Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/251

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

պոեմի ժանրին դիմելը պայմանավորված էր այդ ժանրի գեղ-հուզական ընկալման առավել մեծ հնարավորություններով։ Հետագայում արդեն արևմտյան Հայաստանում կատարված ողբերգական իրադարձությունները, հայ ժողովրդի ճակատագրի ողջ ահավորությունն ընկալվում է առավել ուժգնությամբ, խորությամբ բացահայտվում հայերի ցեղասպանության ու տեղահանության քաղաքականության պատճառներն ու հետևանքները։ Անհրաժեշտ է դառնում առավել խոր և բազմակողմանի տալ եղած-կատարվածը։ Պոեմը իր տեղը զիջում է վեպին։

Ցեղասպանությանը, հայ գաղթականների ծանր ճակատագրին են նվիրված Ռ. Դաստարակի «Անահիտի մատանին» (1929), Անրի-Բորդո Պոլի «Անթառամը Տրապիզոնից» (1930) վեպերը։ 1922-ին Իզմիրում հայերի և հույների ջարդերի հետ է առընչվում ժերար Գ ե գ ա ն ի «Տեռոր» վեպը (1987)։

Եղեռնից փրկված և Ֆրանսիայում ապաստանած հայերի հաջորդ սերունդը յուրովի է ներկայացնում ու նաև մեկնաբանում աղետը։ Վիկտոր Գ ա ր դոնի (Վահրամ Կաքավյան) «Կյանքի կանաչ արև» (1959), «Զմրուխտակիր ասպետը» (1961, հայերեն հրտ. 1991), Վահե Ք ա չ ա յ ի «Մի դաշույն այս պարտեզի մեջ» (1981), Բաբկեն Ի ն ջարաբյանի «Ջարդերի մենությունը» (1980). Թագվոր Թագվորյ ա ն ի «Արմենուշ» (1981) և «Գրիգոր» (1985), ժակ Տեր-Ալեքսանյան ի «Երկինքը սև էր Եփրատի վրա» (1988) վեպերը հիմնականում կառուցված են որոշակի սկզբունքով, վերապատմում են որևէ հայ տոհմիկ գերդաստանի ոդիսականը 1915-ից առաջ և դրանից հետո։

Վահե Քաչայի (Խաչատրյան, ծ. 1928) վեպը էպիկական ծավալուն ստեղծագործություն է, ներկայացնում է արևմտահայերի, մասնավորապես՝ պոլսեցի մեծահարուստ Դուրյան ընտանիքի կյանքը։ Այստեղ դեպքերը սկսվում են դեռևս համիդյան ջարդերից առաջ և գալիս հասնում մինչև 1916-ը։

Թ. Թագվորյանի երկու՝ «Արմենուշ» և «Գրիգոր» վեպերն էլ տալիս են գաղթական-փախստականների ճակատագրերը եղեռնից սկսած մինչև մեր օրերը։

Անրի Վ ե ռ ն ո յ ի (Մշոտ Մալաքյան, ծ. 1920) «Մայրիկ» (1985, հայերեն հրտ. 1989) վեպը ինքնակենսագրական երկ է, պատմում է վշտահար դեմքերով մարդկանց պատմությունը, որոնց վիճակված է երբեք չմոռանալ ահավոր ցավը։ «…Մի ժողովուրդ խաղաղ ապրում էր իր նախնիների երկրում, մի մոլեռանդ հուդա, «վայրենացած», կոտորածից հարբած, չարագուշակ մի առավոտ խուժում է նրա քաղաքները, գյուղերը և նրա ծաղկածիծաղ դաշտավայրերը… Հետո մահվան ծանր լռություն, մոխրացած դաշտեր, ծխացող ավերակներ ու հողեր, և այլևս անօգուտ կիրակիներ՝ հրկիզված եկեղեցիներով»։

