Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/269

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ղաքականությունը հայկական հարցում, մասնավորապես՝ 1918-23-ին։ Հայերի ցեղասպանության խնդիրների վերաբերյալ ԱՄՆ-ում լույս են տեսել հարուստ փաստագրական նյութ պարունակող հատուկ ուսումնասիրություններ. Չ. Գ ու տ մ ա ն, «Ցեղասպանության սկիզբը» (1948), Տ. Բոյաջյան, «Հայաստան։ Մոռացված ցեղասպանության գործը» (1972), Գ. Բարդակչյան, «Հիտլերը և հայերի ցեղասպանությունը» (1985, հայերեն հրտ. 1991), «Հայկական ցեղասպանությունը հեռանկարում» (1981), ականատեսների (Ա. Հարությունյան, Ն. Կապիկյան, Լ. Դեյվիս և ուրիշներ) վկայություններ, փաստաթղթերի ժող-ներ. Ձ. Վրթանես, «Ցեղասպանության վերաբերյալ փաստաթղթեր» (1950), 2. Ն ե յ զ ե ր, «XX հարյուրամյակի առաջին ցեղասպանությունը» (1968)։ 1980-ին լույս տեսավ Ռ. Ք լ ո յ ա ն ի «Հայկական ցեղասպանություն» ժող., որը ԱՄՆ-ի թերթերում և ամսագրերում հրապարակված (1915-22) հայկական ցեղասպանությանը վերաբերող մի քանի հարյուր հաղորդագրությունների և հոդվածների պատճենների ժող. է։ Ռ. Հովհաննիսյանը կազմել է «Հայկական ողջակիզում» (1978) մատենագիտություն, որտեղ բերված է տարբեր երկրների արխիվների ցանկը, ուր պահվում են ցեղասպանության մասին փաստաթղթեր, ինչպես նաև այդ թեմայով արտասահմանյան հիմնական հրատարակությունների ցուցակը։ Ցեղասպանության և, մասնավորապես, հայկական ցեղասպանության խնդրի տեսական հարցերին են նվիրված Վ. Տատրյանի «Հայկական և հրեական ցեղասպանության բնորոշ առանձնահատկությունները» (1975), «Ցեղասպանության ուսումնասիրման մեթոդաբանական բաղկացուցիչները» (1972), «Ցեղասպանության կառուցվածքային-ֆունկցիոնալ բաղկացուցիչները» (1974) և այլ հետազոտությունները։ Հայ ժողովրդի քաղաքական պատմությունն է քննարկվում Ռ. Հովհաննիսյանի «Հայաստանը անկախության ճանապարհին» (1967) և «Հայաստանի Հանրապետություն» (հ. 1-2, 1971, 1982) աշխատություններում։

Թուրքական իշխանությունների և Թուրքիայի պատմագիտության կողմից հայոց պատմության կեղծման, հայերի ցեղասպանության խնդրի վարկաբեկման արշավը աջակցություն I։ գտնում ամերիկյան առանձին քաղաքագետների ու պատմաբանների մոտ։ պատմական իրադարձությունների միտումնավոր, իսկ հաճախ նաև պարզապես խեղաթյուրված լուսաբանության օրինակ կարող են ծառայել Ս. С ո ու ի («Օսմանյան կայսրության և ժամանակակից Թուրքիայի պատմություն», 2 հ., 1976, 1977), Ք. Կարպատի («Թուրքիայի քաղաքականությունը», 1969, «Հետազոտություն Օսմանյան կայսրության ազգայնականության սոցիալական արմատների». 1973), 2. Մ ա ք կ ա ր տ ի ի («Մահմեդականները և փոքրամասնությունները։ Օսմանյան Անատոլիայի բնակչությունը և կայսրության վախճանը», 1983) աշխատությունները։ 1986-ին թուրք-ամերիկ. ընկերությունը հրատարակեց «Հայերի պնդումները. առեղծված և իրականություն» գիրքը՝ Թուրքիայում ամերիկյան դեսպան Շ. Էլեքդաղի առաջաբանով, որը հայկական հարցի և հայերի ցեղասպանության պատմությունը խեղաթյուրող միտումնավոր նյութերի հավաքածու է։

