Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/222

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

րածները երիտթուրքերի կողմից (19091918)»։ ժող. ամփոփում է գերազանցապես արխիվային և տարբեր լեզուներով հրատարակված դիվանագիտական փաստաթղթեր. Ռուսաստանի, Անգլիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, ԱՄՆ-ի դեսպանությունների և հյուպատոսարանների՝ իրենց երկրների արտաքին քաղաքական գերատեսչություններին ուղղված զեկույցներ ու զեկուցագրեր։ Այդ գաղտնի փաստաթղթերը բացահայտում են Թուրքիայի կառավարող շրջանների կողմից հայ բնակչության զանգվածային ջարդերի և բնաջնջման նախապատրաստման ու իրականացման՝ ցեղասպանության քաղաքականության իրական պատկերը։ Նշանակալի տեղ է տրված իրադարձությունների անմիջական ականատեսների՝ օտարերկրացի ճանապարհորդների, միսիոներների, լրագրողների, բժիշկների Անի, այդ թվում՝ Թուրքիայի դաշնակից կայզերական Գերմանիայի ներկայացուցիչների վկայություններին ու ցուցմունքներին։ Լայնորեն են ներկայացված հայերի զանգվածային ոչընչացման նկատմամբ համաշխարհային հասարակայնության արձագանքները՝ Ա. Ֆրանսի, ժ. ժորեսի, ժ. դը Մորգանի, Վ. Բրյուսովի, Ա. Թոյնբիի, Ջ. Բրայսի, Յո. Լեփսիուսի, Յո. Մարկվարտի, Ա. Վեգների, Ֆ. Նանսենի, Հ. Գիբբոնսի և ուրիշներ ճառերն ու հրապարակային ելույթները։

ժող. ունի ընդարձակ նախաբան, ծանոթագրություններ ե մատենագիտություն՝ հայերեն, ռուս, և եվրոպական լեզուներով։ Հայերեն հրատարակությունը լրացված է նոր նյութերով։

Ռ. Սահակյան

«ՀԱՅԵՐԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ։ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՂԵԿԱԳՐԵՐ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՄԱՄՈՒԼԻՑ (1915-1922)» (("The Armenian Genocide. News Accounts the American Press (1915 ”), հայերի ցեղասպանությանը վերաբերող՝ ամերիկյան մամուլից արտատպված լուսանկարների ժողովածու։ Հրատարակել է Բերկլիի (Կալիֆոռնիա, ԱՄՆ) համալսարանը, 1985-ին (Յհրտ.)։ Կազմել է Ռիչարդ Կլոյանը։ ժող. ամփոփում է ԱՄՆ-ի 15 թերթերում («Նյու Յորք թայմս», ինչպես նաև «Լիթըրըրի Դայջեսթ», «Աութլուք», «Աըր վեյ», «Աթլանթիք մանթլի» և այլն) տպագրված ավելի քան 260 հոդվածների և ականատեսների լուսանկարչական արտատպվածքներ։ Լրատվության աղբյուր են ծառայել Անգլիայից, Ֆրանսիայից, Ռուսաստանից, Իտալիայից, Գերմանիայից, Հունաստանից և այլ երկրներից ստացված տեղեկատվությունները։

ժող-ի նյութերը վկայում են, որ ամերիկյան հասարակայնությունը լավատեղյակ էր ցեղասպանությանը, և որ դեռևս 1915-22-ին կասկած չէր հարուցում մի ամբողջ ժողովրդի ոչնչացման կազմակերպված բնույթը։

