Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/272

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


Համաշխ. երկու պատերազմների միջև ընկած ժամանակամիջոցում հրատարակված գրակ-ը սակավաթիվ է։ Հիշատակելի են Պոլ դյու Վեոփ, Ռ հ մ յ ու զ ա յ ի, է. Ն ի կ ո լ ի. Մ. Պ ա յ ա ր ե ս ի. Պիեռ Ռ ե դ ա ն ի և ուրիշներ գործերը, որոնցում ցույց է տրված, որ քեմալականները երիտթուրքերի ջարդարար քաղաքականության շարունակողներն էին։

Առավել արժեք են ներկայացնում 1960-80-ական թթ. գրված աշխատությունները, որոնցում տրված է ցեղասպանության թուրք, քաղաքականության բազմակողմանի, անկողմնակալ գնահատականը։ Այղ հարցերը մանրամասն լուսաբանվում են ժան-Մաբի Գառզուի «Օրինակելի ցեղասպանություն. Հայաստան. 1915» (1975), Իվ Տերնոնի «Հայերը։ Մի ցեղասպանության պատմություն» (1977) և «Հայկական հարց» (1983) աշխատություններում։ Իվ Տերնոնը նշում է, որ Թուրքիայի հայերի 1915-ի կոտորածները XX ղ. աոաջին ցեղասպանությունն էր նախօրոք պատրաստված ծրագրով ու ժամանակակից միջոցներով, որ տնօրինում էր ամբողջատիրական պետությունը։ Որպես հայերի ցեղասպանության դրդապատճառներ առանձնացվում են թուրքական ազգայնականությունը, ազգայնամոլությունն ու պանթյուրքիզմը։ Հայերի ոչնչացմամբ, գրում է հեղինակը, վերացվում էր նաև պանթյուրքիզմի ճանապարհին եղած խոչընդոտը ինչպես բուն Օսմանյան կայսրությունում. այնպես և նրա սահմաններից դուրս, մի գաղափարախոսություն, որը հավակնում էր բոլոր թուրքերի (նաև՝ Ռուսական կայսրության կազմում գտնվողների) միավորման։

Հայերի ցեղասպանության պատճառները քննարկող հեղինակներից ոմանք գալիս են այն եզրակացության, որ երիտթուրքերի հակահայկական քաղաքականության հետևում թաքնված էր ոչ թե կրոնական, այլ ռասայական գործոնը, բացառապես թուրք, ռասայի տիրապետության ձգտումը։ Եվ հենց ռասայական գաղափարը, այլ ոչ թե կրոնի պաշտպանությունը, եղավ կոտորածի հիմնական պատճառը, իսլամի պաշտպանությունը երկրորդական դեր էր խաղում։ Այղ տեսակետն են պաշտպանում Լորան ու Աննի С ա բ ր ի ն և ուրիշներ։

