Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/252

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

բանաստեղծություն՝ Վ. Սարոյանը գրել է. «Շատերը մեռան Երկրում, այն աշխարհի հետ, որ ոչընչացվեց։ Նրանց ընկերները, որ ավելի տոկուն էին կամ բախտավոր, նրանց չեն մոռանա երբեք։ Նրանց թշնամին Չարն էր… Այս երեխաներն, անտարակույս, անմեղ էին։ Եթե որեէ ազգության պատկանում էլ էին, երեխաների ազգությունն էր այդ։ Ոչ ոքի չէին անիրավել»։ Փորձելով բացել անդադար «անհետացման» վտանգի առջև կանգնած ժողովրդի պատմությունը՝ Սյուրմելւանը համոզված է, որ վկայություն է տալիս «համաշխարհային մի ատյանում, բոլոր բարի կամքի տեր մարդկանց առջև»։

Ցեղասպանության արձագանքները, հայ ժողովրդի ազգային տառապանքները, հայի բարդ ճակատագիրն իրենց գեղարվեստական արտացոլումն են գտել Վիլյամ Ս ա ր ո յ ա ն ի (1908-1981) ստեղծագործություններում, առանձնապես՝ 1930-ական թթ. պատմվածքներում. ինչպես «Հայը և հայը». «7000 ասոիիներ», «Անդրանիկը Հայաստանից», նաև 1986-ին լույս տեսած «Հայկական եռագրություն» գրքում, որը պարունակում է երեք պիես՝ «Հայերը» (1971), «Բիթլիս» (1975) և «Հառաջ» (1979)։

Հերթափոխվող սերունդների հետ հայերի ցեղասպանության արտացոլումը գրակ-յան մեջ ստանում է հատկանշական նոր գծեր։ Որդիները անմիջականորեն չեն ապրել այդ մղձավանջը, բայց դրան հասու են դարձել ավագ սերնդի դառը հուշերից և կորուստների մորմոքից, նաև պատմական ու վավերագրական գրակ-ից։ Ըստ այդմ էլ նրանք (գրողներ Լորն Շիրինյան, Հարոլդ ԲոնդԲանջուկճյան, Լևոն Սրապյան, Տոն Վարդուկյան, Հակոբ Մերճյան, Դեյվիդ Հերդյան. Դայանա Տեր-Հովհաննիսյան, Փիթեր Բալաքյան, Լեոնարդո Ալիշյան) իրենց ստեղծագործություններում ներկայացնում են ավագ սերընդին՝ նրա տառապանքի ուղիներով ու ապրումներով, միաժամանակ ուղղակիորեն անդրադառնում ցեղասպանության թեմային՝ այն համադրելով համամարդկային հասկացությունների հետ. դիտում այն որպես մարդկության դեմ գործած ոճիր։