Վերջին տարիներին ֆրանսագիր հայ գրողներն իրենց ստեղծագործություններում փորձում են տալ Եղեռնի անդրադարձումները հետագա սերունդների հոգեբանության մեջ։ Այդպիսի գործերից են Մարտեն Մ ե լ ք ոն յ ա ն ի «Մանրանկարիչը» (1984) վիպակը, ժան-ժակ Վարուժանի "Thank you, sir" (1984) պիեսը, Ռեն Պարթևի (Թագուհի Պարթևյան) «Բալթազարի տաղավարը» և "L՝Arm6nouche" (1988) պիեսները։ Երբեմն փաստագրական նկարագրությունների հետ նկատվում է նաև միտում՝ ուսումնասիրելու այդ ողբերգական իրադարձությունների հեռավոր արձագանքները ներկայումս՝ մարդկային ճակատագրերի, նաև հոգեբանության մեջ։ Նյութի նման մեկնությունը նկատվում է շվեյցարացի բանաստեղծ Վահե Գ ո դ ե լ ի (ծ. 1931) ստեղծագործության մեջ, մասնավորապես՝ «Բնական սահմանները» (1986) արձակ գրքում։ 1967-ին լույս է տեսել Վ. Գոդելի «Հայաստան» պոեմը՝ նվիրված Մեծ եղեռնի 50-ամյակին։

Գ. Կարագյոզյան

Ամերիկյան և անգլիական գրականություն։ Ամերիկյան, անգլ. և անգլիագիր հայ գրողները իրենց ստեղծագործություններում նույնպես այս կամ այն կերպ անդրադարձել են Մեծ եղեռնի թեմային՝ արտացոլելով արևմտահայերի նկատմամբ իրագործված անօրինական ոճրագործությունը։ Դեռևս 1919-ին ամերիկյան «Մետրո-Գոլդուին-Մեյեր» կինոընկերությունում ռեժիսոր Օ. Ափֆելր նկարահանեց «Հոգիների աճուրդը» ֆիլմը, որի սցենարի հեղինակը և գլխավոր դերակատարը եղեռնից մազապուրծ Արշալույս Մարտի կա նյանն էր։ Հետագայում՝ 1928-ին Անգլիայում հրատարակվեց Ա. Մարտիկանյանի «Հոգիների աճուրդը» գիրքը (որոշակի կրճատումներով վերահրտ. 1946, 1957, 1962 և 1967-ին), որը ներկայացնում է եղեռնը, պատմում հայկական ջարդերից հետո դեռահաս հայուհիների հետագա ողբերգական ճակատագրի մասին։

1922-ին Իզմիրի հայերի և հույների կոտորածների հետ է առնչվում է. Հ եմ ի ն գ ու ե յ ի (1899-1961) «Մեր ժամանակը» շարքից «Զմյոանիայի նավահանգստում» պատմվածքը (1925)։ Որպես կանադական թերթի թղթակից Հեմինգուեյը շրջել է հետպատերազմյան Եվրոպայում, գրել մի շարք միջազգային կոնֆերանսների մասին. 1922ին ականատես եղել հույն-թուրքական պատերազմի ճակատամարտերին։ Թուրքերի գազանությունները, քրիստոնյա կանանց, երեխաների, ծերերի տառապանքները ցնցող տպավորություն են գործել նրա վրա։ «Դժվար էր մոռանալ Զմյուռնիայի ծովափը։ Ինչ ասես չէր լողում նրա ջրերում։ Կյանքումս առաջին անգամ ես այն օրի էի հասել, որ այղ ամենը տեսնում էի երազումս։ Ծննդաբերող կանայք այնքան սարսափելի չէին, որքան մեռած երեխաներին գրկած կանայք…»։

Լևոն Զավեն Այուրմելյանի «Ձեզ եմ դիմում տիկիններ և պարոններ» վեպը (1945, հայերեն հրտ. 1980) եղեռնի անմիջական ականատեսի վկայությունն է։ Գրողը մեկն է այն բազմաթիվ հրաշքով փրկված երեխաներից, որոնք սփռվեցին աշխարհով մեկ, հետո փորձեցին վերագտնել իրենց հիշողությունները, ավերված ու կորցրած կյանքը։ Գիրքը անվանելով քնարական