Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/241

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

թյան արտացոլման գլխավոր ձևերից մեկը դարձավ մանկության, մանկական վերհուշի թեման։

Վահան Թոթովենցն (1894-1938) իր երկերում ցեղասպանության թեմային ուղղակիորեն չի անդրադարձել, բայց պատկերել է («Աղավնիներ», 1934, «Բաց կապույտ ծաղիկներ», 1935) իր հայրենի Խարբերդի կյանքն ու կենցաղը, որոնք անվերադարձ կորան հայերի ցեղասպանության հետեվանքով։ Նրա ստեղծագործության բարձրակետը եղավ «Կյանքը հին հռոմեական ճանապարհին» հուշագրական վիպակը (1933), որը վերակենդանացնում է գրողի ծննդավայրը արևմտյան Հայաստանում՝ հին հռոմեական ճանապարհին ընկած գյուղաքաղաքը։ Վիպակում դեռ վերլուծության փորձ չկա, ժամանակի մտայնությունը այդ չէր խրախուսում։ Բայց Թոթովենցի այս ստեղծագործությունները. ինչպես և Զապել Ե ս այ ա ն ի (Հովհաննիսյան Զ. Մ., 18781943) «Սիլիհտարի պարտեզները» (1935), արևմտյան Հայաստանի և արևմտահայ կյանքի պատկերների արծարծմամբ ընթերցողին ստիպում էին մտածել ազգային ողբերգության մասին։

Վհրհուշային գործերի մեջ առանձնանում է Գուրգեն Մ ա հ ա ր ո ւ (Աճեմյան Գ. Գ., 1903-1969) «Մանկություն», «Պատանեկություն» (1930), «Երիտասարդության սեմին» (1950) եռագրությունը։ Առաջին մասում չկան Գ. Սահարի վերլուծություն և լայն ընդհանրացումներ, բայց հուշի անմիջականությունը յուրովի ներկայացնում է նախաեղեռնյան տարիների ողբերգական սպասումներով հագեցած մթնոլորտը, հայրենի Վանը՝ հայկական այդ հնամենի քաղաքը, որը շուտով հայաթափվելու էր, և հազարավոր մարդիկ հերոսական մարտեր մղելուց հետո, զրկվելով հայրենի օջախից, հայրենի հողից, բռնելու էին գաղթի ճամփան։ Եռագրության մյուս երկու մասերն արտացոլում են բուն գաղթը (Մահարին երևի առաջինն էր հայ խորհրդային գրակ. մեջ, որ պատկերեց կոտորածն ու գաղթը) և որբանոցային կյանքը՝ ինքնատիպ գծերով հարստացնելով Հայաստանի Հանրապետության (1918-1920) պատկերը։

1920-30-ական թթ. հայ գրակ. մեջ հայոց ազգային ողբերգության արտացոլման նոր ուղի նշեց Սկսել Բ ա կ ո ւ նց ը (Թևոսյան Ա. Ս., 1899-1937)։ Նա պատկերեց արևմտահայության այն բեկորներին, որոնք ընկել էին Սյունիք, արևելյան Հայաստան և մասնակից դարձել կատարվող վերափոխումներին։ Կոտորածներից փրկվածները հիշատակվում են նրա տարբեր գործերում, հատկապես «Լառ Մարգարը», «Ծիրանի փողը», «Քեռի Դավոն» պատմվածքներում։ «Ծիրանի փողի» Հազրոն մարմնավորում է իրենց ազատության համար մարտնչած արևմտահայ լեռնականների մարտական ոգին։ Հազրոն պատրաստվում է իր ծիրանի փողը՝ ազատագրական մարտերի խորհըրդանիշը, իբրև ժառանգություն հանձնել «քաջարծիվ թոռնիկին»։

Խորհրդ. աոաջին տասնամյակների գրակ. մեջ Եղիշե Չարենցը (Սողոմոնյան Ե. ս„ 1897-1937) միակն էր, որ իր «Խմբապետ Շավարշը» (1929) և «Մահվան տեսիլ» (1922) պոեմներում իմաստավորեց և ընդհանրացրեց հայկական կյանքի վերջին տասնամյակների փորձը, ազգային կուսակցությունների գործու նեությունը և մեկը մյուսին հաջորդող կոտորածները։

1930-ական թթ. Հայաստանում արդեն ուժ էին առնում քաղաքական հալածանքները։ Անհանդուրժողական վերաբերմունք ստեղծվեց հատկապես ազգային մտածողության բոլոր դրսևորումների նկատմամբ, որոնք որակվում էին իբրև ազգայնամոլություն։ Հիշատակված բոլոր գրողները հեռացվեցին գրակ. ասպարեզից, գնդակահարվեցին կամ աքսորվեցին։ Հայ ժողովրդի ամենամեծ ողբերգության թեման փակի տակ դրվեց։

1941-45-ի Հայրենական կոչված պատերազմի ընթացքում ստեղծված գրակ. մեջ առանձին ակնարկներ կային կոտորածների և տեղահանության մասին (Հ. Քոչարի «Գեներալի քույրը» պատմվածքը)։ Պատերազմից հետո ստեղծվեցին մի քանի հուշագրական գործեր արևմտյան Հայաստանի և ցեղասպանության մասին (Գ. Ստեփանյանի «Մղձավանջային օրեր», 1945, Հ. Հրահանի «Արցունք և ժպիտ», 1949) վեպերը։ Բայց այդ տարիներին անհնար էր շատ թե քիչ ճշմարտացի և ամբողջական խոսք ասել ցեղասպանության, հայ ժողովրդի մղած ազատագրական պայքարի մասին։ 1940-ական թթ. վերջին ստեղծված ամենաարժեքավոր գործը Խաչիկ Դաշտենցի (Տոնոյան Խ. Տ., 1910-74) «Խո դե դան (1950) վեպն է. որն արտացոլում է արևմտյան Հայաստանի, նրա բնակիչների, խիզախ և նահապետական Սասունի լեռնականների հերոսական պայքարն ու ողբերգությունը։

Հայերի ցեղասպանության և հայ ժողովրդի ազգ-ազատագրական պայքարի թեման հայ գրակ. մեջ իր արժանի տեղը գրավեց միայն 1950-ական թթ. հետո, երբ փշրվեցին ստալինիզմի գաղափարական ու քաղաքական շղթաները։

Այդ շրջանում թեմայի նկատմամբ ավելի զգայուն գտնվեց բանաստեղծությունը։ Առաջին գործերից մեկը Նաիրի Զ ա ր յ ա ն ի (Եղիազարյան Հ. Ե., 1900-69) «Ցորենի դեզ» պոեմն էր (1955), որտեղ արտացոլված են գրողի հիշողությունները հայրենի գյուղի՝ Խառակոնիսի ջարդի և գաղթի մասին։ «Երկրորդ կյանք» հուշագրական անավարտ վեպի (1960-ական թթ.) առաջին մասը՝ «Առաջին համաշխարհային պատերազմ», ամբողջովին նվիրված է հւմյրե-