Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/243

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

րանքով առօրյա գեղջկական աշխատանքից կտրված մարդիկ էին, իրենց պայքարում բարոյական զիջումներ չէին ընդունում և այդ անզիջողականությամբ երբեմն հասնում էին դաժանության։ Դաշտենցի վեպն ընդգրկում է մի քանի տասնամյակների իրադարձություններ՝ անցյալ դարի ՑՕ-ական թթ. կեսից՝ ֆիդայական շարժման սկզբնավորումից մինչև XX դ. 30-ական թթ.։ Ֆիդայական շարժման բարձրակետը մինչև երիտթուրքերի հեղաշըրջումն (1908) ընկած շրջանն էր։ Հայ հասարակական քաղաքական գործիչների մի մասը խաբվեց երիտթուրքերի խոստումներից, ֆիդայիների գլխավոր ուժերը զինաթափվեցին, իջան սարերից, և 1915-ին արևմտահայերը անպաշտպան մնացին թուրք, հրոսակների դեմ հանդիման։ Ջարդի ու գաղթի ժամանակ ֆիդայիները օգնում էին հայրենակիցներին, բայց դա այն չէր. ինչ կարող էին անել նրանց զինված ջոկատները։ Ֆիդայիների մի մասը անցավ արևելյան Հայաստան, լծվեց շինարարական աշխատանքի, բայց այստեղ նրանց հետապնդեցին իբրև ազգայնականների…

Դաշտենցի վեպը իրական դեպքերի շարադրանք չէ միայն, առասպելն ու պատմությունն այստեղ միահյուսված են այնպես, ինչպես նրա հերոսների, այդ հերոսներին ծնող ժողովրդի իրական կյանքում։ Այս հանգամանքը էպիկական անկրկնելի որակ է տալիս Դաշտենցի վեպին՝ այն ուղղակիորեն կապելով հայ ժողովրդական էպոսի ավանդների հետ։

Հայ արձակագիրների մի մասը 1960-ական թթ. և հետո նախապատվությունը տվեց իրադարձությունների քաղաքական վերլուծությանը։ Առաջինը Գուրգեն Մահարու «Այրվող այգեստաններ» վեպն էր (1966)։ Այն ներկայացնում է Վանի կյանքը, կենցաղն ու սովորույթները և այս տեսակետից անկասկած գեղարվեստական նվաճում էր հայ արձակի համար։ Վեպի վերամշակված տարբերակում ուղղակիորեն նշվում են թուրք, պետականության հայաջինջ միտումները, բազմաթիվ էջեր են հատցացվում Վանի ինքնապաշտպանության պատմությանը։ պատմական ճշմար տությունն այստեղ ներկայացվում է ավելի համակողմանիորեն։

Ստեփան Ալաջաջյանը (ծ. 1924) հայ ողբերգության պատճառների քննությունն ընդարձակեց մինչև արտաքին քաղաքական հանգամանքները («Եղեգները չխոնարհվեցին» (Ա, 1966, Բ, 1967) և «Չսպիացած վերք» (1989))։ քաղաքական վեպին են հարում Սերո Խանդա ւյյ ա ն ի (ծ. 1915) «Խոսեք Հայաստանի լեռներ» (1976) և «Անդրանիկ» (1989) վեպերը։ Առաջինում պատկերվում է հայ-թուրքական պատերազմը, երբ քեմալականները. շարունակելով երիտթուրքերի գործը, ուզում էին ոչընչացնել Հայաստանը, երկրորդը նվիրված է զորավար Անդրանիկի կյանքին, նրա մղած ազատագրական կռիվներին։ Պերճ Զեյթունցյանի (ծ. 1938) «Ոտքի, դատարանն է գալիս» (1981) պիեսը նվիրված է ցեղասպանության կազմակերպիչ, Թուրքիայի ներքին գործերի նախարար Թալեաթին սպանող ժող. վրիժառու Սողոմոն Թեհլերյանի դատավարությանը։ Պիեսը քննում է եղեռնի ու հատուցման բարոյական ազդակների խնդիրը։ Զեյթունցյանի «Մեծ լռություն» պիեսը պատկերում է Դանիել Վարուժանի կյանքը և եղերական վախճանը։ «Վերջին արևագալը» վեպը (1989) տաղանդավոր արձակագիր և թուրք, պառլամենտի երեսփոխան Գրիգոր Զոհրապի մասին է։ Այն ընդգրկում է Զոհրապի կյանքը 1880-ական թթ. մինչև եղեռնը։ 1915-23-ի իրադարձություններին անդիադարձել են նաև Աղավնին, Հարություն Մկրտչյանը, Հովհաննես Մելքոնյանը, Աբիգ Uվ ա գ յ ա ն ը, Վախթանգ Ա ն ա ն յ ան ը և ուրիշներ։

