Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/223

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

վանդանոցներ հայ համայնքներում, ձեռնարկություններ՝ աշխատանքով ապահովելու տարբեր երկրներում հայտընված հայ փախստականներին։ 1924-ին կազմակերպել է 250 հայ որբերի հայրենադարձությունը խորհրդային Հայաստան, աջակցել սփյուոքահայերի հայրենադարձությանը մինչև երկրորդ համաշխարհային պատերազմը և պատերազմից հետո, ամրապնդել կապերը էջմիածնի՝ հայ առաքելական եկեղեցու կենտրոնի հետ։ ՀԲԸՄ իր միջոցներով (որոնք գոյանում են անդամավճարներից, նվիրատվություններից, կտակներից, տարբեր միջոցառումներից և այլն) պահում է դպրոցներ, գրադարաններ, ակումբներ, ֆինանսավորում բազմաթիվ մշակութային, երիտասարդական, մարզական և այլ կազմակերպություններ, հիմնում տարբեր հիմնադրամներ և այլն, ունի իր հրատարակչությունը, մամուլի օրգանները, հրատարակում է հայ ժողովրդի պատմությանն ու մշակույթին նվիրված աշխատություններ։

1988-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո ՀԲԸՄ Հայաստանի տուժած շրջաններին օգնելու լայն ծրագիր է մշակել. նրա միջոցներով աղետի գոտում վերականգնվում են դպրոցներ և հիվանդանոցներ, որոնք կահավորվում են ժամանակակից նորագույն սարքավորումներով, ԱՄՆ-ի և այլ երկրների բուժ, կենտրոններում բուժվում են երկրաշարժից տուժածներ, կառուցվում են տնտեսական անհրաժեշտ ձեռնարկություններ, 1991-ից Երևանում գործում է Ամերիկյան համալսարանը։ 1990-ի փետըրվարից ՀԲԸՄ իր գրասենյակն ունի Երևանում։ ՀԲԸՄ պատվավոր նախագահն է Ալեք Մանուկյանը, նախագահը՝ Լուիգ-Սիմոն Մանուկյանը։

Կ. Խուդավերդյան

ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵՆՈՐՈԳՈՒՄՆԵՐ

1914, Բեռլինի դաշնագրի 61-րդ հոդվածի հիման վրա (տես Բեռլինի կոնգրես 1878), Օսմանյան կայսրության հայաբնակ վայրերում գործադրելու նպատակով ռուսական դիվանագիտության և հայ հասարակական շրջանների համատեղ ջանքերով պատրաստ ված միջոցառումների ծիագիր։ 1912 ի Բալկանյան պատերազմները բարենպաստ պայմաններ ստեղծեցին հայկական հարցի վերաբացման համար։ Դրանում շահագրգռված էին հայերը, որոնց իրավազուրկ ու ճնշված վիճակը արևմտյան Հայաստանում պահպանվում էր նաև համիդյան վարչակարգի տապալումից հետո՝ երիտթուրքերի տիրապետության օրոք (տես երիտթուրքական հեղաշրջում 1908), և Եռյակ համաձայնության պետությունները (առաջին հերթին՝ Ռուսաստանը), որոնք ընդդիմանում էին Գերմանիայի տնտեսական և քաղաքական ներթափանցմանը Օսմանյան կայսրություն։ Ռուս, դիվանագիտության խրախուսանքով Գևորգ Ե Տփղիսեցի կաթողիկոսը 1912-ի հոկտ. 2-ին Կովկասի փոխարքա Վորոնցով-Դաշկովի միջոցով դիմեց ցարական կառավարությանը՝ խնդրելով միջամտել ու աջակցել արևմտյան Հայաստանի բարենորոգումների հարցը վերստին արծարծելու համար։ Միաժամանակ նա հատուկ կոնդակով Պողոս Նուբար փաշային լիազորեց պաշտպանել Հայ դատը եվրոպական մյուս պետությունների մոտ։ Ռուս, կառավարությունը տերություններին ներկայացրեց հայկական բարենորոգումների իր նախագիծը, որը քննարկվեց Կ. Պոլսի դեսպանաժողովում, 1913-ի հուլիսի 3-24-ը։

