Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/271

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

հայկական քարոզչությունը Թուրքիայում, հայկական հարցի ժամանակակից վիճակը։ Հեղինակը լայնորեն օգտագործում է Գերմանիայի արխիվների, Յո. Լհփսիուսի, Ա. Թ. Վեգների և ուրիշներ նյութերը։ հայկական հարցին են նվիրված ամսագրի այլ համարներում տպագրված նույն հեղինակի և ժ. Քոչարյանի բազմաթիվ հոդվածներ, որոնք ավելի ուշ լույս տեսան «Հայաստան։ Ցեղասպանություն։ Տեղահանություն։ Աքսոր» (1987) առանձին ժող-ով։ 1987-ին Հերման Գոլցը հրատարակեց 1986-ին Յո. Լեփսիուսի հիշատակին Մարտին կութեր Քինգի ինստիտուտում տեղի ունեցած միջազգային գիտաժոդովի նյութերի ժող.։ հայկական հարցին ու Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության հարցերին զգալի տեղ են հատկացրել իրենց գրքում («Հռենոսի ե Արաքսի միջև, գերմանա-հայկական կապերի 900 տարին», 1988) Էննո Մ ե յ ե ր ը և Արա Բ ե կ յ ա ն ը։ Ցավալուն փաստագրական նյութերի հիման վրա նրանք քննության են առնում Օսմանյան կայսրության քրիստոնյաների դրության, Բեռլինի կոնգրեսից հետո հայ բնակչության նկատմամբ թուրք, իշխանությունների վերաբերմունքի հարցերը, հայերի կոտորածներն ու Գերմանիայի վերաբերմունքը դրանց, Հայաստանի վիճակը առաջին համաշխարհային պատերազմից հետո և այլն։ Գրքում խոսվում է գերմ. և շվեյցարական բարեսիրական կազմակերպությունների՝ հայ գաղթականներին ցույց տված օգնության մասին։

Գերմ. հետազոտողնհրը զգալի աշխատանք են կատարել հայկական հարցին և հայերի ցեղասպանությանը վերաբերող փաստագրական նյութերի հրատարակման ուղղությամբ։ Այդ կարևոր գործը սկզբնավորել է Յո. Լեփսիուսը։

1916-ին Բեոլինում հրատարակվեց ժող. վրիժառու Աողոմոն Թեհլերյանի դատավարության սղագրությունը, որտեղ մեծ հետաքրքրություն են ներկայացնում վկաների ցուցմունքներն ու Յո. Լեփսիուսի փորձագիտական եզրակացությունը, որոնք նպաստեցին Թեհլերյանի արդարացմանը։ 1980-ին Գյոթինգենում լույս տեսավ դատավարության արձանագրությունների նոր հրատարակությունը («Հայերի ցեղասպանությունը դատարանի առջև։ Թալեաթ փաշայի դատավարությունը», ներածությունը՝ Թ. Հոֆմանի)։

Հայկ. հարցին վերաբերող փաստաթղթեր կան նաև 1922-27-ին Բեռլինում հրատարակված «Եվրոպական կաբինետների մեծ քաղաքականությունը։ 1871-1914» դիվանագիտական փաստաթղթերի 40-հատորյա շարքում, որի պատրաստմանը մասնակցել է Յո. Լեփսիուսը։

1984-ին ԳՖՀ-ում հրատարակվել է «Լռության ոճրագործություններ։ Հայերի նկատմամբ գործադրված թուրքական ցեղասպանության գործի դատաքննությունը ժողովուրդների մշտական ատյանի առջև» նյութերի ժող.։ ժողովուրդների մշտական ատյանի նիստերը տեղի ունեցան 1984-ի ապրիլին և իրենց վրա բևեռեցին եվրոպական հասարակայնության ուշադրությունը։ ժող-ի հրատարակիչն ու ներածականի հեղինակը Թ. Հոֆմանն Է։ Վերատպվել է նաև Յո. Լեփսիուսի «Գերմանիան և Հայաստանը։ 1914-1918» ժող., որի վերջաբանը գրել է Մ. Ռայներ-Լեփսիուսը։

