Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/259

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


1912 թ. նոյեմբերի 12-ից մինչև 10 մայիսի 1914 թ. ժողովածու դիպլոմատիքական դոկումենտների» (1915), Սմբատ Բյուրատը «Արևելյան խնդիր և հայկական հարց, պատմական ուսումնասիրություն» (1919), «Արյունի ձորր» (1919), «Արյունի ճամբուն վրա» (1911), Գ. Գապպենջյանր «Դրվագներ Եդեսիո արյունոտ ջարդերին» (1909), Հ. Թերզյանը «Կիլիկիո աղետր. Ականատեսի նկարագրություններ, վավերաթղթեր, պաշտոնական տեղեկագրեր, թղթակցություններ, վիճակագրություններ, ամենեն կարևոր պատկերներով» (1912), Ե. Թոփչյանը «Երիտասարդ Թուրքիան և հայերր» (հ. 1, 1909), «Հարստահարություններր Տաճկահայաստանում. դիվան հայոց պատմության» (գիրք ԺԳ, 1915), «Հիշատակագիր Վանա ինքնապաշտպանության դեպքերուն (1915 թ. ապրիլ-մայիս)» (1919), Ա. Հովհաննիսյանը «Գորդյան հանգույցը (թրքահայոց հարցի վերջին շրջանը)» (1907), Վահան Աիրագենցը «Հայկական ջարդերու փաստաթղթերը» (հ. 1, 1920), Թ. Մկրտչյանը «Ոճրապատում», (պր. 1, 1917), «Տիգրանակերտի նահանգին ջարդերը և քյուրտերու գազանությունները (ականատեսի պատմությունը)» (1919), Մ ու շեղ արքեպիսկոպոսը «Հայկական մղձավանջը. քննական վերլուծումներ» (1916), Լ. Շ ա թ ր յ ա ն ը «Հայկական ջարդերը և թուրք վարիչները», (1919), Ս. Պարթևյանը «Կիլիկյան արհավիրքը» (1910), «Տեղեկագիրք Ա. Թուրքահայ աղետը, պատմական փաստաթղթեր» (1919), Եղիշե Տ ե ր Պ ե տ ր ո ս յ ա ն ը «Տարոնո ինքնապաշտպանությունն ու ջարդը» (1920) և այլն ։ Հավաքելով փաստական ու վավերական նշանակալի նյութ՝ հայ պատմագրությունը փորձեց իմաստավորել ու ընդհանրացնել այն, առաջ քաշեց տարբեր հայեցակետեր ու մոտեցումներ, որոնք արտահայտում էին XIX դ. 2-րդ կեսի և XX դ. սկզբի հայ հաս-քաղաքական մտքի որոշակի հոսանքների շահերը։ Շատ աշխատություններ հիմք դրեցին հիմնահարցի գիտական ուսումնասիրման և ունեն մշտամնա արժեք։

Խորհրդային հայ պատմագրությունը իր ձևավորման շրջանում անցյալի ժառանգության յուրացման հարցում հանդես է բերել ոչ համապարփակ, խիստ խոցելի, ոչ գիտական ու կողմնակալ մոտեցում։ Կողմնորոշվելով նախ և առավելապես դեպի սոցիալ-տնտեսական խնդիրները՝ 1920-30ական թթ. իսպառ կամ գրեթե իսպառ արտաքսվեցին ազգ-ազատագրական պայքարի խնդիրները։ Ավելին, նշված շրջանում պատմական գիտությունը մերժեց հայ ժողովրդի մեծ հատվածի՝ արևմտահայության խնդիրների ուսումնասիրությունը, զբաղվեց հայ ժողովրդի միայն մի հատվածի՝ արևելահայության սոց-հաս. հարցերով՝ սերտորեն առնչված Ռուսաստանի պատմական զարգացման օրինաչափությունների հետ։ Եթե գիտական տեսակետների և մոտեցումների ձևավորման սկգբ. շրջանում նրա վրա կործանարար ազդեցություն ուներ վուլգար սոցիոլոգիզմը, ապա հետագա տասնամյակներին պատմաբանի միտքը կաշկանդված էր Ստալինի՝ անհատի պաշտամունքի պահանջներին համապատասխան աշխարհայացքի դաժան չափանիշներով։ Նման պայմաններում հայ ժողովրդի ազգ-ագատագրական պայքարի (թեկուզև ուղղված լիներ օսմ. ջարդարարների և նրանց հովանավոր մեծ տերությունների ու ցարական Ռուսաստանի քաղաքականության դեմ) պատմությանն անդրադառնալը ընկալվում և գնահատվում էր որպես «հայկական ազգայնամոլության» քարոզ։ Գռեհիկ կեղծարարության և անարդար մերժման ենթարկվեցին Րաֆֆու և Ռ. Պատկանյանի ժառանգությունները։ Փորձեր արվեցին հանել նրանց հայ դեմոկրատ, մտքի զարգացման ընդհանուր գործընթացից և ժողովրդին ագգ-ազատագրական պայքարի կոչող նրանց հայրենասիրությունը նույնացնել հատկապես տիրապետող մեծաքանակ ազգերի բյուրոկրատ մտավորականությանը հատուկ ազգայնականության հետ։

