Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/216

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

հաստատելու համար հանձնարարականներ մշակելու նպատակով։ Իր զեկուցագրում խումբը խորհուրդ էր տափս՝ Օսմանյան կայսրության ենթակա ժողովուրդներին ազատել հալածանքներից ու վատ կառավարումից, դա առնվազն ենթադրում էր ինքնավարություն հայերի համար ե խնամակալություն քաղաքակիրթ ազգերի կողմից Պաղեստինի, Սիրիայի, Միջագետքի և Արաբիայի նկատմամբ։ Խմբի հանձնարարականները իրենց արտահայտությունը գտան պրեզիդենտ Վ. Վիլսոնի (1918-ի հունվ.) խաղաղության հայտնի 14 կետերում և ամերիկյան պատվիրակությանը տրված նախնական դիրեկտիվներում (սեպտ.), որտեղ նշվում էր, որ Հայաստանն ու Սիրիան պետք է գտնվեն այնպիսի պետության խնամակալության տակ, որը հարմար կլիներ ինչպես ներքին, այնպես և միջազգային տեսակետից և կերաշխավորեր նրանց «շուտափույթ ինքնավարություն տալը»։ 1919-ի սկզբին, Փարիզ ժամանելով, ամերիկյան պատվիրակությունը ստացավ իր մասնագետ խորհրդականների հանձնարարականը այն մասին, որ հայկական պետությունը պետք է տարածվի Կիփկիայից, Անտիտավրոսի և Տավրոսի լեռներից մինչև սևծովյան ափերը՝ Տրապիզոնի երկայնքով, Կարսի և Երևանի հայկական արևելյան նահանգները և շրջակա բարձունքները հյուսիս-ում ու արլ-ում։ հայկական պետությունը պետք է օգտվեր մանդատը ստանձնած տերության պաշտպանությունից՝ Ազգերի լիգայի հսկողության ներքո։

ԱՄե-ի կոնգրեսը կարող էր թույլատրել մանդատի ընդունումը առաջին համաշխարհային պատերազմի վերջում՝ երկրռւմ ուժեղ հայամետ տրամադրությունների ազդեցության տակ, բայց պրեզիդենտ Վիլսոնը փոքր-ինչ հետաձգեց որոշումը՝ մինչև մանդատի վարչության մանրամասների համաձայնեցումը և Ազգերի լիգայի մասին պայմանագրի մեջ մտցնելը։ Վիլսոնի անվճռականության վրա ազդեց նաև սենատի հանրապետական մեծամասնության բացասական վերաբերմունքը մանդատի նկատմամբ։

1918-ին ամերիկյան երկու հանձնաժողովներ ուղարկվեցին Մերձ. Արևելք՝ հանձնարարականներ մշակելու այդ աշխարհաշրջանի գործերի մեջ ԱՄՆ-ի ներքաշվելու նպատակահարմարության վերաբերյալ։ Քինգ-Քրեյնի հանձնաժողովը Կ. Պոլսում, Պաղեստինում, Սիրիայում և Կիլիկիայում հանդիպումներ ունեցավ թուրք., հայկական, արաբ., հրեական ներկայացուցիչների հետ։ Հանձնաժողովը խորհուրդ տվեց առաջին հերթին ստեղծել հայկական աոանձին պետություն՝ ներառյալ Կիլիկիան. նա գտնում էր. որ Հ. մ. ընդունող պետությունը պետք է ընդունի նաև Անատոլիայի և Կ. Պոլսի մանդատը, որը կհեշտացներ հայրենադարձությունը, բնակչության փոխանակումը, Թուրքիայի հետ պետական պարտքի և տնտեսական զարգացման կարգավորումը։ ԱՄՆ-ը միակ տերությունն էր՝ անհրաժեշտ նյութ, ու բարոյական պաշարներով, որն ի վիճակի էր ստանձնել այդ պարտավորությունները։ Ամերիկյան զինվորական առաքելությունը գեներալ Տ. Հարբորդի գլխավորությամբ

1919-ի աշնանը ուղևորություն ձեռնարկեց Կիլիկիա, Անատոլիա և Հայաստանի Հանրապետություն։ Նա հարուստ նյութեր հավաքեց այդ աշխարհաշրջանի պաշարների ու հնարավորությունների վերաբերյալ և կրկնեց միևնույն փաստարկները հօգուտ Հ. մ-ի։ Հարբորդի առաքելության նյութերը ներկայացվեցին պրեզիդենտ Վ. Վիլսոնին՝ մանդատը ստանձնելու թեր և դեմ փաստարկներով (տես Հարբորդի առաքելություն)՝.