Ա. Կիրակոսյան

Գերմանական պատմագրությունը։ հայկական հարցին գերմ. պատմագրությունը անդրադարձել է XIX դ. վերջին՝ Թուրքիայում հայերի 1894-1396-ի կոտորածների առնչությամբ։ 1896-ին լույս է տեսել հումանիստ և հասարակական գործիչ Յո. Լեփսիուսի «Հայաստանը և Եվրոպան։ Մեղա դրանքներ քրիստոնեական մեծ տերություններին և կոչ քրիստոնյա Գերմանիային» գիրքը, որի հիմքում ընկած են գերմ. մամուլում հեղինակի տպագրած մի ամբողջ շաբք հոդվածներ՝ «ճշմարտությունը Հայաստանի մասին» ընդհանուր խորագրով։ Բերված նյութերը համոզիչ կերպով ապացուցում են, որ թուրք, ռազմական ու քաղաքացիական իշխանություններն անմիջական մասնակցություն են ունեցել հայերի կոտորածներին, թալանին, քրիստոնյաներին բռնի մահմեդականացնելու գործին։ Յո. Լեփսիուսը մերկացրել է հանցագործությունը թաքցնելու թուրք, իշ խանությունների ջանքերը, բացահայտել արևմտահայերի կոտորածի լուրը Եվրոպա թափանցելու դեպքում մեղքը հայերի վրա բարդելու թուրք, կառավարող շրջանների մշակած մեխանիզմը։ Լեփսիուսը ապացուցել է նաև իրադարձությունների թուրքական մեկնության մյուս թեզի՝ թե իբր թուրքական իշխանությունները անկարող էին «կանգնեցնել» ջարդարարներին, սնանկությունը։ Քննության առնելով մեծ տերությունների քաղաքականությունը հայկական հարցում հանգել է այն եզրակացության, որ ստորագրելով

1878-ի Բեռլինի դաշնագիրը, նրանք միջոցներ չձեռնարկեցին այն կենսագործելու համար, որ հայ ժողովուրդը դարձավ այդ տերությունների երեսպաշտ քաղաքականության գոհը հետագա տարիներին։

1916-ին լույս տեսավ Յո. Լհփսիուսի «Հաղորդագրություն Թուրքիայում հայ ժողովրդի դրության մասին» աշխատությունը, որի մեջ մտան հեղինակի 1915-ին Կ. Պոլիս կատարած այցելության ժամանակ գերմ. միսիոներներից ու ծառայողներից, չեզոք երկրներից դիվանագիտական ներկայացուցիչներից հավաքած վկայությունները, որոնք տալիս էին ցեղասպանության իսկական պատկերը և բացահայտում տեղահանության բուն նպատակը՝ հայ բնակչության ոչնչացումը։ Նրա հաշվարկներով. սպանված ու տեղահանված հայերի ընդհանուր թիվը 1 396 350 մարդ Է։ Նա ընդգծում էր, որ որոշ տեղերում հայերի կազմակերպած ինքնապաշտպանությունը միանգամայն օրինական միջոցառում էր խաղաղ բնակչության իրական բնաջնջման վտանգի դեմ հանդիման։ Լեփսիուսը պնդում էր, որ տեղահանության, նրա իրականացման եղանակների համար պատասխանատվությունը ընկնում է թուրք, կառավարության վրա, որը որևէ արդարացում չունի։ Նա առաջինն էր Եվրոպայում, որ Օսմանյան կայսրության արյունալի իրադարձությունները կապեց պանթյուրքիզմի գաղափարախոսության հետ։ 1919-ին «Հաղորդագրությունը…» վերահրատարակվեց կարևոր լրացումներով ու «Հայ ժողովըրդի կործանումը» ենթավերնագրով (1930-ին իրականացվեց 4-րդ հրատարակությունը)։