Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/274

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

որդեգրեց հայկական հարցը «արմատապես» լուծելու տեսակետը, որն իր արտահայտությունը գտավ նրա հետևյալ հրեշավոր ձևակերպման մեջ. «Հայկական հարցին վերջ տալու համար պետք է վերջ տալ հայերին»։ Արաբ, պատմագրությունը միահամուռ կերպով դատապարտում է սուլթանի հայատյաց քաղաքականությունը։

Արաբ, ժամանակակից պատմագրության մեջ հատուկ տեղ է զբաղեցնում աոաջին համաշխարհային պատերազմի տարիներին երիտթուրքերի իրականացրած հայկական ցեղասպանության լուսաբանումը, դրա պատճառների բացահայտումը։ Ֆուադ Հաֆիգը գտնում է. որ հաջորդայնություն կա Աբդուլ Համիդ ll-ի և երիտթուրքերի քաղաքականության միջև։ Այս տեսակետը բաժանում են նաև արաբ այլ պատմաբաններ։ Ոչնչացնելով հայերին, ասում են արաբ պատմաբանները, երիտթուքերը երկու նպատակ էին հետապնդում, օսմ. պետությունը կրոն, ու ազգագրական առումով վերածել «զուտ» թուրք, պետության. իրագործել իրենց թուրանական ծրագրերը՝ Ռուսաստանի կազմի մեջ մտնող թյուրքալեգա բնակչությամբ բնակեցված տարածքները միացնելով Օսմանյան կայսրությանը։ Հայերը, մատնանշում է Ֆ. Հաֆիգը, խոչընդոտ էին այդ ճանապարհին, և նրանց պետք էր վերացնել։ Ջիհադ Սալեհը իր «Թուրքական թուրանականությունը ֆունդամենտալիգմի և ֆաշիզմի միջև» (1987) աշխատության մեջ թուրանականության քաղաքականությունը բնութագրում է որպես «ռասիստական, հետադիմական, ազգայնամոլական, ֆաշիստական շարժում»։ Անկողմնակալ բացատրություն տալով հայերի 1915-ի ցեղասպանության պատճառներին՝ արաբ հեղինակները գգափ ուշադրություն են նվիրում երիտթուրքերի պարագլուխների պաշտոնական վարկածների հերքմանը։ Նրանք, նշում են արաբ հեղինակները, հայերին մեղադրում էին պետական դավաճանության մեջ և որպես «ծանրակշիռ» փաստարկ վկայակոչում Վանի 1915-ի ապրիլի ապստամբությունը։ Ուսումնասիրելով այդ հարցը՝ արաբ պատմաբանները եկելեն այն եզրակացության, որ հայերի որևէ ապստամբություն Օսմանյան կայսրության դեմ ոչ Վանում, ոչ էլ այլուր չի ե ղել։ Նրանք ընդգծում են, որ Վանում հայերը պարզապես պաշտպանվել են, որը միանգամայն բնական քայլ է։

Արաբ, պատմագրության մեջ շոշափվում են նաև ջիհադի՝ «անհավատների» դեմ մահմեդականների սրբազան պատերազմ դերը հայերի ցեղասպանության մեջ։ Զեյն Զեյնի, էմիլ Թումայի, Ֆուադ Հաֆիզի և ուրիշներ աշխատություններում նշվում է, որ ջիհադի կոչը կրոն, մոլեռանդություն բորբոքեց թուրքական հասարակության հետամնաց խավերի մեջ, և երիտթուրքերը դա օգտագործեցին հայերի դեմ։ ժխտելով թուրքական կառավարող շրջանների պաշտոնական վարկածները և հենվելով փաստաթղթերի ու սկզբնաղբյուրների վրա՝ արաբ հեղինակները ցույց են տալիս, որ հայերի ցեղասպանությունն իրականացվել է երիտթուրքերի նախապես մշակված ծրագրով, և նրանք լիակատար պատասխանատվություն են կրում կատարված ոճրագործությունների համար։ Միաժամանակ ընդգծվում է Գերմանիայի պատասխանատվությունը, որը Թուրքիայի դաշնակիցն էր և կարոդ էր կանխել կամ թույլ չտալ ցեղասպանությունը, բայց ոչինչ չձեռնարկեց այդ ուղղությամբ։

