Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/242

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

նի գյուղին, կոտորածին, որբանոցային կյանքին, որը պատկերված է նաև «Պարոն Պետրոսն ու իր նախարարները» (1965) վեպում, այստեղ ներկայացված է նաև Հայաստանի քաղաքական կյանքը։ «Ասք Անդրանիկ զորավարի» պոեմը (1955-62) առաջին գործերից է ազգային հերոս Անդրանիկ Օզանյանի դրամատիկ ճակատագրի մասին։ Ինչպես այս, այնպես էլ «Ասք ինքնության» պոեմում (1967) գրողը խորհում է հայ ժողովրդի պատմական ուղու ողբերգական Ելևէջների մասին։

1950-ական թթ. վերջին Պարույր Սևակը (Ղազարյան Պ. Ռ., 1934-71) գրեց «Անլռելի զանգակատուն» պոեմը (1959), որտեղ արտացոլված է հայ մեծ երաժիշտ Կոմիտասի կյանքի պատմությունը։ Դա սովորական կենսագրական պոեմ չէ. Կոմիտասի կյանքի գլխավոր իրադարձությունները տրված են ընդհանրացված։ Կոմիտասի կյանքն իր ժողովրդի ճակատագրի ամենաբնորոշ արտահայտություններից է, որը բանաստեղծին հնարավորություն է տվել խորհրդային իրականության մեջ առաջին անգամ ամբողջ ձայնով խոսել հայ ժողովրդի պատմության ամենաողբերգական էջի, խորհրդածել նրա անցյալի, ներկայի, ապագայի, ժողովրդի ու ամբողջ մարդկության բարոյական արժեքների մասին։ Հայ ժողովրդի նկատմամբ գործած պատմական անարդարության թեման դառնում է պոեմի գլխավոր մոտիվներից, բայց դա չի խլացնում ոչ ժողովրդի հոգևոր ուժերի թեման (ըստ պոեմի Կոմիտասի ստեղծագործությունն արդեն այդ ուժերի բարձրագույն դրսևորումներից է), ոչ էլ պոեմի պատմական լավատեսությունը։

Եղեռնին է նվիրված նրա 50-ամյակի նախօրյակին (1965) գրված «Եռաձայն պատարագ» պոեմը։ Երաժշտսիմֆոնիկ սկիզբը առկա է նաև այստեղ։ Զոհերի հիշատակի ոգեկոչում, քաղաքակիրթ աշխարհի անտարբե րության մերժում և հավատ վերածնության նկատմամբ՝ ահա «եռաբանյա ասքի» գաղափարական հենքը։ Եղեռնին նվիրված կոթողային պոեմ գրեց Հովհաննես Շիրազը (Կարապետյան Օ. Թ., 1914-84) «Հայոց Դանթեականը» (1965) վերնագրով։ Այս պոեմն իր ձևով շարունակում է Ե. Չարենցի «Դանթեական առասպելի» ավանդները։ Շիրազը չի խուսափում սահմռկեցուցիչ մանրամասների նկարագրությունից, հիշատակում է արևմտյան Հայաստանի տարբեր գավառները, հայ ազատագրական շարժման հերոսներին։ Պոեմը գրված է հանդիսավոր, պաթետիկ ոճով։ Գլխավորը դարձյալ հայ ժողովրդի բարդ ճակատագիրն է՝ իր ողբերգական շրջադարձերով, ապրելու և հարատևելու անկոտրում կամքով։ Առհասարակ Շիրազի ողջ ստեղծագործության մեջ, հատկապես հետպատերազմյան շրջանում, հնչում է հայ ողբերգության, գերության մեջ մնացած Արարատի, կորցրած քաղաքների ու գյուղերի, արդարության հաղթանակի հավատի թեման։

Սիչվա Կապուտիկյանը (ծ.