Որոշ հեղինակներ ընդգծում են Հիտլերի կողմից «հայկական նախադեպի» օգտագործումը, երբ նա իրագործեց հրեաների, սլավոնների և գնչուների ցեղասպանությունը։ «XIX ղ. արշալույսի հայկական կոտորածը գլխավոր փորձ եղավ զանգվածային այն սպանությունների համար, որը շուտով բարձրացվեց կառավարելու արվեստի մակարդակի».գրում է է. դը լա Ս ու շ ե ր ը «Ռասիզմը հագար նկարներում» (1967, էջ 217) գրքում։ ժամանակի ֆրանս. գրակ. մեջ իրենց արտացոլումն են գտել Սասունի, Վանի, Շապին Գարահիսարի, Ռւրֆայի, Մուսա լեռան և այլ վայրերի ինքնապաշտպանական կռիվները։ 1980-ական թթ. հրապարակված աշխատություններում քննարկվում է ցեղասպանության համար պատասխանատվության հարցը։ Գերիշխում է այն կարծիքը, թե Թուրքիան դա իրականացրեց ինքնուրույն՝ առանց հաշվի նստելու իր դաշնակիցների, այղ թվում՝ կայզերական Գերմանիայի հետ։ Միաժամանակ պատասխանատվությունից զերծ չեն մնում առանց բացառության բոլոր մեծ տերությունները (ժՄ. Գառզու, Իվ Տերնոն, ժ. Դերոժի և ուրիշներ)։ Ֆրանս, պատմաբանների վերջին շրջանի գործերում նոր երևույթ է ժամանակակից թուրք, պատմագրության և պաշտոն, քարոզչության կողմից ցեղասպանության իրադարձությունների կեղծման նպատակասլաց քննադատությունը։ Հարցի այդ կողմին հատկապես անդրադարձել է Իվ Տերնոնը («Մի ցեղասպանության ժխտման հետաքննություն», 1989), որը շեշտում է. որ ներկա թուրք, կառավարությունն ու թուրք պատմաբաններն ամեն կերպ կեղծում են անցյալը, արգելում 1918-ի վերջի -1920-ի սկզբի թուրքական հրապարակումների և հայտարարությունների վկայակոչումները, որոնցում ընդունվում էր Թուրքիայի հայ բնակչության կանխամտածված բնաջնջման փաստը (էջ 36)։ Հեղինակը հանգում է այն եզրակացության, որ եթե թուրքական պատմագրությունը ընղուներ հայերի ցեղասպանության փաստը. ապա հարկ կլիներ վերաշարադրել Թուրքիայի ամբողջ պատմությունը։

Հայկ. հարցը, հայերի ցեղասպանությունը և հայ ժողովրդի պատմու- թյան այլ խնդիրներ են ուսումնասիրվում ֆրանսահայ պատմաբանների գործերում։ Սերժ Աֆանապանը ուսումնասիրել է հայ ժողովրդի պատմության 1918-1920-ի կարևոր շրջանը։ Նրա «Հայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը անկախությունից մինչև խորհրդային իշխանության հաստատումը (1917-1923)» (1981) և «Սարդարապատի հաղթանակը» (1985. հայերեն հրտ. 1992) աշխատություններում, մասնավորապես, քննարկվում են Անդրկովկասի նկատմամբ Թուրքիայի զավթողական ծրագրերը։ Հեւփնակը գրում է, որ Հայաստանի նկատմամբ Թուրքիայի այդպիսի մտադրության իրականացումը հեշտանում էր խորհրդային Ռուսաստանից նրա անջատման իրողությամբ։ հայկական հարցին, Անդրկովկասի ազգամիջյան հարաբերություններին նվիրված մի շարք աշխատությունների հեղինակ է Անահիտ Տեր-Մինասյանը. «Ազգայնականությունն ու սոցիալիզմը հայ հեղափոխական շարժման մեջ» (1984) գործում հեղինակը հետազոտում է հայ քաղաքական կուսակցությունների գործունեությունը՝ դրանց առաջացումից մինչև հայկական հարցի վերստացումը առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին, ցույց տալիս, թե ինչ տեղ է ունեցել հայկական հարցը այդ կուսակցությունների ծրագրերում ու գործունեության մեջ։ U. ՏերՄինասյանը հատուկ աշխատություն է նվիրել միջազգային հարաբերությունների ամբողջության մեջ հայկական հարցի քննարկմանը («Հակական հարց», 1983)։ Արթուր ԲԵյլերյանը հեղինակել է հայկական հարցի, հայ-թուրքական և հայֆրանս. հարաբերությունների վերաբերյալ մի շարք հոդվածներ։ նա կազմել է նաև «Մեծ տերությունները. Օսմանյան կայսրությունը և հայերը ֆրանսիական արխիվներում» (1983) դիվանագիտական փաստաթղթերի ժող., որն ընդգրկում է 1914-18-ի առաջին համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանին վերաբերող բազմաթիվ վավերագրեր, որոնք անհերքելիորեն վկայում են թուրք, կառավարող շրջանների կողմից արևմտյան Հայաստանում և Թուրքիայում իրականացված հայերի