Մայքլ U ռ լ ե ն Կրտսերը (Մայքլ Առլեն-Տիգրան Գույումճյանի

որդին) իր «ճանապարհորդություն դեպի Արարատ» (1975) գրքում պատմական լայն ընդգրկումներով ներկայացնում է թուրք, տիրապետության անօրինականությունները և դաժանությունները, որոնք առավել ծրագրավորված են դաոնում Աբդուլ Համիդի գահակալությամբ և ի վերջո հանգում երիտթուրքերի կազմակերպած ցեղասպանությանը։ Գրքում բացահայտվում են այդ չարագործության պատճառները, կապը հայկական հարցի հետ, այդ հարցում մեծ տերությունների (Անգլիա, Ֆրանսիա, Գերմանիա, Ոուսաստան) շահադիտական խարդավանքները և թուրք, կառավարության որդեգրած հայաջինջ քաղաքականությունը։ Ցեղասպանու թյան իրողությունը գրքում իր հաստատումն է ստանում ժամանակի դիվանագետների, ականատեսների, պատմաբանների վավերագրերով ու վկայություններով, նաև վերապրողների հուշերով և հեղինակի վերլուծություններով ու մեկնաբանություններով։ Փիթեր Նաջարյանի «ճամփորդություններ» վեպի հերոսներն Ամերիկայի ծնունդ են։ Նրանց մոտ ևս առկա է երկվության անլուծելի առեղծվածը, հայրենաբաղձությունը չտեսածչապրած մի երկրի։ Փ. Նաջարյանի «Հիշողության քույրերը» (1936) վեպի թեման դարձյալ հայերի ցեղասպանությունն է. զարգանում է երկու առանցքով՝ գաղթական հայերի կյանքը ժամանակակից Ամերիկայում և նրանց հիշողությունները հայրենի երկրի, մեծ աղետի ու տարագրության մասին։ Հեղինակը նպատակ է ունեցել արտահայտել եղեոնի դրամատիկ, իրադարձությունները և սփյուռքահայի ներաշխարհում խմորվող բարդ պրոցեսները։ 1915-ին հայերի ապրած ոդիսականը նա կարողանում է վերարտադրել փաստացի օրինակներով՝ մասնավորելով հարազատների կերպարներում։ Ցեղասպանության դրվագները տպավորվում են նաև գրող-գեղանկարչի գրաֆիկական նկարազարդումներով։

Ամերիկ. ժամանակակից գրող Կուրտ Վոննեգուտի «Կապույտ Մորուքը» վեպը (1988) շոշափում է քննվող թեման, հերոսը՝ ամերիկահայ նկարիչ Ոաբո Կարաբեկյանը, որի մերձավոր հարազատները զոհ են գնացել եղեռնին, ապրում է հիշոդություննե- րով։ Նա ձգտում է միայնության, ժամերով փակվում իր տան սենյակներից մեկում, ուր ոչ ոք մուտք գործելու իրավունք չուներ։ Ավարտամասում պարզվում է, որ այնտեղ իր կտավն է՝ Թուրքիայում հայերի կոտորածների տեսարաններով։

Անգլիացի գրող Մայքլ Պ ե ր ե յ ր ա յ ի «Արձագանք լռության միջից» (1968) վեպում ցեղասպանությունը բեկվում է վերապրողի դառը հուշերի և նրա հետագա խաթարված կյանքի իրողությունների մեջ։ Անգլիացի վաճառական Չառլզ Մաստերման դարձած Կարապետ Հայկազյանը քառասուն տարի անց այցի է գնում իր ծննդավայրը՝ Իզմիր, վերապրում կոտորածի արհավիրքը, խուճապահար փախուստի սարսափները, բռնաբարված իր աոաջին սերը։ Այստեղ նա հանդիպում է Սևիմին՝ Ունաթ դարձած բժիշկ Նալբանդյանի դստերը, նրանց փոխադարձ սերը, սակայն, խեղդվում է եղեոնի հետևանք-հանգամանքների ճնշման տակ։

Հովհաննես Փիլիկյանն իր «1915-Հայկական համանվագ» (1980) պոեմում պատմական շղթայի մեջ է ներկայացնում հայոց եղեռնը, ցույց տալիս, որ պատմության մեջ գործած ամեն չարիք իր հետագիծն է թողնում ժամանակի վրա, իսկ չարիքների հանդեպ հանդուրժողականությունն ու անտարբերությունը բերում են նոր չարիքների սանձազերծում, այդպես Թուրքիայի կազմակերպած հայերի ցեղասպանությունը վերաճեց գերմ. ֆաշիզմի իրականացրած համաշխարհային սպանդին։ Հայոց տառապանքը պոեմում բացվում է վավերագրերով, սեփական ապրումներով ու խոհերով։ Ինքնատիպ այս երկում միաժամանակ կոչ է արվում համախմբվել՝ խաղաղության կենսական նպատակն իրագործելու։

Վ Փարթամյան Մ. Մաքսապետյան

Գերմանական եվ ա վ ս տ րիական գրականություն։ հայկական կոտորածների պատմությունը ճշմարտացի, հարուստ փաստական նյութերով վավերացված է ներկայացված գերմ. գրակ-յան մեջ և