Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/263

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ժող-ում (3-րդ պրակ, 1916), որտեղ հեղինակը ռուս ընթերցողին ծանոթացնում է Հայաստանի պատմությանն ու մշակույթին, ռուս-հայկական կապերին, պատմում ռուս-թուրքական պատերազմների և դրանց՝ հայերի մասնակցության մասին, անդրադառնալով Սան Ստեֆանոյի և Բեռլինի պայմանագրերին՝ շեշտում, որ 61-րդ հոդվածը «Դռան համար ազդանշան ծառայեց հայ ժողովրդի կանոնավոր կոտորածների և ոչնչացման» (էջ 226), ընդգծում արևմտյան Հայաստանի ազատագրման նշանակությունն ու այնտեղ գտնվող պատմական հուշարձանների կարևորությունը ռուս, պատմական գիտության համար։

Հայկ. հարցի և Թուրքիայի հայության ցեղասպանության մասին հիմնարար աշխատություններ է գրել ռուս դիվանագետ, պատմաբան ու իրավագետ Ա. Ն. Մանդելշտամը. Նրա «Երիտթուրքական տերություն» (1915) և հատկապես «Օտոմանյան կայսրության ճակատագիրը» (1917, ֆրանս.) գրքերում լուսաբանված է հայերի հանդեպ Թուրքիայի քաղաքականությունը, մանրամասն տեղեկություններ են տրված 1915-ի ցեղասպանությանը նախորդած իրադարձությունների, առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ արևմտահայերի նկատմամբ գործադրված բռնությունների, տեղահանության և ջարդերի մասին։ «Ազգերի լիգան և մեծ տերությունները Հայկական հարցի առջև» (1926, ֆրանս.) աշխատության մեջ Ա. Մանդելշտամը շարադրել է հայկական հարցի առավել հանգամանալից պատմությունը՝ 1856-ի Փարիզի դաշնագրից մինչև 1922-23ի Լոգանի կոնֆերանսը։ Փաստագրական հարուստ նյութերի հիման վրա նա լուսաբանել է Թուրքիայի և եվրոպական տերությունների (ներառյալ Ռուսաստանը) քաղաքականությունը հայկական հարցում։ Գրքում տրվում է արևմտյան Հայաստանի 1912-14-ի բարենորոգումների շուրջ բանակցությունների պատմությունը, վերլուծվում ռուս, կառավարության դիրքորոշումը այդ հարցում։ Այստեղ մանրամասն քննարկվում է նաև 1915-16-ի ցե ղասպանության պատմությունը, բերվում անհերքելի փաստեր, որոնք վկայում են կայզերական Գերմանիայի մեղսակցությունը արևմտահայերի բնաջնջման գործին։

Պ. Ն. Միլյուկովը իր մի շարք աշխատություններում («Բալկանյան ճգնաժամը և Ա. Պ. հզվոլսկու քաղաքականությունը», 1910, «Ռուսական երկրորդ հեղափոխության պատմությունը». հ. 1, պրակ. 1-3, 1921-24 և այլն), կարեկցանքով վերաբերվելով Թուրքիայում հայերի ծանր կացությանը և նշելով «ռուսահայերի հավատարմությունը», միաժամանակ չէր պաշտպանում հայկական անկախ պետություն ստեղծելու գաղափարը, ավելին նա ուղղակի դեմ էր Հայաստանի ինքնավարությանը՝ ընդունելով միայն հայերի վերամիավորումը ռուս, պետության սահմաններում և Հայաստանը դիտում էր որպես ռուս, քաղաքականության կարևոր տարր Արլ-ում։ Նա գտնում էր, որ արևմտահայության ճակատագրի համար վնասակար հետևանքների պատասխանատվությունը կրում է նախ և առաջ Մեծ Բրիտանիան։

Հայ ժողովրդի համար բախտորոշ մի շարք հարցեր են քննարկվում նաև նշանավոր արևելագետ Վ. Գորդլևսկու ևՎ. Մ ի ն ո ր ս կ ու աշխատություններում։

