Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/219

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Տիրաստւրյանի և Դանթե Ասիլյանի «Ցեղասպանությունը կանխելու և դրա համար պատժի մասին կոնվենցիայի վերլուծությունը», Ռոբերտո Մալխասյանի «Հայերի ցեղասպանության համար թուրքական պետության միջազգային պատասխանատվությունը», Կարլոս Ֆայտի «Եկեղեցական դպրոցի փակումը» հոդվածները։ Բաժնում տեղ է գտել նաև ՄԱԿ-ի 1948 թ. Կոնվենցիայի տեքստը։ Պ. Օհանյանի հոդվածում քննության են առնվում եվրոպական տերությունների շահերը Թուրքիայում և արևմտյան Հայաստանում, շարադրվում է Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության համառոտ պատմությունը։ Հեղինակն օգտագործել է երիտթուրքերի համագումարների նյութերը, նրանց գաղափարախոսների ելույթները, Թալեաթի ստորագրած փաստաթղթերը և այլ նյութեր։ է. Տիրատուրյանի և Դ. Ասիլյանի հոդվածներում ՄԱԿ-ի 1948 թ. Կոնվենցիայի վերլուծությանը զուգահեռ քննարկվում է ազգ-մշակութ. եղեռնի հասկացությունը, ինչպես նաև ցեղասպանության կանխման՝ միջազգային համագործակցության հնարավորությունը։ Ռ. Մալխասյանը, որպես ցեղասպանության կազմակերպիչների դեմ ներգործող միջոց, առաջարկում է տնտեսական արգելքը (էմբարգո)։

ժող-ի երկրորդ մասի մեջ է մտել Կարլոս Պոլատյանի «Եվրոպական շահերը Մերձավոր Արևելքում և Հայկական հարցը» հոդվածը։ Հեղինակը քննում է միջազգային տնտեսական հարաբերությունների զարգացումը XIX-XX դդ., Օսմանյան կայսրության տնտեսական վիճակը, հատկապես նրա արդյունաբերության և սոցիալական կառույցների զարգացումը, հայերի սոցիալ-տնտեսական դրությունը Թուրքիայում, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Ռուսաստանի գաղութատիրական շահերը այդ աշխարհաշըրջանում։ Հեղինակը առանձնացնում է տնտեսական երեք գործոն, որոնք, նրա կարծիքով, թուրք, կառավարող շրջաններին դրդեցին վերջ տալ հայկական հարցին ցեղասպանության միջոցով։ Դրանք են.

1. Արևմուտքի կապիտալիստ, տերությունների իմպերիալիզմի և ֆեոդ. Թուրքիայի իմպերիալիզմի միջև եղած կոնֆլիկտը։ Թուրքիան տնտեսական. առևտր., ֆինանս., ռազմաքաղ. կախման մեջ էր ընկել Արևմուտքից։ Եվ նման փոխհարաբերությունների պայմաններում շահագործման գլխավոր օբյեկտ էին դարձել հումքային պաշարները, այլ ոչ թե մարդկային աշխատանքը։ Դա կործանարար նշանակություն ունեցավ արևմտահայ էթնոսի ճակատագրի համար,

2. Մերձ. Արւ-ում, մասնավորապես՝ արևմտյան Հայաստանում, արևմտաԵվրոպական տերությունների և ԱՄՆ-ի քաղաքականությունը որոշվում էր նախ և առաջ նրանց տնտեսական շահերով, 3. տերությունները որքան շատ են շահագրգռված տնտեսապես տվյալ աշխարհաշրջանում. այնքան քիչ են նրանք պաշտպանում այդտեղ ապրող ժողովուրդների քաղաքական անկախության գաղափարը։

Գ. Մախմուրյան

«ՀԱՅԵՐԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ» («The Armenian Genocide»), Թուրքիայում հայերի 1915-ի ցեղասպանության մասին փաստաթղթերի և նյութերի ժողովածու։ Հրատարակվել է 1987-ին, Լոս Անջելեսում, անգլ.։ Կազմել են Լ. Ազատյանը և Ա. Տոնոյանը։ ժոդ-ի մեջ են մտել ոչ հայկական աղբյուրներից քաղված փաստաթղթեր ու նյութեր։ Բաղկացած է ներածությունից, վեց գլխից, որոնց նախադրված է ապրիլի 24-ը Կալիֆոռնիայի նահանգում Հիշատակի օր հռչակելու մասին նահանգապետ Ջ. Դոքմեջյանի կարգադրությունը։