Թուրքիայում հայերի ցեղասպանության աղբյուրագիտության մեջ լուրջ ներդրում են 1987-88-ին հայկական խնդիրների ինստիտուտի հրատարակած «Հայերի ցեղասպանությունը» բազմահատորյակի աոաջին երկու և 8րդ հատորները։ Առաջին հատորը փաստաթղթերի, թերթերից, գրքերից բերված քաղվածքների հավաքածու է։ Տեքստերը բնագրի լեզվով են։ Ներածությունը գրել է Ֆ. էրմակորան. Երկրորդ հատորում տեղ են գտել Ավստրիայի արխիվներում Ա. Օհանջանյանի հայտնաբերած բազմաթիվ նոր վավերագրեր, որոնք լրացնում են արևմտաեվրոպական և ամերիկյան արխիվների նյութերը։ Ներածությունը գրել է Վ. Բիլը. Գերմանական առաջադեմ պատմաբանները, գիտական շրջանառության մեջ դրած նրանց բազմաթիվ նյութերը մեծապես նպաստում են Հայկական հարցի և հայերի ցեղասպանության պատմության անկողմնակալ լուսաբանմանը։

?. Կորխմազյան

Ֆրանսիական պ ա տ մ ա գ ր ու թ յ ու ն ը։ Ֆրանս, հասարակայնությունը առաջիններից էր, որ բողոքեց և դատապարտեց Աբդուլ Համիդ IIի և երիտթուրքական կառավարողների հակահայկական քաղաքականությունը։ 19001980-ական թթ. Ֆրանսիայում լույս են տեսել հայկական հարցին և հայերի կոտորածներին ու ցեղասպանությանը նվիրված ավելի քան 400 գիրք, փաստաթղթերի ու հոդվածների ժող-ներ և հոդվածներ։ Այդ խնդիրներն իրենց արտացոլումն են գտել նաև հաս-քաղաքական ու գիտական պարբ-ներում լույս տեսած բազմաթիվ հոդվածներում։ XIX դ. վերջին և XX դ. սկզբին Թուրքիայում տեղի ունեցած բռնությունների, հայ բնակչության տեղահանության ու կոտորածների անմիջական արձագանքն են ֆրանս. պատմաբանների, լրագրողների և ականատեսների առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին հրապարակված աշխատանքները։

Խնդրո առարկա հարցերի պատմագրության մեջ որոշակի ավանդ են Ա. Ադոսիդեսի «Հայերը և երիտթուրքերը։ Կոտորած Կիլիկիայում» (1910), Ռընե Պինոնի « Հայերի ոչնչացումը։ Եղանակը՝ գերմանական, գործը՝ թուրքական», (1916), էմիլ Դումերգի «Հայաստանը, կոտորածները և Արևելյան հարցը» (1917), ժակ դը Մորգանի «Ընդդեմ Արևելքի բարբարոսների», ինչպես նաև Անրի Բ ա ր բ ի ի, Պիեռ Քիյառի. Դենի Կոշենի, Էմիյյա Կառլիեի, ժորժ Բրեգոլիև ուր. աշխատությունները։ Այդ աշխատանքների մի զգալի մասը նկարագրական բնույթ ունի, հեղինակները պատմում են հայերի ծանր վիճակի մասին իրենց պատմական հայրենիքում՝ արևմտյան Հայաստանում, նրանց նկատմամբ դաժան հալածանքների մասին՝ չխորանալով, սակայն, դրանց սոցիալ-տնտեսական և քաղաքական պատճառների մեջ։ Գերակշռում է գերմանատյաց ուղղությունը, ձգտումը ապացուցելու, թե կայզերական Գերմանիան, որպես պատերազմում Թուրքիայի դաշնակից, մեղսակից է այդ հանցանքներին։ Առանձին հեղինակներ (Պիեռ Լ ո տ ի, Կլոդ Ֆ ա ռ ե ր և ուրիշներ) պաշտպանում են թուրք, պաշտոն, վարկածը հայկական կարծեցյալ ընդհանուր ապստամբության մասին՝ փորձելով կատարվածի մեղքը բարդել զոհերի վրա։