Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/244

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

այդ իդեալականացած հերոսներն են իրական կերպարները հայի, ոի թշնամու դեմ պիտի ծառանան, ինչպես ծառացել են Հայկը, Արան, Մեծն Տիգրանը…

Պարթևյանի «Անմահ բոցը» և «Զանգը հնչեց» (երկուսն էլ* 1917) վիպակները, 1915-ի եղեռնի սարսափներից ներշնչված, դարձյալ զինված պայքարն են ջատագովում՝ համոզելով ողորմություն չսպասել թուրքից, ինքնապաշտպանության դիմել ու կռվել։ «Անմահ բոցի» հերոս Արսենը միակ ելքը համարում է ըմբոստացումը, ապստամբությունը։ «Վրեժխնդիր կատաղի ահաբեկչությունը… Աչքի տեղ աչք. ակռայի տեղ ակռա… Պատվավոր դիմագրավումը մահվան… Ահա…»։ Արսենը քննադատում է Ատոմին, որ դեռևս հավատում է երիտթուրքերի բարի կամեցողությանն ու հայ և թուրք ժողովուրդների խաղաղ համակեցությանը։ Թուրքին հավատք ընծայող, իդեալական ապագայի տեսիլքով տարված Ատոմի տիպարը պայմանավորում է մի նոր թեմա ցեղասպանության գրակ-յան մեջ։ Պարթևյանի Ատոմը և նրա նման շատ հայեր, մինչև անգամ մտավորականներ, սպառնացող վտանգի ոլորտում. չէին կարողանում կամ չէին ուզում տեսնել իրականությունը՝ նպատակադրված ցեղասպանության ծրագիրը։ Պատճառը բխում է բնազդային դիմադրությունից ու ինքնապաշտպանությունից՝ չհավատալ իրականությանը, քանի որ այն դուրս է մարդկային երևակայության թույլ տված սարսափի ու տառապանքի սահմաններից։

Ինքնաքննադատության ցայտուն օրինակ է Արամ Անտոնյանի «Այն սև օրերուն» (1910) գործը, ուր իրապաշտական պատկերներով բացահայտվում են մարդկային բնազդները, որոնք շըդթայազերծվում են. երբ մարդ էակը զարհուրելի փորձության է ենթարկվում։ Ցեղասպանության գրակ-յան առաջին շրջանում քիչ են թուրքի տիպարը պարզող, նրան իբրև ոճրի իրական հեղինակը ներկայացնող օրինակները։ Այդ փոքրաթիվ նմուշներից է Պարթևյանի «Անմահ բոցը»։

1920-ին գրված Հակոբ Օ շ ա կ ան ի (1883-1948) «Կայսերական հաղթերգություն» պատկերների հավաքածուն բնորոշ տեղ է գրավում ցեղասպանության գրակ-յան սկզբնավորման շրջանում թուրքի կերպարը խորացնելու փորձի մեջ և յուրօրինակ դիտակետի ընտրությամբ։ Այստեղ հայոց եղեռնը պատմողը հեղինակը չէ. «Արծիվները» նկարագրված է երկնքում սավառնող և արյունի հոտից դեպի դաշտերը սլացող արծիվների աչքերով։ «Վրդովված խղճմտանքը» մի ողջ գյուղի բնաջնջումն է՝ պատմողը կոտորածի վկա աղբյուրն է։ «Տանտանը» ջարդից ազատված 5-6 տարեկան երեխայի անկապակից ու տեղաշարժված, բայց խորիմաստ տպավորություններն են։ Օշականը դիտավորյալ փորձում է հեռվից դատել, հայոց եղեռնը դիտել այն գործադրողների և դրան մասնակցող թուրք ամբոխի տեսանկյունից («Վըրդովված խղճմտանք» և «Վրեժը»)։ Թուրքի էության, հոգեբանության, բնազդային մղումների պեղումի մեջ գրողն ավելի ու ավելի է խորացել իր հետագա՝ «Ծակ պտուկը». «Հաճի Ապտուլլահ», «Հարյուր մեկ տարվան». «Մնացորդաց» գործերում։

