Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/225

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

մտահայ գաղթականները ստացել են հող. բնակարան, լուծվել են նրանց աշխատանքի տեղավորելու և նյութ, օգնություն կազմակերպելու հարցեր։ Բացվել են հիվանդանոցներ, որբանոցներ։ 1918-ին, երբ թուրք, զորքերը ներխուժեցին Հայաստան, Հ. գ. կ. և նրա տեղական բաժանմունքները կազմավորեցին հայկական զորամասեր, որոնք մեկնելու էին Հայաստանին օգնության։ Ուներ տպագիր մարմիններ. «Կարմիր օրեր», «Կարմիր դրոշակ» (Թիֆլիս), «Կարմիր բանվոր» (Աստրախան), «Կոմունիստ» (Մոսկվա)։ Հայաստանում խորհրդային իշխանություն հաստատվելուց հետո, ՌԽՖՍՀ Ազգությունների ժողկոմատի 1921-ի մարտի 5-ի որոշմամբ Հ. գ. կ. դադարեցրել է գործունեությունը։

Գրականություն

ԱլիխանյանՍ. Տ., Հայկական գործերի կոմիսարիատի գործունեությունը (1917-1921), ե., 1958։

Կ. Խոլդավերդյան

ՀԱՅԿԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԱՅԻՆ ՇԱՐԺՈՒՄ (ՀԺՇ), քաղաքական շարժում։ Ձևավորվել է 1980-ին, թեև սկզբնավորվել է 1970-ական թթ. կեսին։ Հանդես է եկել իբրև Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի (ՀԱՀԳԲ) քաղաքական ուղուն համակիր շարժում, որը, դժգոհ հայ քաղաքական կուսակցությունների ավանդ, գործելակերպից, պահանջում է հրաժարվել հակամարտությունից և ամբողջությամբ լծվել Հայ դատի հետապնդման գործին։ ՀԺՇ հիմնական նպատակն է սփյուռքում (մասնավորապես Մերձ, և Միջին Արլ-ում) հայերեն ժող. զանգվածներին նախապատրաստել զինված պայքարի Թուրքիայի բռնագրաված հայկական հողերի ազատագրման համար։ ՀԺՇ գտնում է, որ ժողովուրդն ինքը, աոանց միջնորդների (կուսակցությունների, կազմակերպությունների), պետք է արտահայտի իր ցանկությունները. չի ընդունում, որ սփյուռքի ճակատագիրդ տնօրինեն քաղաքական կուսակցությունները, քանի որ նրանք որակական և քանակական չափանիշներով փոքրամասնություն են կազմում։ ՀԺՇ պաշտպանել է ՀԱՀԳԲ-ի մղած պայքարը, բայց ժխտում է կազմակերպչական որևէ կապ ունենալը նրա հետ։ ՀԺՇ սերտորեն գործակցում է հուն., կիպր., արաբ., քրդական հեղափոխական ու դեմոկրատական կուսակցությունների և կազմակերպությունների հետ։

ՀԺՇ աոաջին կենտրոնը հաստատվել է Բեյրութում, 1981-ին, Կարապետ Փաշապեզյանի (սպանվել է 1983-ին) և այլոց կողմից։ ՀԺՇ ցույցեր է կազմակերպել Բեյրութում" պահանջելով ազատ արձակել Շվեյցարիայում և Ֆրանսիայում բանտարկված ՀԱՀԳԲ անդամներին, հովանավորել է «Լիբանանահայության ձայն» ռադիոժամը։ 1982-ին ՀԺՇ կենտրոնատեղին փոխադրվել է Աթենք։

ՀԺՇ մասնաճյուղեր ունի ԱՄՆ-ում, Քուվեյթում, Կանադայում, Հնդկաստանում և այլուր։ Իրանում ՀԺՇ գործում է հայկական ժողովրդային միություն (ՀԺՄ) անունով։

Տարբեր տարիներ Հունաստանում, Լիբանանում, Իրանում, Կանադայում, ԱՄՆ-ում, Հնդկաստանում և այլուր հրատարակվել է «Ազատ հայ» (հայ. և անգլ), «Կայծեր» (անգլ.), «Վան» (ֆրանս.), «Մուշ» (անգլ.), «Հայ ֆետայի» (հուն.), «Ապրիլ» (պարսկ.), «Կարին» (թուրք.), «Սարդարապատ» և «Մարտկոց» (հայկական) պարբ-ները։ ՀԺՇ կենտրոնական խորհրդի պաշտոնաթերթը «ժողովրդային պայքար» ամսաթերթն է, որը լույս է տեսնում Աթենքում, Բեյրութում են լույս տեսնում «Սփյուռք» շաբաթաթերթը (1990-ից) և «Սատա Արարատ» («Արարատի արձագանքը») պարբ-ը (արաբ., 1990-ից), Իրանում հրատարակվում է «Արաքս» ամսաթերթը (1987-ից)։ Իր գաղափարները հայերին մատչելի դարձնելու և Հայ դատը օտարներին ծանոթացնելու նպատակով ՀԺՇ տարբեր լեզուներով հրատա րակում է պատմական ու քաղաքական բնույթի ինքնագիր և թարգմանական գրքեր։

Ա Սանջյան (Լիբանան)

ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵԳԵՈՆ, Ա ր ե վ ե լ J Ш ն լեգեոն, կամավորական զորամաս 20-ին։ Կազմավորվել է Մարկ Սայքսի (Անգլիա), ժորժ Պիկոյի (Ֆրանսիա) և Հայ ազգային պատվիրա կության նախագահ Պողոս Նուբարի միջև Լոնդոնում կնքված (1916-ի հոկտ. 27) համաձայնագրի հիման վրա։ 1916ի նոյեմբ. ֆրանս. կառավարությունը սահմանեց կամավորության սկզբունքները. լեգեոնական կարող էին դառնալ միայն հայերն ու արաբները, հրամանատարները լինելու էին ֆրանսիացիներ, լեգեոնի ծախսերը հոգալու էր ֆրանս. կառավարությունը։ Հայ լեգեոնականները ֆրանս. զորքերի կազմում մասնակցելու էին թուրք, բանակի դեմ պատերազմ, գործողություններին սիրիա-պաղեստինյան ռազմաճակատում։ Դրա փոխարեն Ֆրանսիան խոստանում էր պատերազմից հետո ինքնավարություն տալ Կիլիկյան Հայաստանին։ Հ. լ. մարտական մկրտությունն ստացել է 1918-ի սեպտ. 19-ին, Արա-