Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/209

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

սպանությունը և բռնագրավված արևմտյան Հայաստանը վերադարձնել նրա իսկական տիրոջը՝ հայ ժողովրդին։ ՀԱՀԳԲ ռազմական և ահաբեկչական գործողությունները գլխավորապես ուղղված էին թուրք, դիվանագետների, պետական պաշտոնատար անձանց, դեսպանատների, հյուպատոսարանների. «Թուրքական օդային գծեր» ընկերության գրասենյակների, ինչպես նաև օտարերկրյա այն բոլոր հաստատությունների դեմ, որոնք դրամ, կամ ռազմական օժանդակություն են ցույց տալիս թուրքական պետությանը։ ՀԱՀԳԲ-ի դրամ, միջոցները գոյանում էին մեծահարուստների նվիրատվություններից։ ՀԱՀԳԲ իրեն թշնամի է համարել ԱՄՆ-ին, ՆԱՏՕ-ին և բոլոր այն պետություններին, որոնք զորավիգ են Թուրքիային, և բարեկամ՝ բոլոր հեղափոխական շարժումներին, սերտորեն գործակցել է քրդական և արաբական դեմոկրատական ու հեղափոխական շարժումների հետ։ ՀԱՀԳԲ գտնում էր, որ խորհրդային Հայաստանը չպետք է միջամուխ լինի սփյուռքի պահանջատիրական խընդրին, Թուրքիայից ազատագրված տարածքի անկախացումը կամ միացումը պետք է լուծվի համաձայն ժողովրդի ցանկության։ ՀԱՀԳԲ իր հոգևոր հայր է համարել Գուրգեն Յանիկյանին, բարձր գնահատել հայ ազգ-ազատագրական շարժման գործիչներին։

Կազմակերպությունը ահաբեկչական գործողությամբ առաջին անգամ հանդես է եկել 1975-ի հունվարի 20-ին՝ ռմբակոծելով «Եկեղեցիների համաշխարհային միության» կենտրոնատեղին Բեյրութում՝ նրան ամբաստանելով իբրև Անհայրենիք հայերի ամերիկյան ազգային կոմիտեի (ԱՆՉԱ) գործակցի։ ՀԱՀԳԲ ասպարեզ գալը ժողովրդի զայրույթի պոռթկում էր ոչ միայն Մեծ եղեռնի և հայկական հարցում օտար պետությունների հանցավոր լռության դեմ, այլև ըմբոստություն հայ քաղաքական կառույցների անգործության հանդեպ։ Այդ պատճառով հայ քաղաքական կազմակերպությունները վերապահությամբ ընդունեցին ՀԱՀԳԲ-ին։ 1970-ական թթ. 2-րդ կեսին և 1980-ական թթ. սկզբին ՀԱՀԳԲ վայելում էր Միջին Արլ-ի երկրների և այլուր բնակ վող սփյուռքահայ երիտասարդների մեծ մասի համակրանքը։

