Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/218

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


նած ճառը՝ արևմտյան Հայաստանում իրադրության սրման, հայերի ջարդերի վերաբերյալ։ «Հայաստանը, հայերն ու դաշնագրերը» աշխատության մեջ բելգիացի իրավաբան Գ. Ռոլեն-ժեկմենը ընթերցողին ծանոթացնում է հայ ժողովրդի պատմությանն ու մշակույթին, վիճակագրական տվյալներ հաղորդում արևմտյան Հայաստանի ազգային կազմի մասին, վերլուծում այնտեղ տիրող դրությունը՝ Փարիզի 1856-ի դաշնագրից հետո կնքված դիվանագիտական վավերագրերի հիման վրա։ Անգլ.հաս. գործիչ, քահանա Մ. Մաքկոլը «Անգլիայի պատասխանատվությունը Հայաստանի առջև» աշխատության մեջ քննում է Օսմ. կայսրության հայ բնակչության կացությունը, 1894-95-ի հայկական կոտորածների իրական պատճառները, լուսաբանում Մեծ Բրիտանիայի քաղաքականությունը հայկական հարցում։ Ամերիկյան միսիոնեի Ֆ. Դ. Գրինի «Հայկական ճգնաժամը և թուրքերի տիրապետությունը» ուսումնասիրությունը նվիրված է Աասունի 1894-ի կոտորածների պատճառների վերլուծությանն ու դեպքերի նկարագրությանը, հայկական հարցի լուծման հնարավոր ուղիներին։ Իռլանդացի հայտնի գիտնական է. Դիլոնի «Իրադրությունը Թուրքական Հայաստանում» հոդվածում լուսաբանվում են թուրք, իշխանությունների վերաբերմունքը քրիստոնեական փոքրամասնություննե րին, 1894-96-ի հայկական կոտորածները, վերլուծվում եվրոպական տերությունների դիրքորոշումը հայկական հարցում։ ժոդ-ում տեղ է գտել նաև հայ հրապարակախոս Գ. Ա. Ջանշյանի (Տանշիև) նամակագրությունը (1894) պոլսեցի մի լրագրողի հետ՝ Օսմանյան կայսրությունում հայերի դրության մասին։

ժող. հետաքրքրությամբ ընդունվեց ռուս հասարակայնության կողմից, որը հնարավորություն ստացավ ծանոթանալ հայկական հարցին նվիրված եվրոպական հեղինակների աշխատություններին։

U. Կիրակոսյան

ՀԱՅԵՐԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐ, նշվում է ամեն տարի ապրիլի 24-ին (1915-ի ապրիլի 24-ին թուրք, իշխանությունները Կ. Պոլսում ձերբակալեցին և աքսորեցին հայ մտավորականության առաջին խմբերին)։ Հ. ց. զ. հ. օ. մշտապես նշվել է հայկական սփյուռքի բոլոր համայնքներում։ խորհրդային Հայաստանում այդ օրը առաջին անգամ նշվեց 1965-ի ապրիլի 24ին ողբերգական իրադարձությունների 50-ամյակի առթիվ։ Երևանում տեղի ունեցավ բազմահազարանոց ցույց՝ Թուրքիայի կառավարող շրջանների հրեշավոր ոճրագործության դեմ բողոքի և պատմական արդարությունը վերականգնելու պահանջի կարգախոսներով։ Ցույցը, որին գերազանցորեն մասնակցում էր ուսանող երիտասարդությունը, ավարտվեց Կոմիտասի գերեզմանի մոտ կայացած հանրահավաքով։ Նույն օրը Երևանում տեղի ունեցավ ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ժողով, որին մասնակցում էին լայն հասարակայնության, պետական մարմինների և հոգևորա- կասության ներկայացուցիչներ, այդպիսով, խորհրդային Հայաստանում առաջին անգամ պետականորեն նշվեց ցեղասպանության գոհերի հիշատակի օրը։ Ապա հանրապետությպն կառավարությունը որոշում ընդունեց Երևանում ցեղասպանության գոհերի հուշահամալիր կառուցելու մասին։ Մայրաքաղաքի Ծիծեռնակաբերդ բարձունքի վրա հուշահամալիրի կառուցումից հետո ամեն տարի ապրիլի 24-ին համս՝ ժող. երթ է կատարվում դեպի հուշսդ ձան։ 1988-ի նոյեմբ. 22-ին հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդն ընդունեց 1915ի հայերի ցեղասպանությունը դատապարտող օրենք, որով ապրիլի 24-ը հայտարարվեց Հ. ց. գ. հ. օ. և համարվեց ոչ աշխատանքային օր (տես Օրենք Օսմանյան Թուրքիայում հայերի 1915 թվականի ցեղասպանության դատապարտման մասին)։

Կ. Խուդավերդյան

«ՀԱՅԵՐԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՍՊԵԿՏՆԵՐԸ» («Aspectos Juridicos у Economicos del Genocido Armenio»), հոդվածների ժողովածու, հրատարակվել է Բուենոս Այրեսում, 1984-ին, իսպաներեն։ Հրատարակիչ՝ Արգենտինահայկական պրոֆեսիոնալ խորհուրդ։

ժող. բաղկացած է երկու մասից, որոնցից յուրաքանչյուրը սկսվում է ներածականով։ Առաջին մասի (իրավ, ասպեկտը) մեջ են մտել Պասկուալ Օհանյանի «Արևմտյան Հայաստանի ցեղասպանությունը աշխարհաքադաքական տեսակետից», Էստեբան