Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/275

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

հանուր զինված ապստամբության գաղափարը։ Այդ գրքույկը, որը լույս էր տեսել Թուրքիայի ՆԳՆ նախաձեռնությամբ, ոչ հեռավոր անցյալի իրադարձությունների կեղծման աոաջին լուրջ փորձն էր, իսկ նրանում առաջ քաշված համադրույթը տևականորեն հաստատվեց թուրք, պատմագրության մեջ։ Առաջին համաշխարհային պատերազմի ավարտին մոտ, երբ Թուրքիայի պարտությունը ակնհայտ դարձավ և կոտորածի համար պատասխան տալու սպառնալիք ստեղծվեց, պատմական իրադարձությունները մեկնաբանելու առաքելությունը ստանձնեցին ռազմական գերատեսչությունն ու թուրք, բանակի գլխավոր շտաբը։ Առաջ եկավ հայերի ցեղասպանությունն արդարացնելու և հիմնավորելու անհրաժեշտություն, քանի որ ժխտելն այլևս անիմաստ էր։ Ծագեց «փոխադարձ ջարդերի» և «հայերի գործադրած գազանությունների» նոր համադրույթը, որը նույնպես տեղ գտավ թուրք, պատմագրության մեջ։ Այդ կարգի առաջին աշխատանքներից էին «Մահմեդական բնակչության նկատմամբ բռնությունների մասին փաստաթղթերի ժողովածուն» (1918), որը ֆրանս. թարգմանվեց և 1919-ին լույս տեսավ «Մահմեդական բնակչության նկատմամբ հայերի գործադրած գազանությունների մասին փաստաթղթեր» վերնագրով, «Թուրք-հայկական հարցը, թուրքական տեսակետ» (1Ց1Ց,անգլ.), «Կովկասյան առաջին կորպուսի օպերացիաները 1918թ. և նրա վկայությունները» (1919), «Անդրկովկասի մահմեդականների նկատմամբ հայերի գործադրած գազանությունները 1919 թ. հուլիսի ընթացքում» (1918), «Ազգերի լիգան և հայերն ու հույները Թուրքիայում» (1921, անգլ.) և այլն։ Այդ ժող-ներում ամփոփված միտումնավոր փաստաթղթերն ու նյութերը թուրքերին ներկայացնում էին որպես հայերի գոհեր, լավագույն դեպքում ընդունվում էր, որ կոտորածը («ցեղասպանություն» տերմինը այն ժամանակ չէր օգտագործվում) երկկողմանի բնույթ էր կրում։ Թուրքական գրակյան այդ խմբին կարելի է վերագրել հայերի ցեղասպանության անմիջական կազմակերպիչների՝ Թալեաթի («Իմ հիշողությունները»), Ջեմալի («Հուշեր», 1921), «Միություն և առաջադիմություն» կուսակցության II քարտուղար Շյուքրյու Բլեդի («Կայսրության կործանումը»), ինչպես նաև պատմաբան Ահմեդ Ռեֆիքի («Անդրկովկասի ճանապարհներին») հուշերը։ Սրանց հեղինակները չէին ժխտում հայերի վրա բռնացման փաստը, բայց վիճարկում էին այդ ոճրագործության կազմակերպված բնույթը։ Ներկայացվում էր, թե հայերը Թուրքիայի հակառակորդների, աոաջին հերթին Ռուսաստանի օգնությամբ ուզում էին ոչնչացնել թուրքերին, հետևաբար հայերի տեղահանությունն ու կոտորածն միայն թուրք բնակչության ինքնապաշտպանական օրինական և բնական պատասխանն էր։