Ուշադրության են արժանի նաև ռուս պատմաբանների աշխատանքները հայկական հարցն ու Թուրքիայի հայերի դրությունը արտացոլող նյութերի և վավերագրերի ժող-ների հրատարակության ուղղությամբ («1877-78 թթ. ոուս-թուրքական պատերազմի Կովկաս-Փոքրասիական ռազմաբեմի նյութերի ժողովածու», պրակ 3. մաս 2, 1903, «Հայաստանի ապագա կազմակերպումը» (Երրորդ նարնջագույն գիրք). 1915, «Դիվանագիտական փաստաթղթերի ժողովածու։ Բարենորոգումներ Հայաստանում. 1912 թվականի նոյեմբերի 26 1914 թվականի մայիսի 10, 1915, տես «Նարնջագույն գիրք> և այլն։

Ռուս, խորհրդային պատմագրության մեջ հայկական հարցին ու հայերի ցեղասպանությանը նվիրված հատուկ աշխատություններ չկան։ Սակայն այդ հարցերն իրենց արտացոլումն են գտել Ռուսաստանի և Թուրքիայի նոր և նորագույն պատմության, միջազգային հարաբերությունների պատմության, ինչպես նաև Մերձ. Արլ-ի երկրների պատմության վերաբերյալ մի շարք աշխատություններում, որոնցում ընդհանուր գծերով քննարկվում են

1877—78-ի ռուս-թուրքական պատերազմը, հայ ազատագրական շարժման ռուս, կողմնորոշումը, Բեռլինի կոնգրեսն ու հայկական հարցի առաջացումը, արևմտահայերի ծանր կացությունը, եվրոպական տերությունների քաղաքականությունը հայկական հարցում XIX դ. վերջին XX դ. սկզբին։

Ֆ. Ա. ՌոտշտԵյնի (1871-1953) աշխատություններում («Միջազգային հարաբերությունները XIX դարի վերջին», 1960, «Եգիպտոսի զավթումն ու ստրկացումը», 1959, «Դիվանագիտության պատմություն», հ. 2, 1963, ինչպես նաև մի շարք հոդվածներ) քննարկվում են XIX դ. վերջին արևմտյան Հայաստանի իրավիճակի վերաբերյալ եվրոպական տերությունների քաղաքականության բազմաթիվ հարցեր։ Մատնանշելով եվրոպական, մասնավորապես՝ անգլիական դիվանագիտության շահախնդիր մտադրությունները՝ հեղինակը գալիս է այն եզրակացության, որ եվրոպական տերությունների միջև սուր հակասությունների հետևանքով Բեոլինի դաշնագրի՝ արևմտյան Հայաստանի բարենորոգումների վերաբերյալ 61-րդ հոդվածի իրականացումը փաստորեն թողնվեց Թուրքիայի հայեցողությանը, իսկ արևմտահայության վիճակը էլ ավելի ծանրացավ։

Հայկ. հարցին, մասնավորապես այդ հարցում կայզերական Գերմանիայի քաղաքականությանը մեծ տեղ է հատկացրել Ա. Ս. Ե ր ու ս ա լ ի մ ս կ ի ն (1901-65) «Գերմանական իմպերիալիզմի արտաքին քաղաքականությունը և դիվանագիտությունը XIX դարի վերջին» (1948) գրքում։ Այստեղ լայնորեն լուսաբանված է Աբդուլ Համիդ ll-ի արյունալի քաղաքականությունը, հայերի 1894-96-ի ջարդերը, ցույց է տրված, որ Եվրոպայի հանրային կարծիքը պահանջում էր միջոցներ ձեռնարկել բազմաչարչար հայ ժողովրդի փրկության համար, բայց մեծ տերությունները չէին խորշում հայերի ճակատագիրն օգտագործել որպես դի