Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/247

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

միջական տպավորությամբ գրված նրա բանաստեղծությունները («Հին Վանը». «Վանի անկումը», «Կույրը» և այլն) աչքի են ընկնում ճշմարտացիությամբ և անկեղծությամբ, արտահայտված է մեծ հարգանք հայ ժողովրդի նկատմամբ, որը «ողորմություն չի խնդրում», այլ խիզախորեն պայքարում է իր գոյատևման համար՝ ապավինելով ռուս, զորքի գալստյանը։ Կուլեբյակինը, հիացած Հայաստանով, գովերգել է նրա սքանչելի գեղեցկությունը, զարմանալի պատմական հուշարձանները. Վանի տեսարանները («Վանա լճում» «Վանա ժայռը». «Աղթամար», «Վարագա վանք» և այլն)։ Բանաստեղծը բարեկամական կապերի մեջ էր հայ մտավորականների, հատկապես Հ. Թումանյանի հետ, որին նվիրել է հայ ժողովրդի լուսավոր ապագայի հանդեպ անհուն հավատով մի բանաստեղծություն («Ոչ։ Չի խամրի արևը Հայաստանի»)։ «Արաքս» (1919) բանաստեղծության մեջ պոետը դիմել է հայ ժողովրդի պատմական անցյալին, որի ողբերգական էջերի վկան էր Արաքս գետը («Եվ թվում էր երբեմն, թե քարերն աղաղակում են, իսկ ալիքները արյուն են հեղում»)։ Վալերի Յակովլևիչ Բրյուսովը (1873-1924) հայ ժողովրդի պատմությունն ու պոեզիան ուսումնասիրելու տարիներին գրել է Հայաստանին նվիրված մի շարք բանաստեղծություններ։ Ոգեկոչող խոսքերով դիմելով հայ ժողովրդին՝ նա հույս է հայտնում, որ հայերին հատուկ է անկոտրում ոգի, պայքարի կամք և անսպառ կենսունակություն։ Աոաջին իսկ՝ «Հայաստանին» (1915) բանաստեղծության մեջ Վ. Բրյուսովը խոստովանում է, որ իր համար հինավուրց Հայաստանի ձայնը հնչում է ինչպես «Զով քամի ամռան տապում», դա մի երկիր է, ուր բանաստեղծը «փնտրում էր գերեզմաններ» և գտնում «մի ամբողջ աշխարհ կենդանի»։ Հայ ժողովրդի ապագայի նկատմամբ մեծ հավատով է տոգորված «Հայերին» (1916) բանաստեղծությունը։ Պոետը պատմում է Հայաստանի անցյալի մասին, թե ինչպես հայ Ժողովուրդը դիմակայեց աշխարհի «բոլոր հողմերին, բոլոր ալեկոծումներին»՝ երբեք չկորցնելով հույսը, մնաց և պահեց «իր սրբությունները» և այժմ «թափառող ցեղերի ամբոխի մեջ» Հայաստանը հպարտորեն կրում է «իր բազմադարյան դափնեպսակը»։ Պոետը վստահ է. որ «հաղթահարելով նոր հողմերը» Հայաստանը «որպես աստղ կփայլի մշուշից» և կվերածնվի նոր կյանքի համար։ Բրյուսովի՝ Հայաստանին նվիրված ստեղծագործություններում հատուկ տեղ ունի հայ ժողովրդի անցյալը, պատմահերոսական թեման («Տիգրան Մեծ», «Հաղթանակ Կարրի մոտ», «Ազատություն և պատերազմ», «Թագավորի աղոթքը»)։ «Արարատին», «Արարատը Երևանից» գործերում Արարատը խորհրդանշում է հայ ժողովրդի իմաստությունն ու հավատը վաղվա օրվա հանդեպ։

Գրող Իվան Ալեքսեևիչ Բ ո ւ ն ի ն ը (1870-1953) հայ ժողովրդի ողբերգությունը հիշատակում է «Ոլորուն ականջներ» (1916) պատմվածքում։ Անդրադառնալով արևմտյան Հայաստանում արյունոտ իրադարձություններին՝ նա դնում է յուրաքանչյուր անհատի, մարդու պատասխանատվության հարցը աշխարհում կատարվածի համար։ Պատմվածքի գլխավոր հերոսը՝ Ադամ Սոկոլովիչը, դատապարտում է հայերի նկատմամբ կատարված արյունոտ ոճիրները։