Գ. Մախմուրյան

«ՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՕՋԱԽ». «Ш զգային տ ու ն» ("Armenian National Home"), դիվանագիտական տերմին, որը շրջանառության մեջ են մտցրել դաշնակից տերությունները (Անգլիա, Ֆրանսիա և այլն) 1921-ի Լոնդոնի կոնֆերանսում, երբ պարզ դարձավ, որ փոփոխված հանգամանքների բերումով (թուրք, արշավանք Հայաստան և 1917-ի Ալեքսանդրապոլի պայմանագրի կնքում, խորհրդային իշխանության հաստատում Հայաստանում, խորհըրդա-թուրքական պատերազմի վտանգ, և այլն) պետք է վերանայվեին 1920-ի Սևրի հաշտության պայմանագրի՝ Հայաստանին վերաբերող դրույթները։ Անտանտի տերությունների այդ քայլը թելադրված էր նաև այդ նույն օրերին քեմալական Թուրքիայի հետ նրանց անջատ բանակցություններով, որոնց նպատակն էր ի հաշիվ ազգային փոքրամասնությունների (հայեր, հույներ, արաբներ և այլն) շահերի տնտեսական արտոնություններ կորզել իրենց համար այդ երկրում։ Այդպիսով «Հ. ա. օ.» անորոշ հասկացությունը գալիս էր փոխարինելու Սևրի պայմանագրում նախատեսված հայկական ազատ և անկախ պետությանը և նշանակում էր հայկական հարցի վերջնական ձախողում, ինչը իր տրամաբանական վախճանն ունեցավ Լոզանի պայմանագրում (տես Լոզանի կոնֆերանս 1922-23), որտեղ հիշատակություն անգամ չկար հայերի և նրանց պահանջատիրության մասին։

Այդ կոնֆերանսում լորդ Քերզոնի այն խնդրանքին, թե պատերազմի ժամանակ «մեծ կորուստներ կրած և ան չափ դաժան տառապանքների ենթարկված» արևմտահայերը արժե, որ մի «ազգային օջախ» ունենան Թուրքիայի հյուսիս-արլ. նահանգներում կամ Կիլիկիայի հարավ-արլ. Սիրիայի հետ սահմանագծի վրա, թուրք պատվիրակության ղեկավար Իսմեթ Ինոնյուն պատասխանեց. թե այդպիսի օջախի ստեղծումը հավասարազոր է Թուրքիայի անդամահատմանը, որին միշտ հետամուտ են եղել եվրոպական տերությունները, և այդ պատճառով էլ նա մի «պատառ իսկ» հող չի կարող գտնել իր տարածքում այդպիսի ծրագիր իրագործելու համար։

Հետագայում նույնպես, ընդհուպ մինչև 1929-ը, «Հ. ա. օ.» տերմինը տեղ է գտել Ազգերի լիգայի փաստաթղթերում, բայց այս անգամ արդեն «աշխարհի հզորները» այդ «ազգային օջախը» փնտրում էին ոչ թե արևմտյան Հայաստանում կամ Կիլիկիայում, այլ բուն արևելյան Հայաստանում, ՀԽՍՀ-ում, որն արդեն այդպիսի ազգային տուն էր դարձել աշխարհով մեկ սփռված հայության համար՝ նրանց ցանկությունից անկախ (տես նաև Ազգերի լիգան և Հայկական հարցը)։

Ջ. Թորոսյան

ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԸՆՂՀԱՆՈՒՐ ՄԻՈՒԹՅՈՒՆ (ՀԲԸՄ), բարեգործական կազմակերպություն։ Հիմնվել է 1906-ին, Կահիրեում, Պողոս Նուբարի նախաձեռնությամբ, որը դարձել է նրա առաջին նախագահը։ ՀԲԸՄ նպատակն էր նյութ, օգնություն կազմակերպել կարոտյալ հայերին, մասնավորապես ի սփյուռս աշխարհի, աջակցել մատաղ սերնդի հայեցի կրթության և դաստիարակության, հետագայում՝ հայրենիքի տնտեսական և մշակութային զարգացման գործին։ ՀԲԸՄ բարձրագույն մարմինը Ընդհանուր անդամական ժողովն է, որն ընտրում է միության գործադիր մարմին՝ Կենտր. վարչություն։ 1942-ից այն գտնվում է Նյու Տորքում։

1915-ին և հետագա տարիներին ՀԲԸՄ մեծ օգնություն է ցուցաբերել արևմտահայ և Կիլիկիայի գաղթականներին, ապահովել նյութ, միջոցներով, հիմնել որբանոցներ, դպրոցներ, հի