«Մտորումներ ճանապարհի կեսին» պոեմում (1961) շեշտերը այլ կերպ տեդաբաշխեց։ Բուն կոտորածների թեմայի վրա նա գրեթե չի ծանրանում։ Եղեռնը նրա խորհրդածությունների ելակետն է, բայց ոչ անմիջական առարկան։ Նրան ավելի հետաքրքրում է ազգության անցնելիք ուղու խնդիրը։ Ինչպես պիտի վերաբերվի ժողովուրդը իր պատմության մութ էջերին. «Դու պիտի վրեժ առնես ապրելով», սա է պոեմի գլխավոր եզրակացությունը, այս կոչով է դիմում Կապուտիկյանը ժողովըրդին։ Պոեմը Կապուտիկյանի ստեղծագործության մեջ նշանավորեց մի ամբողջ փուլի սկիզբ, որը փաստորեն շարունակվում է մինչև այսօր։ Ստեղծվեց հայկական սփյուռքին նվիրված արձակհրապարակախոսական եռագրությունը՝ «Քարավանները դեռ քայլում են» (1964), «Խճանկար հոգու և քարտեզի գույներից» (1976) և «Գույներ նույն խճանկարից» (1989)։ Վերջին տարիների բանաստեղծական շարքերում՝ ինչպես «Ձմեռ է գալիս» (1983) ժող., նա նորից ու նորից անդրադառնում է XX դ. հայոց պատմության ողբերգության խնդիրներին։ ՝ 1960-80-ական թթ., ընդհանրապես հայոց պատմությունն ու Մեծ եղեռնը դառնում են հայ բանաստեղծության կենտրոնական թեմաներից. Համո Ս ա հ յ ա ն ը, Վահագն Դավթյանը, Գևորգ է մ ի ն ը, Մարո Մարգարյանը, Հրաչյա Հովհաննիսյանը, Արշալույս Մարգարյանը բանաստեղծություններ ու պոեմներ են նվիրում այդ թեմային։

Արձակում եղեռնի և ազատագրական մարտերի թեմայի մշակման մեջ ուշադրություն է դարձվում բարոյական հարցադրումներին ու դասերին։ Արժանահիշատակ են Հրաչյա Քոչարի (Գաբրիելյան Հ. Ք., 1910-65) «Նահապետ» և «Կարոտ» վիպակները («Սպիտակ գիրք» ժող., 1969), ուր արտացոլված է արևմտահայության ջարդից փրկված հատվածների իսկական ողբերգությունը։

Մուշեղ Գալշոյանի (Մանուկյան Մ. Հ.. 1933-1980) «Ձորի Միրոն» (1969) վիպակի սյուժեն արտաքին նմանություններ ունի Հ. Քոչարի «Նահապետի» հետ։ Միրոն ևս, կոտորածից փրկված, ընտանիքը կորցրած, Հայաստան է գալիս և նոր տուն ու տեղ դնում։ Բայց Միրոն խորապես տարբերվում է Քոչարի Նահապետից։ Միրոն ծանր է ապրում ոչ միայն իր հարազատների ու ժողովրդի կորուստը, այլև բարոյական այն խեղումները, որ անսասան ավանդների տեր ժողովրդին պատճառեցին տեղահանությունն ու ջարդը։ Միրոն խռովում է իր շրջապատից, իր ժողովրդից՝ ջարդարարներին դիմագրավելուն պատրաստ չլինելու, ամբողջ մարդկությունից՝ հայության արդար գործին սատար չկանգնելու համար։ Վերջին տասնամյակների հայ արձակում միանգամայն առանձնահատուկ տեղ գրավեց Խաչիկ Դաշտենցի «Ռանչպարների կանչը» (1979) վեպը։ Անվանումն արտացոլում է նրա գլխավոր գաղափարական շեշտերը, ֆիդայական պայքարը հայ աշխատավորության պայքարն էր հանուն իր ժողովըրդի գոյության իրավունքի, հանուն աշխատավոր մարդու բարոյական բարձր գաղափարների։ Բոլոր ֆիդայիները կյանքի դաժան պայմանների թելադ-