1973-84-ին աշխարհի տարբեր վայրերում ահաբեկչական գործողություններից սպանվել են 41 թուրք դիվանագետ ու այլ պաշտոնյա, գործողությունների մեծ մասի պատասխանատվությունն ստանձնելէ ՀԱՀԳԲ։ 1975-79-ին կազմակերպությունը ահաբեկչական գործողություններ է կատարել Թուրքիայի Անկարա, Ատամբուլ, Իզմիր քաղաքներում, Փարիզի թուրք, օդանավային ընկերության գրասենյակում, Փարիզի Օռլի օդանավակայանում, Բեյրութի թուրք, դեսպանատանը։ Դրանք իրականացրել կամ փորձել են իրականացնել Հակոբ Տարագճյանը (մահացել է քաղցկեղից), Ալեք Ենիքոմուշյանն ու Սյուգի Մահսերեջյանը (վիրավորվել են ժնևի հյուրանոցներից մեկում՝ ռումբ փորձարկելիս), Մարտիրոս ժամկոչյանը (ժնևում թուրք, դեսպանին սպանելու մեղադրանքով 1981-ին դատապարտվել է 15 տարվա ազատազրկման, ազատ է արձակվել 1991ին), Վազգեն Սիսլյանը, Գևորգ Գյուզելյանը, Արամ Բասմաջյանը, Հակոբ Ջուլֆայանը (1981-ին իրագործել են «Վան» գործողությունը՝ Փարիզում 16 ժամ գրաված պահելով թուրք, հյուպատոսարանը, դատապարտվել են 7 տարվա ազատազրկման, Արամ Բասմաջյանը բանտում ինքնասպան է եղել անհայտ պայմաններում, մյուսները ազատվել են, Փիեռ Գյուլումյանը (1982-ին Փարիզում մահացել է պայթուցիկ պատրաստելիս), Զոհրապ Սարգիսյանը (զոհվել է 1982-ին, Անկարայի օդանավակայանում, «Կարին» գործողության ժամանակ), Լևոն էքմեքչյանը (թուրքերը վիրավոր ձերբակալել են «Կարին» գործողության ժամանակ և 1983-ին մահապատժի ենթարկել), Աբրահամ Թովմասյանը (1983-ին դատապարտվել է 30-ամսյա բանտարկության). Մկրտիչ Մատարյանը (զոհվել է 1983-ին, Ստամբուլում, «Հակոբ Հակոբյան» գործողության ժամանակ), Վարուժան Կարապետյանը, Սիմոն Նայիրյանը (Սոներ Նայիր), Հովհաննես Սեմերջյանը (դատապարտվել են տարբեր տարիների բանտարկության՝ Փարիզի Օռլի օդանավակայանում 1983-ին ռումբ պայթեցնելու համար, Հ. Սեմերջյանը ազատ է արձակվել 1990-ին, Ս. Նայիրյա նը՝ 1994-ին), Զավեն Պետրոսյանը (1983ին Լոնդոնում դատապարտվել է 8 տարվա ազատազրկման, ազատվել հինգուկես տարի հետո), Նշան Դանիելյանը (1983-ին ձերբակալվել է Բեյրութում, ազատվել 1986-ին), Սուրիկ Գրիգորյանը (զոհվել է 1984-ին Թեհրանում՝ հակաթուրք. գործողության ժամանակ), Եղիա Քեշիշյանը և Զավեն Աբեթյանը (1981-ին գնդակահարվել են իրան, բանտում), Վարդան Շիրվանյանը (1985ին գնդակահարվել է իրան, բանտում)։ 1980-ական թթ. սկզբին իսրայել, բանակի՝ Լիբանան ներխուժելու, Պաղեստինի ազատագրության կազմակերպության ղեկավարներից Աբու Այադի (Սալահ Խալաֆ) կողմից ՀԱՀԳԲ բազմաթիվ գաղտնիքները ֆրանս. և արևմտաԵվրոպական այլ գաղտնի ծառայություններին մատնելու, ԱՄՆ-ի Հետաքննությունների ֆեդերալ բյուրոյի ջանքերի, մատնությունների, թուրքական պետական մամինների պատասխան քայլերի հետևանքով ՀԱՀԳԲ կրել է ծանր կորուստներ, զոհվել են ՀԱՀԳԲ անդամներ և համակիրներ Նուբար Յալիմյանը (Հոլանդիայում), Գառնիկ Վահրադյանը (Աթենքում), Մինաս Սիմոնյանը (Բեյրութում), Վիգեն Այվազյանը և Խաչիկ Հավարյանը (Լիբանանում), Հայկական ժողովրդային շարժման (ՀԺՇ) հիմնադիրներից Կարապետ Փաշապեզյանը և ուրիշներ։

1984-ից մինչև 1991-ի դեկտ. 19-ը, երբ Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում մահափորձի ենթարկվեց թուրք, դեսպանատան զինվորական կցորդը, ՀԱՀԳԲ հակաթուրք. որևէ զինված գործողություն չի ստանձնել։ ժամանակ առ ժամանակ ՀԱՀԳԲ հաղորդագրություններ է հրապարակում՝ արտահայտելով իր կարծիքը հայ հասարակայնությանը հուզող հարցերի շուրջ։ 1988-ից, ԼՂԻՄ-ի հարցում, ՀԱՀԳԲ հաստատակամորեն կանգնած է խորհրդային կառավարության նկատմամբ պահանջատերի դիրքերում։

1991-ին ՀԱՀԳԲ հրապարակել է իր վերամշակված ծրագիրը, որտեղ զորակցություն է հայտնում Հայաստանի Հանրապետությանը առանց փոփոխության ենթարկելու իր ռազմավարական նպատակները։

ՀԱՀԳԲ պաշտոնաթերթ «Հայաստանը» (1980-87, 1991-ից) հրատարակ