Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/221

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

պողների դատավարության նյութերը։ ժող. պարունակում է նաև ոուս. և անգլ. ամփոփումներ, դատավարության նյութերի լուսապատճեններ։ ժող-ի նյութերն ապացուցում են, որ արևմտյան Հայաստանում և Օսմանյան կայսրությունում կատարված հայերի ցեղասպանությունը պետական մակարդակով մշակված և կազմակերպված գործողություն էր։

Գրականություն

Հայերի ցեղասպանությունը ըստ երիտթուրքերի դատավարության փաստաթղթերի, Ե., 1988։

U. Փափազյան

«ՀԱՅԵՐԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՆԱԴԱԿԱՆ ՄԱՄՈՒԼՈՒՄ» («Le Genocide Armenien dans la Presse Canadienne», «The Armenian Genocide in the Canadian Press»), Թուրքիայում հայերի ցեղասպանությանը վերաբերող՝ Կանադայի ֆրանսալեգու և անգլիալեզու մամուլում տպագրված հոդվածների արտատպվածքների ժողովածու։ Առաջին հատորը հրատարակվել է

1985-ին, Կանադայի Հայ դատի հանձնախմբի (Մոնրեալ) կողմից։ Ամփոփում է 1915-ի մարտի 23-ից մինչև 1916-ի մարտի 27-ը ընկած ժամանակամիջոցում կանադ. մամուլում հրապարակված նյութերը։ Հատորը ընդհանուր առմամբ ընդգրկում է առաջատար թերթերի («Լը Կանադա», «Լը Դըվուար», «Լը Դրուա», «Լա Պատրի», «Լա Պրես», «Մանիթոբա ֆրի Փրես», «Դեյլի Թելեգրաֆ», «Մոնրեալ Ղեյլի Սթար», «Օտտավա Իվնինգ Ջոռնըլ» և այլն) 134 արտատպվածք։ ժող. բացվում է ժ. ԼիպարիտյաՕի ներածականով (անգլ. և ֆրանս.)։

Գ. Մախմուրյան

«ՀԱՅԵՐԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՌԱՆԿԱՐՈՒՄ» («The Armenian Genocide in Perspective»), զանգվածային ոչնչացման ու ցեղասպանության վերաբերյալ 1982-ին Թել Ավիվում (Իսրայել) տեղի ունեցած միջազգային կոնֆերանսի նյութերի ժողովայու։ Հրատարակվել է 1986-ին (2-րդ տա. 1987) ԱՄՆ-ում, պրոֆեսոր Ռիչարդ ովհաննիսյանի խմբագրությամբ։ ժող-ում թուրք, կառավարության >15-23-ի իրականացրած հայերի ցե ղասպանությունը հետազոտվում է պատմության, քաղաքագիտության, գրականագիտության, հոգեբանության առումով։

Ռ. Հովհաննիսյանի առաջաբանում տրվում է պատմական տարբեր աղբյուրների (ցեղասպանության զոհերի և ականատեսների վկայություններ), ինչպես նաև այդ հարցին նվիրված հատուկ գրակ-յան վերլուծությունը։ Ռ. Հովհաննիսյանը հատկապես ընդգծում է հայերի ցեղասպանության քննարկումը խափանելու կամ ընդհանրապես կոնֆերանսը ձախողելու նպատակով այն կազմակերպողների ու Իսրայելի կառավարության վրա ճնշում գործադրելու Թուրքիայի պաշտոն, շրջանների փորձը, որը, սակայն, հաջողություն չունեցավ, «Բարոյական ու մարդասիրական պահանջները գերակա նկատվեցին քաղաքական շահերի նկատմամբ»։

Երկրորդ առաջաբանի հեղինակը՝ զանգվածային ոչնչացման և ցեղասպանության միջազգային կոնֆերանսի (Երուսաղեմ) տնօրեն, հոգեբանության պրոֆեսոր Ի. Չառնին, հատկապես ընդգծում է հայերի ցեղասպանության գիտական ուսումնասիրման հրատապությունը՝ հանուն անկախության ու ինքնիշխանության բոլոր ժողովուրդների պայքարի առումով, ի շահ ժողովրդավարության ուղիով մարդկության զարգացման։

