Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/245

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


ձերին։ «Փոշի ազգ» քերթվածքում

(193Ց) բանաստեղծը պատգամում է հարատև ու հաստատակամ լինել, որ փոշիացած ազգը դարձյալ ուժ դաոնա։

Զապել Ե ս ա յ ա ն ի (1878-1943) «Ավերակներու մեջ» ստեղծագործության մեջ կատարելությամբ են ներկայացված 1909-ի Կիլիկիայի ջարդերը։ Հեղինակը պեղել, վեր է հանել հայի հոգին՝ իր վախի ու ընկրկումների, իր ընդվզումի ու ծառացումի մեջ։ Նա կարողացել է թափանցել թուրքի ներաշխարհը, ներկայացնել կառավարական պաշտոնյայիս, հոգևորականին, հայի դրկից հարևանին՝ իր ցեղային բնազդներով, մղումներով, նախանձով, կրքերով ու կրոնական մոլեռանդությամբ։

1915-ի եղեռնի սպանդից մազապուրծ՝ Եսայանը չփորձեց արձագանքել աղետին։ Սակայն Եսայանի հետագա ստեղծագործությունները զերծ չմնացին աղետի ներգործումից։ 1919-ին գրված (հրտ. 1922, Վիեննա) «Հոգիս աքսորյալ» վիպակը արտացոլում է արվեստագետի հոգու տվայտանքը, ամլության մատնված նրա ստեղծագործ միտքը հետեղեռնյան մթնոլորտում։ «Սոսկալի ուրվական գլխավորապես հարվածեց մեր մտավորականները։ Ու այս կորուստը անդարմանելի է. կանցնի ժամանակը, կը փոխուին դեպքերը, կը լցուին պակասը թիվերուն և պակասը քաղաքներուն, բայց Զարդարյանի մը, Զոհրապի մը տեղը պարապ կը մնան»։ (Ե ս ա յ ա ն Զ., Թրքահայ ժամանակակից գրողներ. 1916)։

Հետեղեռնյան սփյուռքի մեջ գրակ. ասպարեզ մտած սերնդին հաճախ «Անապատի սերունդ» են կոչում, նրանք մեծ մասամբ կոտորածից մազապուրծ, որբանոցներում մեծացած տղաներ են։

Վազգեն Շուշանյանի (1902-1941) «Վասն պատրանաթափ մանկության և մնայուն աղքատության» անտիպ գործը պատկերում է սփյուռքահայ նոր սերնդի մանկության թշվառ օրերը։ Նրանց մանկությունն անցել է ստրկության, անհայրենիք որբության մեջ, աքսորի ճանապարհների վրա կամ եղեռնի ալիքների գրոհի տակ խորտակված միջավայրերում։ Օտար աշխարհներ ընկած, մարդու հոգին կոպտացնող ամենօրյա անգութ գոյամարտի մեջ նետված՝ նրանք ճիգ էին անում դիմագրավել կյանքի բիրտ պայմաններին։ Նրանց հոգու խորքում, սակայն, իր գոյությունն էր քարշ տալիս լավը, բարին՝ հայրենական տան տաքուկ հարկի, մոր անուշ գրկի և մանկական անհոգ կյանքի հիշատակների հետ խառնված։ Եվ հոգու տևական պայքարը ստեղծում էր կործանիչ մի երկվություն. «Ինչու մեր մեջ երկու էակ կը բնակի, մէկը փողոցայինը՝ լիրբ, հասարակ, վայրենի, միաը՝ որ կը դողդոջէ առաջին իսկ սիրոյ խռովքէն։ Յաճախ մեկը միաին կը խանգարէ. կից կուտայ կը հայհոյէ, հետաքրքիր է այդ սրիկային ու այդ քնքուշ տդուն կռիւը…» (Շ ո ւ շ ա ն յ ա ն Վ., Սիրոյ և արկածի տղաքը, 1957)։

