Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/220

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

հետ։ Ֆ. էրմակորան նշում է. որ ժամանակակից թուրք, կառավարողներն ու թուրք ժողովուրդը պատասխանատու չեն անցյալում կատարված հանցագործությունների համար, բայց ընդգծում է, որ թուրք պատմաբաններն ու իրավագետներն այժմ մեծ ջանքեր են գործադրում արդարացնելու Օսմանյան կայսրության կառավարությանը՝ փորձելով ժխտել Թուրքիայում հայերի ցեղասպանության բուն փաստը.

Առաջին հատորում հրապարակված փաստաթղթերն ու նյութերը Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի տարբեր արխիվներից քաղված վավերագրեր են (բնագրի լեզվով), հուշագրությունների պատառիկներ, որոնց հեղինակները (դիվանագետներ, զինծառայողներ, միսիոներներ, բժիշկներ և այլն) եղել են հայերի ցեղասպանության վկաներ, ժամանակին մամուլից վերցված փաստագրական մեծ նյութ պարունակող քաղվածքներ։ Հատորի ժամանակագրական շրջանները ընդգրկում են 1880-1920 թթ.։ Փաստաթղթերի և նյութերի մի զգալի մասը գիտական հասարակայնությանը հայտնի էր նախորդ հրապարակումներից։

Երկրորդ հատորում ներկայացված են Ավստրիայի տարբեր արխիվներում Ա. Օհանջանյանի հայտնաբերած վավերագրերը՝ ավստրո-հունգ. արտգործնախարարության հետ Թուրքիայում այդ երկրի դեսպանության գրագրությունը, ծածկագիր նամակներ, հեռագրեր և այլն։ Աոաջին անգամ հրապարակվող այդ փաստաթղթերի ժամանակագրությունը ընդգրկում է 1912-18 թթ.։ Հատորի նախաբանի հեղինակ պրոֆեսոր Վ. Բիլը նշում է, որ առաջին համաշխարհային պատերազմում Օսմանյան կայսրության դաշնակից Ավստրո-Հունգարիայի արտաքին քաղաքական ծառայության փաստաթղթերն անհերքելիորեն վկայում են այն մասին, որ հայերի ցեղասպանությունը հղացել և իրականացրել է հենց թուրք, կառավարությունը։ Վավերագրերը ապացուցում են, որ ավստրո-հունգ. դիվանագետները, իրենց սկզբն. հաղորդումներում արդարացնելով հայերի տեղահանությունը, աստիճանաբար սկսում են այն բնորոշել որպես «ոճրագործություն, անմեղ մարդկանց զանգվածային սպանու թյուն», իսկ թուրքական կառավարության այդ ամբողջ գործունեությունը՝ ցեղասպանություն, «հանցագործություն ցեղի դեմ», «քրիստոնյաների բնաջնջում»։ Ուշագրավ է ԱվստրոՀունգարիայի դեսպան Պալավիչինիի այն հայտարարությունը, թե կգա ժամանակը, երբ Թուրքիան ստիպված կլինի պատասխան տալ հայերի նկատմամբ այդպիսի քաղաքականության համար։ Դեսպանը Վիեննա ուղարկած իր զեկուցագրերում նշում էր, որ հայերի հալածանքները «մեկընդմիշտ կմնան որպես խայտառակության խարան թուրքական կառավարության վրա», և որ Թուրքիան «…այսօր մոլորվում է՝ ենթադրելով, թե անպատիժ կարոդ է ոչնչացնել հայ ազգը»։ Կան փաստաթղթեր, որոնք վկայում են հայերի ցեղասպանության կազմակերպված, միանգամայն կանխամտածված բնույթը։ Մի քանի հաղորդումներում նշվում է նաև ցեղասպանության զոհերի թիվը, որը 1915-ի վերջին արդեն հասնում էր 1 միլիոն։

