Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/214

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

այս որոշումը՝ ՀՀ կառավարությունը

1918- ի մայիսի 28-ին, ՀՀ միամյակի կապակցությամբ, Հայաստանը հայտարարեց միացյալ և անկախ հանրապետություն։ Որոշման մեջ ասված էր. «Հայաստանն ամբողջականացնելու և ժողովրդի լիակատար ազատությունն ու բարգավաճումն ապահովելու համար Հայաստանի կառավարությունը համաձայն բովանդակ հայ ժողովրդի միահամուռ կամքի և ցանկության հայտարարում է, որ այսօրվանից Հայաստանի բաժան-բաժան մասերը մշտենջենապես միացած են իբրև անկախ պետական միություն»։ ՀՀ կառավարության այս որոշումը վկայում էր հայկական հարցը լուծելու նրա մտադրությունը, քանի որ «Հայաստանի բաժանբաժան մասերը» ասելով՝ նկատի ուներ արևմտյան Հայաստանը։ Բացի այդ, «միացյալ և անկախ հանրապետություն» հռչակելով, ապահովվում էր արևմտահայերի աջակցությունը, որոնց մի մասը գտնվում էր արևելյան Հայաստանում, մյուսները՝ այլ երկրներում։ ՀՀ խորհրդարանի մեջ լրացուցիչ մտավ 12 պատգամավոր արևմտահայերից։ Հուսալով հայկական հարցը լուծել Անտանտի օգնությամբ՝ ՀՀ կառավարությունը պատվիրակություն ուղարկեց Փարիզի հաշտության կոնֆերանս (1919-20), որտեղ վճռվելու էր աշխարհի հետպատերազմյան կարգավիճակը։

1918-ի փետր. Փարիզ ժամանած պատվիրակության կազմում էին Ա. Ահարոնյանը (նախագահ), Մ. Պապաջանյանը, Հ. Օհանջանյանը։ Քանի որ այդ ժամանակ Փարիզում էր գտնվում նաև հայոց ազգային պատվիրակությունը Պողոս Նուբարի գլխավորությամբ, ՀՀ կառավարությունը հանձնարարեց Ա. Ահարոնյանին՝ բանակցել նրանց հետ և միասին հանդես գալ կոնֆերանսում։ Սակայն նրանց միջև համաձայնություն չկայացավ, և Փարիզի կոնֆերանսում հայկական հարցի կապակցությամբ հանդես եկան հայկական երկու պատվիրակությունները։ 1919-ի մայիսի 14-ին Փարիզի կոնֆերանսը որոշում ընդունեց ԱՄՆին Հայաստանի մանդատ տալու մասին (տես Հայաստանի մանդատ 1920)։ Այդ որոշումը հաստատեց նաև նորաստեղծ Ազգերի լիգան (տես Ազգերի լիգան և Հայկական հարցը)։ ՀՀ կառավարությունը համաձայնեց Հայաստա նի մանդատի և այն ԱՄՆ-ին հանձնելու վճռի հետ։ Այդ նպատակով նախապատրաստեց համապատասխան նյութեր, որոնք հանձնվեցին ԱՄՆ-ի պրեզիդենտի ներկայացուցիչ գեներալ Ջ. Հարբորդին (տես Հարբորդի առաքելություն)։ Սակայն հարցի երկարատև ուսումնասիրությունից հետո, մի շարք արտաքին և ներքին պատճառներից դրդված ԱՄՆ-ի սենատը մերժեց Հայաստանի մանդատի վերաբերյալ պրեզիդենտ Վ. Վիլսոնի առաջարկը։

1920-ի հունվ. 19-ին դաշնակիցների Գերագույն խորհրդը ՀՀ ճանաչեց դե ֆակտո։ ՀՀ կառավարությունն իր լիազոր ներկայացուցիչներին ուղարկեց մի շարք երկրներ (Գերմանիա. Ֆրանսիա, ԱՄՆ, Իտալիա, Իրան. Վրաստան, Ադրբեջան և այլն)։ 1920-ի ապրիլին Սան Ռեմոյում (Իտալիա) հրավիրվեց դաշնակից պետությունների կոնֆերանս, որտեղ պետք է մշակվեին Թուրքիայի հետ կնքվելիք հաշտության պայմանները (տես Սան Ռեմոյի կոնֆերանս 1920)։ Կոնֆերանսին մասնակցեց ՀՀ պատվիրակությունը Ա. Ահարոնյանի գլխավորությամբ։ Թուրքիայի հետ պայմանագիրը կնքվեց Սևրում, 1920-ի օգոստ. 10-ին (տես Սևրի հաշտության պայմանագիր 1920), որի համաձայն, Թուրքիան ՀՀ ճանաչում էր որպես «ազատ և անկախ» պետություն։ Հայաստանը ելք էր ստանում դեպի Սև ծով։ ԱՄՆ-ի կառավարությանը իրավունք վերապահվեց որոշել Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը (տես Վիլսոնի իրավարարական պայմանակարգ)։ Ապագա Հայաստանի ընդհանուր տարածությունը կազմելու էր 160 հազար կմ2։ Սակայն Թուրքիան չվավերագրեց Սևրի պայմանագիրը։ Թուրքիայում իշխանության գլուխ եկած քեմալականները (տես Քեմալական շարժում) ոչ միայն չընդունեցին, այլև պայքարեցին Սևրի պայմանների դեմ և շարունակեցին իրենց նախորդների’ երիտթուրքերի զավթողական քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ։ ՀՀ կառավարությունն ի զորու չէր պարտադրել Թուրքիային՝ կատարելու Սևրի պայմանագիրը և հույսը դնում էր այն ստորագրած եվ-