Արաբ հեղինակների աշխատություններում տրված է հայկական վեց վիլայեթներում և Օսմանյան կայսրության այլ վայրերում հայերի բնաջնջման ճշմարտացի պատկերը, նկարագրվում են նաև նրանց քաջարի ինքնապաշտպանության տարբեր դրվագներ։

Արաբական պատմագրությունը հայերի նկատմամբ երիտթուրքերի քաղաքականությունը դիտարկում է օսմանյան կառավարողների ընդհանուր ազգային քաղաքականության հետ սերտորեն առնչված։ Տիրապետող է այն տեսակետը (Զեյն Զեյն, Մասուդ Դաղիր, Ֆուադ Հաֆիզ, Ասադ Դաղիր. Ամին Սաիդ և ուրիշներ), որ երիտթուրքերի ծրագրի մեջ էր մտնում ոչ միայն հայերի, այլև արաբների ու ազգային մյուս փոքրամասնությունների ոչնչացումը։ Ամին Սաիդը գտնում է, որ երիտթուրքերի կառավարությունը փորձում էր լիովին ոչնչացնել երկու ազգերին՝ հայերին ու արաբներին, որպեսզի վերջ տար երկու հուժկու ազգային շարժումներին։

Հայկ. ցեղասպանության ընդհանուր գնահատականը արաբ, պատմագրության մեջ միանշանակ է։ Մուսա Պրենսը ցեղասպանությունը որակում է «ոճրագործություն մարդկության դեմ»։ Նա գիտական շրջանառության մեջ դրեց «հայասպանություն», «ամենացեդասպան ցեղասպանություն» արտահայտությունները և ափսոսում է, որ մինչև օրս «հայասպանությունը չունի իր Նյուրնբերգը»։ Օսման աթ Թուրքը հայերի ցեղասպանությունը համարում է բարբարոսական գործողություն, որը «առաջ է բերել քաղաքակիրթ մարդկության զայրույթը»։ Ֆուադ Հաֆիզի կարծիքով, հայերի սպանությունը «քսաներորդ դարի սև էջն է»։ Արաբ գիտնականները հայերի ցեղասպանության հարցերը քննարկում են հետագա ցեղասպանությունների հետ առնչության մեջ՝ զուգահեռներ հայտնաբերելով երիտթուրքերի և Հիտլերի միջև, որի համար հայկական ցեղասպանությունը նախօրինակ ծառայեց։

Ն. Հովհաննիսյան

Թուրքական պատմագրութ յ ու ն ը։ հայկական հարցին, հայերի նկատմամբ քաղաքականության խընդիինեբին վերաբերող գրակ-ը որոշակի զարգացում է ունեցել։ Առաջին համաշխարհային պատերազմի վերջին շրջանում և պատերազմից անմիջապես հետո հրատարակված աշխատությունները կրում էին ոչ թե պատմական հետազոտությունների բնույթ, այլ փաստաթղթերի ժող. էին և նպատակ ունեին արդարացնել պատերազմի ժամանակ իրականացված Թուրքիայի հայ բնակչության զանգվածային տեղահանությունը։ Այն ժամանակ թուրք, կառավարող շրջանները ցեղասպանության (որը դեռևս շարունակվում էր) հերքման անհրաժեշտությունը տակավին չէին զգում, խնդիր էր դրված համոզիչ փաստարկներով արդարացնել այդ տեղահանությունը։ Արդեն 1916-ին Ստամբուլում հրատարակվեց «Հայկական կոմիտեների նպատակները և հեղափոխական գործունեությունը» գրքույկը, որում արծարծվում էր թուրք, պետության դեմ իբր նախապատրաստված հայկական ընդ