1930-ական թթ. հայկական հարցն ու հայերի ցեղասպանությունը ուշադրության չեն արժանացել միջազգային դիվանագիտության կողմից, իսկ թուրք, պատմագրությունը այդ խնդրին անդրադարձել է միայն հայ ժողովրդի ամբողջ պատմությունը կեղծելու առումով։ Թուրք պատմաբանները վերստին հայկական հարցին ու հայերի ցեղասպանությանս անդրադարձան 1960-ական թթ. 2-րդ կեսին, երբ աշխարհում լայնորեն նշվեց հայ ժողովրդի մեծ ողբերգության 50-ամյակը, իսկ փոքր-ինչ ավելի ուշ թուրք, պաշտոն, անձանց դեմ ուղղված Հայաստանի ազատագրության հայկական գաղտնի բանակի (ԱՍԱԼԱ) ահաբեկչական գործողությունները եվրոպական հաասրակայնությանր կրկին հիշեցրին հայկական հարցի, Թուրքիայի կառավարող շրջանների կողմից իրականացված հայկական ցեղասպանության և այդ ոճրագործության անպատժելիության մասին։ Թուրքիայում ծավալված հակահայկական արշավին մասնակցեցին ոչ միայն պատմաբաննօրը, այլև քաղաքագետներ, դիվանագետներ, լրագրողներ, որոնք ներքին ու արտաքին շուկան հեղեղում էին հայկական թեմատիկային վերաբերող ցածրորակ գրական արտադրանքով, դրանց մի զգալի մասը եվրոպական լեզուներով է։ Այդ ժամանակաշրջանի թուրք, պատմագրությունը համադրույթային լուրջ փոփոխություններ չկրեց, բայց ավելի հստակ դարձավ ցեղասպանու թյան փաստը ժխտելու, հայ ժողովրդի գոհերի թիվը նվազեցնելու ձգտումը։ Ըստ էության կրկնվում էին այն դրույթները, որոնք ձևակերպված էին տակավին 1910-20-ական թթ. սկզբի հրապարակումներում։

Հայկ. հարցի և հայերի ցեղասպանության թուրք, համադրույթի հիմնական ըմբռնումները հետևյալն են.

Թուրքական պետականության հիմնադրման (XV դ.) ժամանակներից ի վեր հայերը թուրքերի հետ ապրել են հաշտ ու խաղաղ, ապահով՝ իսլամի հովանու ներքո։ Հայերն ունեցել են տնտեսական բարգավաճման բոլոր հնարավորությունները, նրանք նվիրված ծառայել են թուրք, պետությանը։ Այս տեսակետը պաշտպանում են առանց բացառության բոլոր թուրք հեղինակները։ Հայերը ամենալայն արտոնություններն ու իրավունքները ստացել են XIX դ., Թանզիմաթի բարեփոխութունների շրջանում. ազգային սահմանադրություն. ազգային ժողով, դպրոցներ, տնտեսական, մշակութային և հոգևոր առաջադիմության լայն հնարավորություններ։ Այդ ամենի համար հայերը պարտական են թուրք, պետությանը իրենց նվիրվածությանը։ Այդ տեսակետն են զարգացնում պատմաբաններ էսադ Ու ր ա ս ը («Հայերը պատմության մեջ և Հայկական հարցը», 1976, լրացված տարբերակը հրտ. անգլ., 1989), Սադրկ Քոչաշը («Հայերը պատմության մեջ և թուրք-հայկական հարաբերությունները սելջուկյանների ժամանակներից», 1967), ինչպես նաև «Հայերը» հոդվածների ժող-ի (1978) հեղինակները։

Թուրք պատմաբանները պնդում են, որ սկսած 1870-ական թթ.. Ռուսաստանի և Անգլիայի խարդավանքների ազդեցության տակ, հայերը գործողությունների դիմեցին իրենց «բարերարների»՝ թուրքերի դեմ. ստեղծեցին տարբեր կոմիտեներ ու կազմակերպություններ, որոնց գործունեությունն ուղղված էր Թուրքիայի դեմ։ Հայերը խնդիր էին դրել անդամահատել և վերացնել Օսմանյան կայսրությունը։ Սկսվեցին փոխադարձ ջարդերն ու կոտորածները, որոնց հիմնական պատասխանատվությունը ընկնում է Ռուսաստանի վրա, որը հետամուտ էր իր շահադիտական նպատակներին։ Այս տեսակետն են պաշտպանում պատմաբաններ Ալթան