Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/233

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

գնաց 6 հազար հայ։ Հոկտ. 15-ին Աբդուլ Համիդ ll-ը ընդունեց եվրոպական տերությունների դեսպաններին, որոնք, հանուն կայսրության ամբողջականության պահպանման, պահանջեցին հանգըստացնել Եվրոպայի հասարակական միտքը, բավարարել հայերի պահանջները բարենորոգումներ անցկացնել արևմտյան Հայաստանում։ Հոկտ. 20-ին հայտւպսսրելով շուտով բարենորոգումներ իրականացնելու մասին սուլթանի կառավարությունը ոչ միայն չիրականացրեց դրանք, այլև, օգտվելով եվրոպական տերությունների միջև հակասություններից, կազմակերպեց արևմտյան Հայաստանի և Օսմանյան կայսրության հայաբնակ վայրերի հայերի զանգվածային կոտորածներ։ 1894-96-ի ընթացքում կոտորվեց ավելի քան 300 հգ. հայ (տես Հայկական կոտորածներ 1894-96).

Չնայած հայ քաղաքական կուսակցությունների ծրագրերի և գործունեության ձևերի միջև եղած տարբերություններին, նրանք միասնական էին արևմտյան Հայաստանի ազատագրության, հայկական անկախ պետության ստեղծման հարցում։ Բայց հայ կուսակցությունները այդպես էլ չհամախմբվեցին ազգային այդ գաղափարի շուրջ, չմիացրին իրենց ուժերը ժող. միասնական հզոր շարժում առաջացնելու համար, ինչպես վարվեցին կայսրության մյուս ճնշված ժողովուրդները։

Անհաջողության մատնվեցին նաև ոչ թուրք ժողովուրդների (մասնավորապես քրդերի) հետ միասնական ճակատ ստեղծելու փորձերը։ Ընդհակառակը, թուրք, իշխանություններին հաջողվեց քրդական ցեղերին օգտագործել իրենց նպատակների համար, լարել հայերի դեմ։

XIX դ. վերջին XX դ. սկզբին հայ ազատագրական շարժման վերելքը, այդ շարժումը բացառապես սուլթանի դեմ օգտագործելու ձգտումը ընդդիմադիր երիտթուրքական կուսակցությանը (տես «Միություն և առաջադիմություն») հանգեցրեց հայ կուսակցությունների հետ հարաբերություններ հաստատելու մտքին, թեև ազգային հարցում երիտթուրքերի և Աբդուլ Համիդ ll-ի միջև սկզբունքային տարբերություններ չկա յին։ Հայ կուսակցությունները, շարունակելով արևմտյան Հայաստանի ազատագրության համար պայքարը, եռանդուն մասնակցություն ունեցան Աբդուլ Համիդ ll-ի վարչակարգի դեմ ընդդիմադիր ուժերի միություն ստեղծելու գործին։ 1908-ի երիտթուրքական հեղաշրջումից հետո հայերի վիճակը չբարելավվեց, իսկ 1909-ի ապրիլին երիտթուրքերն իրագործեցին Ադանայի նահանգի հայերի կոտորածը, որին զոհ գնաց ավելի քան 30 հազար հայ (տես Ադանայի կոտորած 1909)։

1912-14-ին, երբ բալկանյան ժողովուրդների ազգ-ագատագրական պայքարի հետևանքով նոր հարված հասցվեց թուրք բռնատիրությանը, Հ. հ. վերստին դարձավ մեծ տերությունների և Թուրքիայի միջև բանակցությունների առարկա (տես Հայկական բարենորոգումներ 1912-914)։ Արևմտյան Հայաստանում բարենորոգումներ անցկացնելու հարցի շուրջ սկսվեց բարդ պայքար, որը շարունակվեց մինչև առաջին համաշխարհային պատերազմի սկիզբը։