Երկար ժամանակ, մինչև 1950-ական թթ. կեսը, հայ պատմական գիտությունը զրկված էր ազգ-ազատագրական շարժումների. հայ ազգային քաղաքական կուսակցությունների, հայկական հարցի և հայերի ցեղասպանության հետ առնչվող խնդիրներն ուսումնասիրելու հնարավորու թյունից։ Նման պայմաններում բազմիցս «հերքվեց», ապա և «մերժվեց» Բագրատ Բորյանի (1882-1938) «Հայաստանը, միջազգային դիվանագիտությունը և ՍՍՀՄ-ր» (հ. 1-2, 1928-29, ռուս.) աշխատությունը, որտեղ հեղինակը փաստական հարուստ նյութի օգտագործմամբ հայկական հարցը դիտարկել է միջազգային քաղաքականության, դիվանագիտության և իրավունքի տեսանկյունից։ Բ. Բորյանը վերլուծել է մեծ տերությունների դիրքորոշումը հայկական հարցում, ցույց տվել, որ նրանք միշտ առաջնորդվել են նախ և առաջ իրենց շահադիտ. խնդիրներով։

Բ. Բորյանի աշխատությունից հետո (մեծ լռությունից հետո). 1955-ին լույս տեսավ Մկրտիչ Ներսիսյանի (ծ. 1910) «Հայ ժողովրդի ազատագրական պայքարը թուրքական բռնապետության դեմ 1850-1870-ական թվականներին» մենագրությունը, որտեղ հեղինակը փաստական առատ նյութերի հիման վրա հանգամանորեն բացահայտել է արևմտահայության ծանր կացությունը, վեր հանել նրա հերոսական մաքառումն ու ազատագրական շարժման ընթացքը և այդ շարժման առնչությունները հարևան ժողովուրդների հակասուլթան. ընդվզումների հետ, մատնանշել հայ ազատագրական պայքարի սոց-դասակարգ. բովանդակությունը և շարժման առաջմղիչ ուժերի ծրագրային նպատակները, արևմտյան տերությունների հետադիմ., հակահայկական դիրքորոշումը և այլ հարցեր, ցույց տվել արևմտահայ ազատագրական շարժման բնականոն, համազգ. բնույթը, շարժման գաղափարախոսության ազգ-դեմոկրատ. էությունը։ Մ. Ներսիսյանը հոդվածներ է գրել նաև Զեյթունի 1862 թ. ապստամբության, արևմտահայերի կոտորածների, հայ ժող. հերոս Անդրանիկի մասին։ Նրա առաջաբանով ու խմբագրությամբ 1966-ին լույս տեսավ «Հայերի ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում» (ռուս., հայերեն հրտ. 1991) ժող., ուր ամենայն համակողմանիությամբ ներկայացվում է սուլթան Աբդուլ Համիդ ll-ի և երիտթուրքերի կազմակերպած զանգվածային կոտորածների՝ ցեղասպանության քաղաքականության ողջ Էությունը։ Բազում նորահայտ արխիվային փաստաթղթեր և կարևոր այլ նյութեր պարունակող այս ժող. մի