Նախագիծը, որ կազմել էր ռուս, դեսպանության առաջին թարգման Ա. Մանդելշտամը 1895-ի մայիսյան ծրագրի (տես «Մայիսյան բարենորոգումներ» 1895) և Կ. Պոլսի հայոց պատրիարքարանի կազմած նախագծի հիման վրա. առաջարկում էր հայկական վեց վիլայեթներից (Էրզրում, Վան, Բիթլիս, Դիարբեքիր, Խարբերդ, Սեբաստիա (Ավազ)) ստեղծել մի նահանգ։ Ընդհանուր նահանգապետը պետք է լիներ քրիստոնյա օսմ. հպատակ կամ, որ ավելի գերադասելի էր, եվրոպացի, որը նշանակվելու էր 5 տարի ժամկետով, մեծ տերությունների համաձայնությամբ։ Նրան էր պատկանելու նահանգի ամբողջ գործադիր իշխանությունը, բոլոր վարչական պաշտոնյաներին (նաև դատավորներին) նշանակելու և արձակելու իրավունքը։ Ոստիկանությունը և ժանդարմերիան ենթարկվելու էին նահանգապետին, հարկ եղած դեպքում նրա տրամադրության տակ էր դրվելու նաև զորքը։ Ընդհանուր նահանգապետին առընթեր գործելու էին Վարչական խորհուրդ և վեց խորհրդականներ (3 մահմեդական և 3 քրիստոնյա)՝ ընտրված նահանգական ժողովից, որտեղ մահմեդականներն ու քրիստոնյաները ունենալու էին հավասար տեղեր։ Այս սկզբունքը պահպանվելու էր նաև նահանգի բոլոր պաշտոնների բաշխման ժամանակ, ներառյալ դատավորները, ոստիկանությունը և ժանդարմերիան։ Օրենքները, հրամաններն ու որոշումները պետք է հրապարակվեին երեք հիմնական լեզուներով (թուրք., հայերեն, քրդական)։ Յուրաքանչյուր ազգություն իրավունք ուներ հիմնել իր մասնավոր դպրոցները (մայրենի լեզվով) և կառավարել դրանք։ Անձեռնմխելի էին համարվում 1860-ի ազգային սահմանադրությամբ հայերին տրված իրավունքներն ու արտոնությունները։ Նախատեսվում էր նաև արձակել քրդական «համիդիե» հեծելագնդերը, վերադարձնել հայերից խլած հողերը կամ դրանց համարժեքը (դրամով), ինչպես նաև արգելել մուհաջիրների (Բալկաններից գաղթած մահմեդականներ) բնակեցումը հայկական նահանգում։ Տերությունները պետք է հետևեին որոշումների կատարմանը։

Անգլիան և Ֆրանսիան հիմնականում համաձայն էին ռուս, ծրագրին, իսկ Եռյակ միության պետությունները, հատկապես Գերմանիան, վճռականորեն ընդդիմացան ռուս, նախագծի հիմնական դրույթներին (միասնական հայկական նահանգի ստեղծում, ընդհանուր նահանգապետի նշանակում տերությունների համաձայնությամբ, նահանգական ժողովում և պաշտոնների բաշխման ժանամակ հավասարության սկզբունքի կիրառում և այլն)՝ առաջարկելով քննարկման հիմք ընդունել բարենորոգումների թուրք, ծրագիրը, որը պահպանում էր վիլայեթների կազմակերպման նախկին ձևը և ըստ ամենայնի խուսափում օտարերկրյա հսկողությունից։ Այսպիսով բարենորոգումների հարցի շուրջ ստեղծվեց դիվանագիտական քաշքշուկ, որի ընթացքում Ռուսաստանը գերմ. խմբավորման ճնշման տակ և իր «դաշնակիցների» կրավորականության պայմաններում սկսեց տեղի տալ։ Ի վերջո Ռուսաստանին հաջողվեց Թուրքիային պարտա