Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/265

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

թյունը, և լռության է մատնում այն իրողությունը, որ քեմալականները շարունակում էին իրենց նախորդների հակահայի. քաղաքականությունը՝ ջարդեր կազմակերպելով Կիլիկիայում և այլուր 1920-22-ին։ 1920-ի քեմալական արշավանքը Հայաստան U. Միլլերը բացատրում է ոչ թե քեմալականների ազգայնական քաղաքականությամբ ընդհանրապես, այլ միայն նրանով, որ «քեմալականների մեջ կային ոչ քիչ հետադիմականներ ու ազգայնամոլներ» («Թուրքիայի համառոտ պատմություն», էջ 183)։ Հեղինակը լռում է նաև Հայաստանի տարածքում քեմալականների իրագործած բռնությունների ու թալանի մասին։

Քեմալականների քաղաքականության հակահայկական ուղղվածությունը բավականին համոզիչ բացահայտել են Բ. Ե. С տ ե յ ն ը, որը «Ռուսական հարցը 1920-1921 թթ.» (1958) գրքում ուղղակի մատնացույց է անում «քեմալականների ագահությունը, որոնք ձգտում էին Հայաստանի բռնակցմանը» (Էջ 201), Ա. Նովիչեվը, որը «Քեմալականների հակագյուղացիական քաղաքականությունը 1919-1922 թթ.» (1951) հոդվածում գրում է, թե ինչպես թուրք գյուղացիներին ու բանվորներին «քեմալականները նվաճողական արշավանքի էին քշում հայկական հողերը զավթելու համար» («Վոպրոսի իստորիի», N 9, 1951, Էջ 60), Ա. Ն. Հ ե յ ֆ ե ց ը, որը շատ է զբաղվել խորհրդա-թուրքական հարաբերությունների շրջանակներում Հայաստանի խնդրով, իր ուսումնասիրություններում («Խորհըրդային Ռուսաստանը և Արևելքի սահմանակից երկրները։ 1918-1920», 1964, և այլն) մատնանշում է քեմալականների հետ արդեն 1920-ին անգլիական գործարքի միտումը՝ զավթել Հայաստանը որպես Անդրկովկաս տանող, խորհրդային Ռուսաստանի դեմ հետագա պայքարի հենակետ։ Հեյֆեցը գրում է ոչ միայն այն մասին, որ թուրքերը

1921-ի Մոսկվայի պայմանագրով զավթերին հայերի պապենական հողերը, որոնք նախկինում մտնում էին Ռուսաստանի կազմի մեջ, այլև շեշտում, որ ԽՍՀՄ-ի և արտասահմանի հայ հասա- րակայնությունը պահանջում է վերադարձնել դրանք։

Հայկ. հարցը եվրոպական տերությունների քաղաքականության մեջ առաջին համաշխարհային պատերազմից հետո, հաշտության պայմանագրերի Վերսալյան համակարգի ստեղծման ժամանակաշրջանում, ապա և 1920-ական թթ. սկզբին նույնպես իր արտահայտությունն է գտել խորհրդային պատմագրության մեջ։ Այդ հարցերը մասնակիորեն լուսաբանված են Բ. Ե. Շտեյնի «Ռուսական հարցը» Փարիզի հաշտության կոնֆերանսում (19191920 թթ.)» (1949) երկում։ Նշելով, որ Փարիզի հաշտության կոնֆերանսը մեծ ուշադրություն է նվիրել հայկական հարցին, Շտեյնը միաժամանակ ցույց է տալիս, որ այդ հարցը XIX դ. սկսած տերությունների շահերի բախումների առարկա է եղել, և «այդ բախումներին պարբերաբար զոհ է գնացել հայ ժողովուրդը» (Էջ 335)։ Անդրադառնալով Հայաստանի մանդատի հարցին և վերլուծելով տերությունների քաղաքականությունը Վերսալում՝ հեղինակը նշում է, որ «Հայաստանին հումանիտար օգնություն ցույց տալու, հայ ժողովրդի ճակատագրի, որին իսկապես սպառնում էր ֆիզիկական ոչնչացում թուրքերի կողմից, շուրջ բարձրացված աղմուկը դադարում էր, հենց որ խոսք էր գնում ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի իմպերիալիստական պլանների մասին» (նույն տեղում, էջ 344-345), և որ դաշնակիցների իսկական նպատակը Հայաստանը խորհրդային Ռուսաստանի դեմ պայքարի մեջ քաշելն էր։