Ութերորդ հատորի արտահերթ հրատարակությունը պայմանավորված է հայկական հարցի և հայերի ցեղասպանության խնդրի (սկսած 1960-ական թթ. կեսից) վերստին հրապարակ գալու հանգամանքով։ 1965, 1975, 1985-ին Հայաստանում և սփյուռքում նշվեցին Մեծ եղեռնի 50-ամյա, 60-ամյա և 70ամյա տարելիցները, արդարացիորեն հնչեց հայ ժողովրդի պահանջատիրությունը։ հայկական հարցն արծարծելու նպատակով հայկական որոշ կազմակերպություններ դիմեցին ահաբեկչական գործողությունների։ Հայկ. հարցը քննարկվեց միջազգային մի շարք ատյաններում, իսկ 1988-ին Դարաբաղյան շարժմամբ այն և հայերի ազգ-ազատագրական պայքարը ձեռք բերեցին նոր երանգավորում։ Տեղի ունեցան հայերի ցեղասպանության խնդրին նվիրված մի շարք միջազգային գիտական համաժողովներ, հրապարակվեցին փաստաթղթեր ու հարցի վերաբերյալ այլ նյութեր, որոնց մի մասը զետեղված է հատորում։ Դրանցից են՝ Եվրոպական խորհրդարանի՝ հայկական հարցին նվիրված նիստերի արձանագրությունները (1981-82, 1987), ժողովուրդների մշտական ատյանի նստաշրջանի (1984) նյութերը. Եկեղեցիների հա- մաշխ. խորհրդի փաստաթղթերը (1984) և այլն։ Հատորում զետեղված են նաև Ռ. Հովհաննիսյանի (ԱՄՆ), Ֆ. էրմակորայի (Ավստրիա), Վ. Բիլի (Ավստրիա), Հ. Գոլցի (Գերմանիա), Վ. Տատրյանի (ԱՄՆ) և այլ գիտնականների՝ հայերի ցեղասպանության տարբեր խնդիրներին նվիրված հոդվածները։ Ընդգըրկված է նաև «ճնշամիջոցներ դեմոկրատացման ճանապարհին» ընդհանուր վերտառությամբ 1988-ի փետր. Սումգայիթում հայերի կոտորածի հանգամանքների հետազոտությանը նվիրված «Սումգայիթ… ցեղասպանություն… հրապարակայնություն» գրքի անգլ. թարգմանությունը։

U. Մանոլչարյան

«ՀԱՅԵՐԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԸՍՏ ԵՐԻՏԹՈՒՐՔԵՐԻ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ», ժողովածու (աոաջաբանը, թարգմանական և ծանոթագրությունները՝ Ա. Հ. Փափազյանի, 1988), որն ընդգրկում է 1919-20-ին Կ. Պոլսում տեղի ունեցած երիտթուրքական «Միություն և առաջադիմություն» կուսակցության ղեկավար գործիչների դատավարության այն փաստաթղթերը, որոնք վերաբերում են արևմտահայերի տեղահանությանը և ցեղասպանությանը՝ աոաջին համաշխարհային պատերազմի (1914-18) ժամանակ։ Նյութերը վերցված են 1919-20-ին Կ. Պոլսում հրատարակվող «Թաքվիմ-ի վեքայի» («Իրադարձությունների օրացույց») թուրք, պաշտոնաթերթի հավելվածից։

ժող. կազմված է առաջաբանից և երեք մասից։ Աոաջաբանում համառոտ տրված են հայերի ցեղասպանության իրագործման պատմությունը և 1919 ին Երիտթուրքերի դատավարության ընթացքը։ 1-ին մասում տրված են երիտթուրքական կառավարության ղեկավարների և «Միություն և առաջադիմություն» կուսակցության ԿԿ անդամների, 2-րդ մասում՝ կուսակցության շրջանային պատասխանատու քարտուղարների և պաշտոնյաների, 3-րդ մասում՝ Յոզղատի, Տրապիզոնի, Բյոյուքդերեի և Խարբերդի տեղահանությունն ու կոտորածները կազմակեր