1919-ի նոյեմբ. Թուրքիայում ԱՄՆ-ի նախկին դեսպան Հ. Մորգենթաուն պաշտոն, առաջարկ ներկայացրեց Հայաստանի նկատմամբ եռակի մանդատի վերաբերյալ, որի նպատակն էր Թուրքիայի կողմից հայերի հետագա կոտորածի կանխումը։ Ամերիկյան շատ միսիոներներ և պաշտոն, անձինք պաշտպանեցին այդ ծրագիրը, բայց այն վճռաբար մերժեցին Հայաստանի անկախության ամերիկյան կոմիտեն և բոլոր հայերը։ Նրանք պնդում էին, որ Թուրքիայի հետ կապի որևէ ձև կնշանակեր բարենորոգումների ևս մի ծրագիր, որոնք բոլորն էլ ավարտվել են հայերի արյունահեղությամբ։ Նրանք պահանջում էին Հայաստանին ցուցաբերել ռազմական ու տնտեսական օգնություն, որը հնարավոր կդարձներ արևմտյան Հայաստանի հետգրավումը։

Հ. մ-ի ընդունման հնարավորությունը գնալով նվազում էր Թուրքիայի հետ հաշտության պայմանագրի հետաձըգման համեմատ։ Սենատը շարունակում էր հրաժարվել վավերացնել Գերմանիայի հետ հաշտության պայմանագիրը, որն ընդգրկում էր նաև Ազգերի լիգայի մասին պայմանագիրը։ Նույն ժամանակ եվրոպական տերությունները 1920-ի փետր-ապրիլին թուրք, հաշտության պայմանագրի վերաբերյալ Լոնդոնի և Սան Ռեմոյի կոնֆերանսներում խիստ նվազեցրին ենթադրյալ հայկական պետության չափերը։ Կիլիկիան և արևմտյան երեք հայկական նահանգները (Սեբաստիա, Խարբերդ, Դիարբեքիր) դուրս մնացին այդ պետության սահմաններից։ Ոչինչ չարվեց նաև Հայաստանին անհրաժեշտ ռազմական և տնտեսական օգնություն ցուցաբերելու ուղղությամբ, որպեսզի Հայաստանը կարողանար գրավել Սևրի հաշտության պայմանագրով վերջնականապես նրան տրված շրջանները։

Հակառակ կոնգրեսում իր կողմնակիցների խորհուրդներին ու փաստարկներին, պրեզիդենտ Վ. Վիլսոնը սենատից խնդրեց Հ. մ. ընդունելու թույլտվություն։ Հայաստանի բարե կամները նախազգուշացնում էին, որ սենատի մերժումը թուրք, ազգայնականներին կխրախուսեր հակահայկական գործողությունների՝ առանց վախենալու ամերիկյան միջամտությունից։ 1920-ի հունիսի 1-ին սենատը մերժեց պրեզիդենտի առաջակը և թաղեց մանդատի հարցը։

Հ. մ. չընդունվեց դաշնակից տերությունների քաղաքական խաղերի և ԱՄՆ-ում օրավուր ուժեղացող եվրոպական գործերին չխաոնվելու (իզոյյացիոնիզմ) տրամադրությունների պատճառով։ Թուրքերը ոչ միայն հիմնավորապես հաստատվեցին արևմտյան Հայաստանում, այլև շուտով ներխուժեցին Հայաստանի Հանրապետություն և գրավեցին արևելյան Հայաստանի կեսը։

Գրականություն

G i d ո e у J. В., A Mandate tor Armenia, Kent, Ohio, 1967; Hovannisian R. G„ The Republic of Armenia, v. 1-2, Berkehy-LA-L,1971 1982.

Ո. Հովհաննիսյան (ԱՍՆ)

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՓԱՍՏԱԳՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ»

(«Informations սոժ Dokumentations