Օշականը փորձել է բացատրել թե ինչու «…թուրքերը, եպարքոսէն մինչև գեղջուկ հովիւը, խորագույն հանդարտութեամբ ընդունեցին բնաջնջման պատգամը։ Ատիկա հին դարերու բնազդներու հրաւեր մըն էր, իրենց համար շատ հաճելի» («Համապատկեր արևմտահայ գրականութեան», հ. Ց)։ Ցեղասպանության գրակ-յան լավագույն նմուշներից է նաև «Մնացորդաց» եոահատոր վեպը, որի մեջ վխտում են տարբեի դասակարգերի, կրթության ու զարգացման զանազան մակարդակներով թուրք կերպարներ։ Եվ եզրակացությունը՝ «Ոչ միայն ոճրագործ մարգեր ունին գոյութիւն։ Ունին գոյութիւն ոճրագործ ցեղեր։ Ու թուրքերը չեն մերժեր այդ պատիւը» (նույն տեղում)։ Նախաեղեռնյան շրջանում մեծ ճանաչում գտած բանաստեղծ Վահան Թեքեյանը (1887-1945) այն փոքրաթիվ բախտավորներից էր, որ հեռու մնաց աղետից։ Անմիջապես հետեղեռնյան նրա բանաստեղծությունների մեջ անհուն ցավ կա. անգոր հառաչանք։ «Ահավոր բան մը այնտեղ» բանաստեղծությունը (1916) արտահայտում է հեղինակի տառապանքը, երբ «Ազգ մը ամբողջ» կործանվում է, սպանվում։ Իրականությունը դուրս է մարդկային երևակայությունից, անկարելի է բացատրել «Դժոխային այս տռամն ինչպես կրնայ պատմուիլ…»։

Աստծո դեմ մեղադրանքները կրկնվում են ինչպես այս, այնպես էլ «Պիտի ըսենք Աստուծոյ» (1917) բանաստեղծության մեջ։ Թուրք անունը որպես դահիճ ու թշնամի բացահայտ մատնանշելը հազվադեպ երևույթ է Թեքեյանի մոտ։ Այդ օրինակներից է «Պիտի իյնաս»-ը (1914), որ թուրքի դեմ համակ ցասում է ու անեծք։ «Մութ ժամեր» (1922) շարքում արտահայտում է հայ ժողովրդի ներքին դրաման, արտաքին դրդապատճառները կարևոր չեն. բանաստեղծը չի հիշում թե ինչու, ինչն էր կամ ով էր պատճառը հայրենիքի կորստի։ Միայն սգում է կորուստը նրա։ «Պիտի մոռնանք» բանաստեղծության (1918) մեջ պայման է դնում Աստծո հետ.

Պիտի մոոնանք ifbbp, զմեզ, մեր վիշտն ու վէբքն աոաջին,

Պիտի մոոնանք այնպես չէ, երբ մեր երկիրը դաոնանք…

Թեքեյանը ապրում է շփոթը հետեղեռնյան սփյուռքի, սգում է կորուստը հայրենիքի (Արևմտյան Հայաստան) և չի տեսնում ոչ մի հույս ապագայի։ «Սփյուռք» բանաստեղծությունը (1923) ամենախոսուն պատկերն է այդ անհուսալի իրավիճակի։ Եվ այս տխուր պատկերի առջև շվաիած-կանգնած գրողի համար լուծումի ուղին դարձյալ դեպի Աստվածն է գծուծ՝ «Աստուած, ես ինչ աղօթք կրնամ ուղղել քեզ»։ Տարիներ պետք է անցնեին, մինչև ցաք ու ցրիվ գաղթականությունը կազմակերպված գաղութներ դառնար։ Թեքեյանը զգաց վերածնունդը, ականատես եղավ աղետի ճնշող ու թունավորող ազդեցությունից ձերբազատվելու փոր-