Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/228

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Հայ բոլշևիկները դեմ էին Հ. կ. շ-մանը՝ այն դիտելով որպես հայ բուրժուազիայի և նրա կուսակցությունների արկածախնդրության արգասիք, նրանց կողմից թուրք, լծից արևմտահայերի ազատագրման՝ ժողովրդի մեջ լայն արձագանք գտած գաղափարի չարաշահում։ Հ. կ. շ-ման այսպիսի գնահատականը բխում էր բոլշևիկյան այն թեզից, որ հայ և մյուս ժողովուրդների ազատագրման միակ ուղին սոցիալական հեղափոխությունն է. իսկ Հ. կ. շ. օբյեկտիվորեն նպաստում էր ռուս, բանակի հաղթանակին, հետևապես և ցարիզմի ամրապնդմանը։

Մինչդեռ իրականում հայկական կամավորական ջոկատների և հետագայում ստեղծված հայկական կանոնավոր զորամասերի հիմնական նպատակը հայ ժողովըրդի ֆիզ. գոյության պահպանումն ու արևմտյան Հայաստանի ազատագրումն էր։

Գրականություն

Հայ ժողովրդի պատմություն, հ. 6, ե., 1981։ Ս ա ր գ ս յ ա ն ե. Ղ, Թուրքիան և նրա նվաճողական քաղաքականությունը Անդրկովկասում 19141918 թթ, ե., 1964։ Կիրակոսյան Տ. Ս., Աոաջին համաշխարհային պատերազմը և արևմտահայությունը 1914-1916 թթ., Ե., 1965։ Արգումանյան Մ. Վ, Հայաստան 1914-1917, Ե., 1969։ U ղ այ ա ն օ. Պ., Հայ ժողովրդի ազատագրական պայքարի պատմությունից, ե., 1976։ Арутюиян А. О. , Кавказский фронт, I914-I918rr., E, 1971.

Ե. Աարգսյան

«ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՄԻՏԵՆԵՐԻ ՆՊԱՏԱԿՆԵՐՆ ՈՒ ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ (Սահմանադրության հռչակումից առաջ և հետո)» ("Ermeni komitete rinin amai ve harekatihtilSliyesi (ilan-mesrutiyetten evvel ve sonra")), «փաստաթղթերի» ժողովածու։ Հրատարակել է Օսմանյան կայսրության ՆԳՆ 1916-ին, Կ. Պոլսում։ Հայերի ցեղասպանության ժամանակ նման հրատարակության ի հայտ գալը նպատակ ուներ արդարացնել կառավարող շրջանների հայաջինջ քաղաքականությունը. հայերի դեմ հանել կայսրության մահմեդական բնակչությանը։ ժող. լի է կողմնակալ մեկնաբանություններովևթուրք. պետությունը ոչնչացնելու նպատակով հայ քաղաքական կազմակերպությունների նախապատրաստած զինված ապստամբության մասին շինծու փաստերով, պարունակում է բազմաթիվ «փաստեր» ու «վկայություններ» «մահմեդական խաղաղ բնակչության» նկատմամբ հայկական զինված ջոկատների կատարած բռնությունների մասին։

Գրքի վերջում տրված են լուսանկարներ, որոնցում պատկերված են հայ կամավոր, ջոկատները, նրանց զենքի պահեստները, «հայերից խոշտանգված» կանանց, երեխաների և ծերերի մարմինները։ համաշխարհային հասարակայնությանը «պատմական ճշմարտությանը» ծանոթացնելու նպատակով այդ գիրքը թարգմանվել է ֆրանս. և 1917ին լույս ընծայվել Կ. Պոլսում։ ժող. հայերի ցեղասպանության պատմության նենգափոխման առաջին փորձերից է։

Մ. ԲոջոԱան

ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՏՈՐԱԾՆԵՐ 1894-96, հայերի զանգվածային կոտորածները արևմտյան Հայաստանում և Օսմանյան կայսրության հայաբնակ վայրերում։ Կազմակերպել է սուլթան Աբդուլ Համիդ ll-ի կառավարությունը՝ նպատակ ունենալով ճնշել հայ-ազգ-ագատագրական շարժումը և վերացնել հայկական հարցը։

1877-78-ի ռուս-թուրքական պատերազմից հետո արևմտյան Հայաստանի և հայերի հարցը դադարել է Օսմանյան կայսրության ներքին հարց լինելուց և դարձել եվրոպական տերությունների ուշադրության առարկա, տնտեսական ու քաղաքական նպատակներով օսմ. կառավարության վրա ճնշում գործադրելու միջոց։ Բեռլինի կոնգրեսից (1878) հետո հայերի վիճակը արևմտյան Հայաստանում և Օսմանյան կայսրության հայաբնակ վայրերում, հակառակ կոնգրեսի որոշման, ավելի է վատթարացել. Օսմանյան կայսրությունը ոչ միայն մտադիր չէր իրականացնել բարենորոգումների ծրագիրը արևմտյան Հայաստանում, այլև առավել խստացրել է ազգային և տնտեսական ճնշումը, հաճախակի են դարձել հայերի կոտորածները։ Հայերի ծանր վիճակի մասին վկայում են ոչ միայն հայերի բողոքներն ու դիմումները, այլև Թուրքիայում գտնվող եվրոպական դիվանագետների հաղորդումները (տես «Հայերի ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում»)։ 1880-ական թթ. Թուրքիայի և արևմտյան Հայաստանի տարբեր վայրերում ուժեղացել են հանցագործությունները հայերի նկատմամբ։ Թուրքական կառավարությունը Ռուսաստանին սահմանամերձ վայրերից բռնի քշում էր հայերին՝ նրանց փոխարեն բնակեցնելով քրդերի։ 1894-ին Սասունի ինքնապաշտպանության բարբարոսական ճնշումը (տես Սասանի ապստամբություն 1894) առաջացրել է համաշխարհային առաջադեմ հասարակայնության բողոքը։ Անգլիան, Ֆրանսիան և Ռուսաստանը մշակել ու 1895-ի մայիսի 11-ին սուլթանի կառավարությանն են հանձնել հայկական բարենորոգումների ծրագիր (տես «Մայիսյան բարենորոգումներ» 1895). որն առավելապես հետապնդում էր Թուրքիայի վրա ճնշում գործադրելու, քան արևմտահայերի վիճակը բարելավելու նպատակ։ Ըմբռնելով դա և օգտվելով Թուրքիայի հարցում մեծ տերությունների ունեցած հակասություններից՝ Աբդուլ Համիդ ll-ը շարունակել է հայաջինջ քաղաքականությունը։

1895-ի սեպտ. 18-ին հնչակյաննները Կ. Պոլսի Բաբը Ալի (Բարձր դուռ) հրապարակում կազմակերպել են խաղաղ ցույց՝ «Մայիսյան բարենորոգումները» թուրք, կառավարությանը հարկադրաբար կենսագործել տալու նպատակով։ Թուրքական ոստիկանությունը, զորքը և մահակներով զինված թուրք խուժանը հարձակվել են ցուցարարների վրա. այդ օրը Կ. Պոլսում կոտորվել է 2000 հայ։ Կ. Պոլսի ջարդերը ազդանշան էին գավառներում հայերի զանգվածային կոտորածների. 1895-ի սեպտ. 26-ին՝ Տրապիզոնում, սեպտ. 30-ին՝ Բաբեր-