժող. բազմաթիվ փաստագրական նյութեր է պարունակում այդ ընկերության՝ Հայաստանի գծով համաձայնեցնող խմբի գործունեության վերաբերյալ, որը հանդես է գալիս հայերի իրավունքների պաշտպա նությամբ ԳՖՀ-ում, Թուրքիայում, պահանջում հայերի ցեղասպանության միջազգային ճանաչում։

ժող-ի հեղինակներ են նաև գրողներ, գիտնականներ, հրապարակախոսներ, այդ թվում՝ Հայաստանից (Ս. Ստեփանյան, Վ. Դավթյան, Ս. Խանզադյան)։

U. Մանուչարյան

«ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՈՎԵՏԱԿԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՈՒՄ (1828-1923)», փաստաթղթերի Ժողովածու (պրոֆ. Ջ. Ս. Կիրակոսյանի խմբագրությամբ), հրատարակվել է 1972-ին, Երևանում (կազմ. Ջ. Կիրակոսյան, Ռ. Սահակյան)՝. Ամփոփում է հայ ժողովրդի քաղաքական պատմության, հայկական հարցի խնդիրներին վերաբերող պաշտոն, վավերագրեր (պայմանագրեր, համաձայնագրեր, զեկուցագրեր և այլ դիվանագիտական գրագրություններ). որոնք ընդգրկում են Թուրքմենչայի պայմանագրից (1828) մինչև Լոգանի կոնֆերանսն (1922-23) ընկած ժամանակաշրջանը։ ժողովածուն, ուր տեղ է գտել 356 փաստաթուղթ, բաղկացած է երեք մասից. 1. Հայաստանը միջազգային դիվանագիտության փաստաթղթերում (18281917), 2. Հայաստանը խորհրդային արտաքին քաղաքականության փաստաթղթերում (19171922), 3. ԱրևմտաԵվրոպական դիվանագիտությունն ու Հայաստանը (1918-1923)։ ժող-ի փաստաթղթերը հիմնականում քաղված են մի շարք հայերեն, ռուս., անգլ. և ֆրանս. հրատարակություններից։ ժող-ն ունի առաջաբան, ծանոթագրություններ ու անվանական ցուցիչ։

U. Կիրակոսյան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԱՏԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԱՅ ԳԱՂՏՆԻ ԲԱՆԱԿ (ՀԱՀԳԲ, անգլ. անվանումը՝ Armenian Secret Army for the Liberation of Armenia, ASALA), ռազմաքաղաքական ընդհատակյա կազմակերպություն։ Ստեղծվել է 1975-ին։ Նպատակն է ահաբեկչական և ռազմական գործողություններով համաշխարհային հասարակության ուշադրությունը հրավիրել հայկական հարցի վրա, թուրք, պետությանը ստիպել ճանաչելու 1915-23-ի ցեղա