ժող-ի մեջ ամփոփվել են ԱՄՆ-ի պետական դեպարտամենտի փաստաթղթեր. Նաիմ բեյի հուշերը, իրադարձությունների ականատեսներ ու ժամանակակիցներ Ջ. Բրայսի, Հ. Վանգենհայմի, Մ. Նիպագեի, Վ. Մետեոնիխի, Ա. Թոյնբիի, Յո. Լեփսիուսի, Ա. Վեգների, Ա. Ֆինի, Հ. Մորգենթաուի, Ա. Բարբիի, Ֆ. Նանսենի և ուրիշներ վկայությունները, հատվածներ Ու. Չերչիլի, Վ. Վիլսոնի, Դ. Լլոյդ Ջորջի, ժ. Կլեմանսոյի, Մ. Քեմալի, Ա. Հիտլերի, ինչպես նաև ժամանակակից քաղաքական գործիչներ Ֆ. Միտերանի, Ռ. Ռեյգանի, Ջ. Քարտերի և ուրիշներ հուշագրություններից ու ճառերից, քաղվածքներ ԽՍՀՄ ԳԱ հրապարակումներից, անգլ., ամերիկյան, իտալ. 1915-19-ի պարբերական մամուլից, ինչպես նաև խորհրդային և ամերիկյան ժամանակա կից մամուլից։ ժող-ում տեղ են գտել նաև ԱՄՆ-ի պրեզիդենտ Ռ. Ռեյգանի՝ Կոտորածի զոհերի հիշատակի օր սահմանելու 1981-ի ապրիլի 22-ի հռչակագիրը, քաղվածքներ ժողովուրդների մշտական ատյանի Փարիզի 1984-ի ապրիլի 13-16-ի նիստի նյութերից, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովի փոքրամասնությունների խտրականության կանխման և պաշտպանության ենթահանձնաժողովի 1985-ի հուլիսի 2-ի նիստի նյութերից։ ներածականում կազմողները նշում են, որ ժող-ում ներկայացված փաստաթղթերն ու նյութերը անժխտելիորեն վկայում են. որ հայերի 1915-ի ցեղասպանությունը, որը 1,5 միլիոն մարդկային կյանք տարավ, կազմակերպել էր Թուրքիայի կառավարությունը։

Գ. Մախմուրյան

«ՀԱՅԵՐԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ։ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ», («The Armenian Genocide. Documentations»). Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության մասին փաստաթղթերի և նյութերի բազմահատոր ժողովածու, որ հրատարակում է Հայկական խնդիրների ինստիտուտը (Մյունխեն, Գերմանիա)։ Արդեն հրատարակվել են 1-ին (1987), 2րդ (1988) և 8-րդ (1991) հատորները։ Կազմողների նպատակն է անառարկելի փաստագրական վկայություններ ներկայացնել համաշխարհային հասարակայնությանը XIX դ. վերջին և XX դ. սկզբին մարդկության դեմ տեղի ունեցած ոճրագործության՝ ցեղասպանության մասին։ պրոֆեսոր Ֆ. էրմակորան ՄԱԿ-ի Մարդու իրավունքների ենթահանձնաժողովի ղեկավարը, ներածականում նշում է. որ «ցեղասպանություն» տերմինը միջազգային իրավունքում ընդունվել է Նյուրնբերգի դատավարությունից և ցեղասպանության մասին ՄԱԿ-ի 1948-ի Կովենցիայից հետո, որոնք չեն տարածվում Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային ոչնչացման վրա լոկ «տեխնիկական» պատճառներով, այդուհանդերձ. նույնիսկ միջազգ-իրավական նորմերի համաձայն. 1915-ին կատարված հայերի տեղահանությունն ու ոչնչացումը այն ժամանակ նույնպես հակասության մեջ էին մարդկության, հատկապես «քաղաքակիրթ ժողովուրդների» մոտ ընդունված նորմերի