U. եղիազարյան

1914- ից 1923-ը երկարող հայոց արհավիրքն իր գրակ-գեղ. արտացոլումն ունեցավ հայ սփյուռքում, ձևավորվեց մի նոր ցեղասպանության գրակ-ը, որն արծարծում է վերապրող սերունդների ճիգը՝ ըմբռնելու, մեկնաբանելու կատարվածը, որպեսզի կյանքը շարունակվի, որպեսզի վերապրումը հնարավոր դառնա։ Ցեղասպանության գրակ-ն ընդգրկում է ոչ միայն վերապրողի հակազդեցությունը, այլև հակազդեցությունը աղետի հետևանքով որբացած սերնդի, որն իր գրակ. գործունեությու նը սկսել է սփյուռքում աղետից հետո, ապա ավելի ուշ, սփյուռքում ծիլ արձակող մտավորականության այն հատվածի, որ. աղետի դառն ու ցավոտ հետևանքները ժառանգած փորձում է մեկնաբանել իրավիճակը։

Ցեղասպանության գրակ-ն իր սկզբնավորման շրջանում, այսինքն՝ 1915-ին հաջորդող առաջին տասնամյակի ընթացքում, պատմում էր աղետը։ Ոճը մեծ մասամբ զգացական էր, անհուն թախիծով և սուգի ու տառապանքի հառաչանքներով։ Հեղինակները ականատեսի ցավագին հուշերի ճընշման տակ կքած կամ վերապրողի նկարագրած սարսափելի տեսարանների ծանր ազդեցության ներքո, փորձում էին ներկայացնել հայոց եղեռնը։

Միքայել Շամտանճյանի «Հայ մտքին հարկը եղեռնին». Մ. Ս ա լբ ի ի «Մեր խաչը», Գ. Պ ա լ ա ք յ ան ի «Հայ Գողգոթան», Գ ա ր տ ա ն ի «Ցավակը», Կ. Գաբրիելյանի «Եղեռնապատում». Արսեն Երկաթ ի «Անապատին հուշարձանը», Բ. Պ ո գ ա ճ յ ա ն ի «Ձանղըրիի բանտեն» և այլ գործեր պարզ ու անպաճույճ վկայություններ են, երբեմն զուրկ գեղարվեստական գունավորումից, բայց միշտ անկեղծ, խոր ցավի ու մտային անբացատրելի շփոթի արգասիք։

Ավելի բարդ իմաստային ցանց ունեն աղետի գեղարվեստական այն դրսևորումները, ուր հեղինակները աղետը վկայագրելուց բացի, փորձում են մեկնաբանել այն։ 1915-ին Կահիրեում լույս տեսավ Սուրհն Պարթեվյանի «Արյունի մատյանը», ուր հեղինակը մեկտեղել է նախաեղեռնյան հալածանքների ու արյունոտ դեպքերի իր տպավորությունները։ Հայոց ցեղասպանությունը, կանխամտածված ծրագրով ու հետևողական գործադրությամբ, ինքնապաշտպանության և զինված դիմադրության հազվագյուտ կարելիություններ ընձեռեց։ Ս. Պարթևյանի «Արյունի մատյանը» նպատակադրում է պանծացնել գինյալ պայքարը և փառաբանել վրեժխնդրության գաղափարը։ Մասունքի Սարոն՝ «Պատնեշի վրա». Դալի Բաբան՝ «Զինակիցները», Տիգրանը՝ «Կուգը», Հարոն «Անոնց մահերը» պատկերներում մի-մի դյուցազն են՝ վրեժխնդրության գերմարդկային մղումով զինված։ Եվ Պարթևյանի համար