Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/268

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

թյան ծագումն ու զարգացումը», 1899), Ֆ. Գրինի («Հայկական ճգնաժամը Թուրքիայում. ջարդ 1894», 1895, «Հայկական ջարդերը կամ Մուհամմեդի սուրը», 1896), Գ. Ք ի մ բ ա լ ի («Վանի ջարդերը». 1896, «Իրավիճակը Հայաստանում». 1896), լրագրողներ Լ. Աբբոթի («Հայկական հարց», 1896), է. Գոդկինի («Հայկական տագնապներ», 1895, «Հայկական սարսափներ», 1897) և ուր. ուսումնասիրությունները։ Աբդուլ Համիդ ll-ի հակահայկական քաղաքականությունը տագնապ առաջ բերեց նաև հայկական ծագում ունեցող ամերիկացիների մոտ. լույս տեսան Ա. Ագդերյանի («Թուրքը և Հայկի երկիրը, կամ Թուրքիան և Հայաստանը», 1896), Գ. Փ ա փ ա գ յ ա ն ի («Հայերի անցյալը և ներկան», 1891), Ա. Վ ա ր ղ ու ղ յ ա ն ի («Հայաստանի փորձությունը», 1896), Մ. Մանգասարյան ի («Հայաստանի անխուսափելի կործանումը». 1896) աշխատությունները։ Առավել մեծ հետաքրքրություն են ներկայացնում Ս. ԳաբրիԵԱանի («Հայերը կամ Արարատի ժողովուրդը», 1892, «Փաստեր Հայաստանի մասին», 1895, «Արյունաքամ Հայաստանը, նրա պատմությունն ու սարսափները», 1897) ուսումնասիրությունները, որոնք ամերիկացի ընթերցողին ծանոթացնում էին հայ ժողովրդի տառապալից պատմությանը. արևմտահայերի վիճակին, հայկական հարցում պետությունների քաղաքականությանը։ Սղանայի հայ բնակչության կոտորածը (1909), Թուրքիայի հայության տեղահանություններն ու կոտորածները լայնորեն լուսաբանվել են ԱՄՆ-ի 1914-23-ի պատմագրության մեջ։ Երիտթուրք. կառավարության կողմից արևմտահայերի ոչնչացման ու արտաքսման նախօրոք ծրագրված քաղաքականության, հայկական կամավոր, շարժման, հայերի ինքնապաշտպանական կռիվների վերաբերյալ բազմաթիվ վկայություններ ու դրվագներ են ամփոփված Գ. Ռ ե յ ն ո լ դ ս ի («Սարսափելի փորձություններ Վանում», 1916), Ու. Ռ ո ք ու ե լ ի («Հայերի տեղահանությունը», 1916), Բ. Փափազյանի («Հայաստանի ողբերգությունը», 1918), Գ. Ք ն ե պ պ ի («Բիթլիսի ողբերգությունը», 1919), Ն. Տեր-Հակոբյանի («Հալածական Հայաստան», 1918), Գ. Տ ե ն - ք ի ն ս ի («Հայաստանը և Հայերը», 1913) , Թ. ՕՔ ո ն ն ո ր ի («Հայաստանը և նրա ապագան», 1917), Բ. է բ ի ի («Թուրք ելուզակների իշխանության տակ», 1922), Ու. Ք ի ն գ ի («Թուրքական ջարդեր Փոքր Ասիայում», 1922), Գ. Մոնտգոմերիի («Հայերի ջարդերը 1915-ին», 1922) աշխատանքներում։ Հ. Գիբբոնսի գրքերը («Հայաստանը համաշխարհային պատերազմում», 1926, «Նորագույն պատմության ամենասև էջը։ Վերջին կոտորածները Հայաստանում, փաստեր և պատասխանատվություններ», 1916) հենվում են հավաստի փաստաթղթերի վրա, որոնց համար աղբյուր են ծառայել, մասնավորապես, Ամերկոմի զեկուցագրերը, գերմ. միսիոներների նամակները, ամերիկյան և անգլ. թերթերում հրապարակված բազմաթիվ վկաների ցուցմունքները։ Հայերի ցեղասպանության կարևոր աղբյուրներ են Թուրքիայի ամերիկյան դեսպան Հ. Մորգենթաուի «Հայաստանի