Պատերազմի մեջ մտնելով Գերմանիայի կողմում Թուրքիայի կառավարող շրջանները հույս ունեին իրականացնել Կովկասից Ռուսաստանին հեռացնելու, Մերձ. Արլ-ի, Կովկասի, Ռուսաստանի, Միջին Ասիայի մահմեդականներին միավորելով «մեծ Թուրան» ստեղծելու վաղեմի գաղավւարը։ Այդ նպատակին հասնելու ճանապարհին խոչընդոտ էր հանդիսանում ոչ միայն Ռուսաստանը, այլև հայ ժողովուրդը, որն ապրում էր Հայաստանի երկու արևմտյան և արևելյան մասերում։ Երիտթուրք. կառավարությունը գտնում էր, որ ամենից առաջ պետք է ոչնչացնել արևմտյան Հայաստանի հայ բնակչությանը, որի ռուս, կողմնորոշումը հանրահայտ էր։

Երիտթուրքերը, արևմտյան Հայաստանին և Օսմանյան կայսրության մյուս մասերում ապրող հայերին ոչնչացնելու և այդ ձևով Հ հ. լուծելու նպատակով, օգտվելով պատերազմի ընձեռած հնարավորությունից, մերձճակատային շրջաններից հայերին տեղահանելու անվան տակ կազմակերպեցին և իրականացրին ավելի քան 1,5 միլիոն հայերի տեղահանությունն ու կոտորածը (տես. Մեծ եղեռն). արևմտյան Հայաստանը և Կիլիկիան զրկվեցին բնիկ բնակչությունից։

Կովկասյան ճակատում հաջող գործողությունների շնորհիվ ռուս, զորքերը հայկական կամավորական ջոկատների հետ մինչև 1916-ը գրավեցին արևմտյան Հայաստանի զգալի մասը։ Այդ պարագան աշխուժացրեց Անգլիայի և Ֆրանսիայի միջև բանակցությունները՝ Օսմանյան կայսրության տիրույթները բաժանելու վերաբերյալ (տես Սայքս-Պիկոյի համաձայնագիր 1916)։ Վերսկսվեց Մերձ. Արլ-ը, այդ թվում՝ Հայաստանը, ազդեցության ոլորտների բաժանելու հարցի շուրջ դիվանագիտական առևտուրը, ընդ որում, չկար ոչ մի հիշատակություն Հայաստանի անկախության կամ ինքնուրույնության. հայ ժողովրդի ապագայի վերաբերյալ։ 1916-ի հունիսին արևմտյան Հայաստանի գրավված տարածքներում Ռուսաստանը ստեղծեց «Պատերազմի իրավունքով Թուրքիայից գրաված մարզերի զինվորական գեներալ-նահանգապետություն»։ Եթե պատերազմի նախօրեին և սկզբնական շրջանում ցարիզմը ներկայանում էր իբրև Օսմանյան կայսրությունում ապրող քրիստոնյաների, մասնավորապես՝ հայերի պաշտպան. աղմկում էր հայերի տեղահանությունների և կոտորածների համար, կամավոր, ջոկատներ էր ստեղծում, ապա այժմ ձգտում էր Հ.հ. հանել ռուս, դիվանագիտության գործունեության ոլորտից և զրոյի հավասարեցնել հայերի քաղաքական նշանակությունը։ Պատերազմի իրավունքով գրավված հայկական նահանգները պետք է վերածվեին Ռուսաստանի սովորական ծայրամասային նահանգների՝ գործնականում գրկված բնիկ՝ հայ բնակչությունից։

Ռուսաստանում 1917-ին Փետր. հեղափոխության հաղթանակից հետո ստեղծված ժամանակավոր կառավարությունը 1917-ի ապրիլի 25-ի որոշումով իր իրավասության տակ վերցրեց արևմտյան Հայաստանի գրավված մասերի կառավարումը։ Տեղահանված և աքսորված հայերին թույլատրվեց վերադառնալ հայրենի տները։ Միևնույն ժամանակ ժամանակավոր կառավարությունը շարունակեց ցարիզմի քաղաքականությունը արևմտյան Հայաստանում՝ ամեն կերպ ոտնահարելով հայ ժողովրդի ինքնորոշման իրավունքը։

1917-ի մայիսից ռուս-թուրքական ճակատում ստեղծվեց ոչ պաշտոն, զինադադարի իրադրություն։ Աակայն այստեղ