Պրոֆ. Ռ. Հովհաննիսյանի «Հայկական հարցի պատմությունը 1878-1923 թթ.» և սոցիոլոգ Լեո Կապերի (ԱՄՆ) «Հայերի ցեղասպանությունը Թուրքիայում 1915-17 թթ.» հոդվածները նվիրված են հայկական հարցի և հայերի ցեղասպանության դիվանագիտական պատմությանը։ Հոդվածներում լայնորեն են օգտագործված Յո. Լեփսիուսի, Հ. Մորգենթաուի, Ջ. Բրայսի և ուրիշներ երկերը, ինչպես նաև տարբեր երկրների դիվանագիտական ծառայությունների ներկայացուցիչների, միսիոներների և այլոց վկայությունները։

Վիգեն Գուրոյանի (ԱՄՆ) «Հավաքական պատասխանատվություն, պաշտոնական խնդրագիր», Ռ. Հովհանիսյանի «Հայկական ցեղասպանությունը և նրա ժխտման օրինակները», ինչպես նաև Մարջըրի Հուսեփյան-Դոզ.\\\\Կ\\ (ԱՄՆ) «Ներեցեք, ինչ ցեղասպանություն։

Լուրեր Թուրքիայից 1915-23 թթ.» հոդվածներում հետազոտվում է թուրք, բոլոր կառավարությունների (երիտթուրքական հեղաշրջումից մինչև մեր օրերը) հայերի ցեղասպանության ժխտման ու կեղծման քաղաքականությունը։ Հեղինակները փաստարկումներով ցույց են տալիս, որ Օսմանյան կայսրությունում և Քեմալի կառավարման օրոք հայերի ցեղասպանության փաստը չընդունելը Թուրքիայի ներկա կառավարողներին ևս դարձնում է այդ ոճրագործության մեղսակիցը։

Երկու ցեղասպանությունների՝ հրեաների՝ նացիստական Գերմանիայում երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին (1939-45), և հայերի՝ Թուրքիայում առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, համեմատական ուսումնասիրությանն են նվիրված Ռ.Հ. Դոքմեջյանի (ԱՄՆ) «Ցեղասպանության որոշիչները. հայերի և հրեաների դեպքերի վերլուծության օրինակով» և Ռոբերտ Մելսոնի (ԱՄՆ) «Սադրանք թե* ազգայնականություն. 1915 թվականի հայերի ցեղասպանության քննական վերլուծություն» հոդվածները։

Լեո Համալյանի (ԱՄՆ) և Վահե Օշականի (ԱՄՆ) հոդվածներում լուսաբանվում են հայերի ցեղասպանության արտացոլումը արևմտահայ գրականության մեջ, գրական երևակայության վրա ցեղասպանության ազդեցության հարցերը։ Ցեղասպանության հոգեբ. հետեվանքներին են նվիրված Դոնալդ է. Միլլերի, Լևոն Բոյաջյանի (ԱՄՆ) և ուրիշներ հոդվածները, որոնք հիմնվում են հայերի տարբեր սերունդների հարցման արդյունքների վրա։

U. Համբարձումյան

«ՀԱՅԵՐԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՕՍՄԱՆՅԱՆ ԿԱՅՍՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ», փաստաթղթերի ու նյութերի ժողովածու (1966, ոուս., 2-րդ լրց. հրտ. 1982, հայերեն 1991)։ Կազմողներ Մ. Գ. Ներսիսյան Կ Ռ. Գ. Սահակյան, Մ. Ներսիսյանի խմբ.։ ժող. խորհրդային պատմագրության մեջ Թուրքիայում հայերի կոտորածների մասին փաստագրական նյութերի աոաջին հրատարակությունն է։ Բաղկացած է երկու մասից. «Հայերի կոտորածները սուլթան Աբդուլ Համիդի (1876-1908) օրոք» և «Հայերի զանգվածային կոտո