ողբերգությունը» (1918), «Հայկական ջարդերի առթիվ» (1918) աշխատանքները։ 1926-ին լույս տեսան «Դեսպան Մորգենթաուի հուշերը», որտեղ, մասնավորապես, շարադրված են նրա զրույցները Թալեաթ փաշայի և երիտթուրքական այլ պարագլուխների հետ։ Հայերի տեղահանությանն ու Միջագետքի ավազուտներում նրանց ոչնչացմանը նվիրված գլուխները գրված են Հալեպի ամերիկյան հյուպատոսի զեկույցների հիման վրա։ Պատերազմի ժամանակ և նրանից հետո հայկական հարցում ԱՄՆ-ի և եվրոպական տերությունների քաղաքականության, Հայաստանին անկախություն տալու, Հայաստանի նկատմամբ ամերիկյան մանդատ հաստատելու խնդիրներին են նվիրված Ու. Զ ի բ ե ր տ ի («Հայաստանին ինքնավարություն տալու իրավունքը», 1916), Ֆ. Փ ա ու ե ր ս ի և Գ. Վարդումյանի («Հայաստանը հայերի համար», 1918), Վ. Վիլսոնի («Հայաստանի մանդատը», 1920, «Հայաստանի և Թուրքիայի սահմանը», 1920), Գ. Մ ո ս լ ի ի («Հայաստանի մանդատը։ գեներալ Տ. Հարբորդի հաշվետվությունը», 1929) և ուրիշներ աշխատությունները։ 1930-ական թթ. վերջին-1940-ական թթ. սկզբին սկսվում է հայկական ԱՄՆ-ի հաս-քաղաքական կյանքում տեղի հայ համայնքի դերի ուժեղացման, հայերի ցեղասպանության փաստերի միջազգային ճանաչման և Թուրքիայի գավթած հայկական տարածքի վերադարձման համար հայ սփյուռքի ծավալած եռանդուն պայքարի։ հայկական հարցի և ցեղասպանության առանձին խնդիրներն են լուսաբանվում հայ ժողովրդի պատմության, նրա ազգ-ազատագրական պայքարի, միջազգային դիվանագիտության ընդհանուր հարցերին նվիրված ամերիկյան հեղինակների ուսումնասիրություններում։ Հիշատակելի են Գ. Փ ա յ ե լ յ ան ի «Հայկական պատմության փուլերը» (1942), Գ. Պոդոսյանի «Հայոց պատմության և քաղաքականության կարևորագույն փուլերը» (1957), Վ. Քյուրքչյանի «Հայաստանի պատմություն» (1957), Ա. Զ ա ր դ ա ր յ ա ն ի «Հայ ազատագրական շարժման պատմության ակնարկներ» (1959), Լ. Նալբանդյանի «Հայ հեղափոխական շարժում» (1963) աշխատանքները։ հայկական հարցի 1870-1920-ական թթ. պատմության առանձին խնդիրներն են շոշափում U. Սարգսյանի «Հայկական հարցի սկզբնավորումը. 18701881» (1934), «Հայկական հարցի պատմությունը մինչև 1885-ը» (1938), Ձ. Վրթանեսի «Հայկական հարցը այսօր պատմական հեռանկարում» (1946), Ա. Բ լ ե ք ի «Հայկական հարցի բարոյագիտական խնդիրները» (1946), Ռ. Դևիսոնի «Հայկական ճգնաժամ։ 1912-1914» (1948), Մ. Միսակյանի «Հայկական հարցի կարևորագույն փուլերը (1879-1950)» (1950), Ռ. Տերյանի «Հրաժարում Հայկական հարցից որպես միջազգային խնդրի», Ռ. Հովհաննիսյանի «Հայկական հարց» (1978) և ուրիշներ ուսումնասիրություններում։ Լ. Գորդոնի («Ամերիկյան հարաբերությունները Թուրքիայի հետ. 1830-1930», 1938), Թ. Բ ե յ լ ի («Վուդրո Վիլսոնը և կորուսյալ աշխարհը», 1944, «Վուդրո Վիլսոնը և մեծ դավաճանությունը», 1945), Ջ. Գ ի դ ն ե յ ի («Հայաստանի մանդատը», 1967) աշխատություններում, որոնք նվիրված են ամերիկա-թուրքական փոխհարաբերություններին, վերլուծված է ԱՄՆ-ի քա