1920-30-ական թթ. եղեռնը վերապրող մի նոր սերունդ էր հասակ առնում սփյուռքում՝ տարածված Միջին Արլ-ի երկրներից մինչև Ֆրանսիա ու Ամերիկա։ Արտաքին աշխարհի խիստ ու անհյուրընկալ իրականության մեջ միակ սփոփանքը երագին ապաստանելն էր. ներաշխարհում փակվելը և անցյալը վերհիշելը։ Այս սերնդի ստեղծած գրակ-ը հենց այդ երազն է՝ մերթ հայրենի գյուղի նկարագրությամբ, մերթ կարոտի ու հայրենադարձության ցավագին հառաչանքներով դրսևորված։ Բազմաթիվ են անունները, բայց փոքրաթիվ են հարատևողները։ Համաստեղը, Մուշեղ Իշխանը, Զարեհ Որբունին, Նիկողայոս Սարաֆյանը, Շավարշ Նարդունին, Շահան Շահնուրը հասել են մեգ իրենց անկեղծ, անբռնազբոս արվեստով, բաբախուն հոգու հառաչանքներով, երագներով, ընդվզումով, սիրո ու հուսահատության արտահայտություններով։ Նրանց ստեղծած գրակ-ը, եթե արտաքնապես ուղղակի առնչություն չունի աղետի հետ, եթե չի պատմում աղետը, սակայն կրում է աղետի ազդեցությունը, արտացոլում որբացած սերնդի գոյապայքարը սփյուռքի մեջ։

1924-ին Փարիզում հրատարակվեց Լևոն Զավեն Սյուրմելյանի (1907-1995) «Լույս զվարթ» բանաստեղծությունների ժող.՝ կորցրած հայրենիքի, եղեռնին զոհ գնացած ծնողների. մանկության հիշատակների ծանր ապրումներով։ Հետագայում Սյուրմելյանը գրել է անգլերենով։

Մուշեղ Իշխանը (1912-90) դեռ 1945-ին, «Հայաստան» բանաստեղծությունների շարքում գեղարվեստական պատկերներով Հայաստանի ու հայ ժողովրդի պատմությունը հիշելով, կոչ է անում հարության, իսկ 1974-ին, մի հետադարձ հայացք ձգելով իր մանկությանը, աքսորի ճամփաները նորից կտրելով ու հին տառապանքները վերապրելով, փակում է կյանքի տխուր էջերը՝ «Մնաս բարով մանկություն» ինքնակենսագրականով։

Անդրանիկ Ծաոուկյանը (1912-89), Մեծ եղեռնից ազատված, որբանոցում մեծացած, հեղինակն է «Մանկություն չունեցող մարդիկ» վեպ-ինքնակենսագրության։ «Հոդ և արյուն» բանաստեղծության մեջ նա եղեռնին զոհ դարձած հայերին երանի է տալիս։ Գրողի համար ներկան սև է և տխուր, միակ ապավենը հիշատակներն են անցյալի։ Հոռետեսությունը ներկայի ու ապագայի նկատմամբ մի նոր թեմա է հետեղեռնյան գրակ-յան մեջ՝ իբրև աղետի հստակ արձագանք։ Այս առումով կոթողային է Շահան Շահնուրի (1903-74) «Նահանջ առանց երգի» վեպը։ «Նահանջը, նահանջը հայերուն։ Կռիվը սրբազան բան է, ճակատամարտը երբեմն նույնիսկ օգտակար, անոնցմէ ազգ մը դուրս կուգայ պարտուած կամ յաղթական, սակայն երկու պարագային ալ դուրս կուգայ, բայց նահանջը հոգիներու գլխի պտույտ տուող աս զառիթափին վրայ սա նահանջը կը ջնջէ, կը ձուլէ, կանհետացնէ ամեն բան» («Նահանջ առանց երգի» 1959, էջ 172)։ «Նահանջ առանց երգի» վեպն է սփյուռքի, որի հորիզոններում տվայտում է մի ողջ սերունդ, պայքարում համակերպվելու համար, փորձում իր ինքնուրույն երկվության թնջուկը լուծել։ Այդ պայքարի մեջ կամ