Ողբերգական հայ իրականությունը ցնցեց և այլ ռուս գրողների, որոնք իրենց ստեղծագործություններում նկարագրեցին արևմտյան Հայաստանի ավերումի ու ամայացման պատկերները, հայ ժողովրդի ծանր բախտն ու տառապանքը։ Ալեքսանդր Կ ո ւ շ լ յ ո ւ ի «Վանի գազել», «Ավերված Վան» (1916) բանաստեղծություններում երբեմնի ծաղկուն քաղաքի ավերակների վերածման պատկերն է, վանեցիների դառը ճակատագիրը։ Ցավով ու տառապանքով են լցված նաև Կոնստանտին Մայանս կ ո ւ 1916-ին գրած «Հայաստան», «Մոռացվածը». «Մեծ նահատակին», «Մեռյալների երթը» բանաստեղծությունները։ Ստեփան Կ ր ո տ կ ի ի «Բարև Հայաստան», «Հանուն հայրենիքի երջանկության» (1916) և այլ բանաստեղծություններում հույս է հայտնըվում, որ ավերված երկիրը ուժ կգտնի վերածնվելու, որ Հայաստանի համար կգան երջանիկ օրեր, ժողո վուրդը կազատագրվի «կոտորածի սարսափներից»։

1916—17-ին Հայաստանին նվիրված բանաստեղծությունների շարք է գրել Եկատերինա Ա լ ե ք ս ե ե վ ա ն։ Նա ևս հույս է հայտնում, որ շուտով այդ «հպարտ երկրում կցրվի գիշերային մշուշը», կանհետանա «չար գիշերը», և կբացվի ազատության արշալույսը։ Բանաստեղծ Ս. Պ. Կրոտկովը աոաջին համաշխարհային պատերազմի տարիներին Հայաստանում էր և հայ կամավորների խիզախ գործողությունների տպավորության տակ գրել է «Հայ ջոկատի երգը» և այլ բանաստեղծություններ՝ նվիրված ազատության համար հայերի մղած պայքարին։

Հայաստանին, հայ ժողովրդին, ագգ-ագատագրական պայքարի հերոսներին նվիրված մի շարք բանաստեղծություններ են գրել պոետներ Սերգեյ Զ ա ր ո վ ը. Յուրի Վերխովսկին։

Հայ իրականության ողբերգական իրադարձությունները հիմք են ծառայել նաև արձակ գործերի համար։ Հայ կամավորական ջոկատներից մեկի հրամանատար Քեռու (Ա. Գաֆավյան) քաջարի գործողություններն ու մահը նկարագրված են ականատես Դ. Դավիդկ ի ն ի «Քեռի» ակնարկում։ Վալերի Յազվիցկին «Հայ փախստականները Բուլղարիայից» հրապարակման մեջ պատմում է Թուրքիայից փախած հայերի սարսափելի վիճակի մասին։ Նա ծանոթ էր նաև հայ ազգային հերոս Անդրանիկի հետ և «Հայ հերոսը» ակնարկում ստեղծել է վառ անհատի կերպարը։

U. Զաքարյան

Եղեռնի թեման անհամեմատ ամբողջական է ներկայացված Սերգեյ Գորոդեցկու (1884-1967) ստեղծագործություններում։ 1916-ին «Արմյանսկի վեստնիկ» հանդեսում տպագրվել են նրա «Դրախտի երգեր» խորագիրը կրող բանաստեղծությունները։ 1916 ին գրված ու «Ռուսսկոյե սլովո» և «Կավկագսկոյե սլովո» թերթերում տպագրված «Գետակների և հրաբուխների երկրում» ընդհանուր վերնագրով ակնարկներում Գորոդեցկին անդրադարձել է հայ ժողովրդի անցյալին ու ներկային, նրա բազմադարյան մշակույթին։ 1918-ին Թիֆլիսում լույս է տե