Հայկական հարցը Փարիզի և Լոնդոնի կոնֆերանսներում, նրա նկատմամբ Ազգերի լիգայի վերաբերմունքը այս կամ այն կերպ շոշափվում են նաև Վ. Վ. Վոդովոզովի, Ա. Ն. Մ ա կարովի, Ն. Լ. Ռ ու բինշտեյն ի աշխատություններում։ Միջազգային հարաբերությունների և դիվանագիտության պատմության վերաբերյալ խորհրդային գիտնականների կոլեկտիվ աշխատություններում նույնպես առկա են Հայկական հարցին և հայերի ցեղասպանությանը վերաբերող որոշ նյութեր («Դիվանագիտության պատմություն», հ. 2, 3, 1945, 2-րդ հրտ. 1963, 1965), «Գենո ցիդ» աշխատությունը՝ Ա. Ա. Գալկինի խմբ., 1985 և այլն)։

Հայկ. հարցն իր արտահայտությունն է գտել Ռուսաստանի և ԽՍՀՄ արտաքին քաղաքականության հարցերի փաստաթղթերի ու նյութերի մի շարք ժող-ներում. Յու. Վ. Կ լ յ ու չ ն իկ ո վ, U. Ս ա բ ա ն ի ն, «Նորագույն շրջանի միջազգային քաղաքականությունը պայմանագրերում, նոտաներում ու դեկլարացիաներում» (մաս1-2, 1925 , «ԽՍՀՄ արտաքին քաղաքականության փաստաթղթեր» (հ.1-3, 19571959), «Սևրը և Լոգանը» (1927), «Հայկական հարցը Լոգանի կոնֆերանսում» (1926), «Ասիական Թուրքիայի բաժանումը նախկին Արտգործնախարարության փաստաթղթերում» (1924), «Խորհրդային Միությունը 1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակաշրջանի միջազգային կոնֆերանսներում», հ. 6, «Երեք դաշնակից տերությունների՝ ԽՍՀՄ-ի, ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի ղեկավարների Բեոլինի (Պոտսդամի) կոնֆերանսը (1945 թ. հուլիսի 17-օգոստոսի 2)» (1984) և այլն։

Ռ. Խաչատրյան

Անգլիական պատմագրութ յ ու ն ը։ Հայ ժողովրդի քաղաքական պատմության, հայկական հարցի խնդիրները XIX դ. 70-ական թթ. սկսած իրենց արտահայտությունն են գտել անգլ. պատմագրության մեջ։ Արևմտահայերի ծանր դրությունը սուլթան, տիրապետության տակ, թուրք, իշխանությունների կողմից 1870-80-ական թթ. հայերի հալածանքների ու ճնշումների ուժեղացումը, հայ ժողովրդի ազգ-ագատագրական պայքարի դրսևորումները քննարկվել են անգլ. հեղինակներ Ու. Դ յ ու թ ո ն ի («Թուրքիայի քրիստոնյաները, նրանց դրությունը մահմեդական կառավարման ներքո», 1876), Ջ. Ֆ ա ր լ ե յ ի («Թուրքերն ու քրիստոնյաները. Արևելյան հարցի լուծումը», 1876), Ջ. Փրոբինի («Հայաստան և Լիբանան», 1877), Հ. Սհնդվորթի («Ինչպես են թուրքերը կառավարում Հայաստանը», 1878), Ջ. Ս մ ի թ ի («Հայաստանը Թուրքիայի տիրապետության տակ», 1878), Ու. Ռ ա յ լ ի ի («Քրիստոնյաները և քրդերը արևելյան Թուրքիայում», 1889) աշխատություններում։ Ս. Նորմանի («Հայաստանը