Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/277

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ների վերջին Թուրքիայի տարրեր քաղաքներում իրականացված ռմբակոծումներից մի քանիսի պատասխանատվությունը։ Անառարկելիորեն

ՀՅԱՄ-ին վերագրվող աոաջին գործողությունները 1979-ի հուլիսի 8-ին Փարիզում «Թուրքական օդային գծեր» ըներության, թուրք, դեսպանատան և արտագաղթող բանվորների տեղավորման գրասենյակի համաժամանակյա ռմբակոծումներն են։

ՀՑԱՄ-ի մյուս գործողություններն են 1980-ի փետր. 6-ին Բեռնում Թուրքիայի դեսպանի (շվեյցարական ոստիկանության հետաքննության հետևանքով ձերբակալվեց ֆրանսահպատակ Հրայր-Մաքս Քիլինջյանը, որը 1982-ին դատապարտվեց երկու տարվա ազատազրկման), 1982-ի փետրվարի 28-ին Լոս Անջելեսում Թուրքիայի ընդհանուր հյուպատոսի (այդ կապակցությամբ ձերբակալվեց Համբիկ-Հարրի Սասանյանը և 1984-ին դատապարտվեց ցմահ բանտարկության), 1983-ի մարտի Ց-ին Բելգրադի թուրքական դեսպանի (այդ գործով Հարություն Լևոնյանը, այլ անունով Անդրանիկ Պողոսյան, և Րաֆֆի էլպեքյանը դատապարտվեցին 20 տարվա բանտարկության, Հ. Լևոնյանը ազատ արձակվեց 1987-ին, Ր. Էլպեքյանը՝ 1990-ին) սպանությունները։

1982-ի հոկտ. 22-ին, ՀՑԱՄ-ի անդամ լինելու մեղադրանքով, ԱՄՆ-ի Հետաքննությունների ֆեդերալ բյուրոն Բոստոնում ձերբակալեց Սթիվըն Դեդեյանին, իսկ Լոս Անջելեսում՝ Վիգեն Հովսեփյանին, Վիգեն Յակուբյանին, Գառնիկ Սարգիսյանին և Տիգրան Բերբերյանին, նրանց մոտ հայտնաբերեց ռազմամթերք։ Հինգն էլ դատապարտվեցին տարբեր ժամկետների բանտարկության։ 1983-ից հետո ՀՑԱՄ-ը հակաթուրք. որևէ զինված գործողություն չի ստանձնել։

ՀՑԱՄ-ի գործունեությունը լայնորեն լուսաբանվել է ՀՀԴ մամուլում։ Նրա ձերբակալված անդամների պաշտպանության գործն ստանձնել են տեղական դաշնակցական կազմակերպությունները։

ՀԱՅՈՑ ԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՈՒՐԴ (ՀԱԽ), Արեվելահայ ագգայինխորհ ու ր դ, ստեղծվել է Թիֆլիսում, 1917ի սեպտեմբերի 23-ից-հոկտեմբերի 13ը կայացած Հայ ազգային խորհրդակցությունում (համագումարում)։ ՀԱԽ-ի ստեղծման ուղղությամբ հայ քաղաքական կուսակցությունները նախապատրաստական աշխատանքները սկսել էին դեռևս

1915-ից, երբ մի շարք քաղաքական կուսակցություններ ու հոսանքներ հանդես եկան համագգ. մի մարմին (որտեղ ներկայացված կլինեն հայ հասարակության բոլոր հոսանքները) ստեղծելու նախաձեռնությամբ։ Փետր. հեղափոխության (1917) հաղթանակից հետո հայ հաս-քաղաքական շրջանները, որոնք շահագրգռված էին շարունակել պատերազմը մինչև հաղթական ավարտ՝ հանուն արևմտյան Հայաստանի ազատագրման, գրավեցին սպասողական դիրք։ Երբ Ռուսաստանի ժամանակավոր կառավարության արտաքին քաղաքական ուղղությունը հստակվեց, հայ ազգային կուսակցությունները վերսկսեցին աշխատանքը համազգ. մարմին ստեղծելու ուղղությամբ։ Հրավիրվեց Հայ ազգային խորհրդակցություն, որտեղ ընտրվեց ՀԱԽ (հաջորդեց Ազգային բյուրոյին) և արտահայտվեց ժամանակավոր կառավարությանն աջակցելու օգտին։ ՀԱԽ-ը կազմված էր 15 անդամներից, որոնց թվում՝ 6 դաշնակցական (Ա. Ահարոնյան՝ նախագահ, Ա. Գյուլխանդանյան, Ռ. Տեր-Մինասյան, Խ. Կարճիկյան, Ն. Աղբալյան, Կ. Ղազարյան), 2 սոցիալիստ-հեղափոխական (էսէռ Հ. Տեր-Օհանյան, Լ. Աթաբեկյան), 1 հրնչակյան (Ղ. Տեր-Ղազարյան), 1 մենշևիկ (Ա. Երզնկյան), հայ ժող. կուսակցությունից 2 ներկայացուցիչ (Ս. Հարությունյան, Հ. Այվազյան) և 3 անկուսակցական (Տ. Բեկզադյան, Ս. Մամիկոնյան, Պ. Զաքարյան)։ 1917-ի նոյեմբ. 1-ին հրապարակված ՀԱԽ-ի առաջին կոչում նշվում Էր. որ «Ազգային խորհուրդը ստանձնում է ազգային բոլոր գործերի գերագույն ղեկավարությունը, որպես գործադիր մարմին»։ ՀԱԽ-ի զինվորական միությունը որոշեց ստեղծել հայկական ազգային կորպուս՝ գեներալ Թ. Նագարբեկովի (Նազարբեկյան) հրամանատարությամբ։ ՀԱԽ-ը զգալի դեր խաղաց հայ ժողովրդի գոյապահպանման, թուրք, սպառնալիքի դեմ ագգ-ագա- տագրական շարժման կազմակերպման ու հայ ժողովրդի համախմբման գոբծում։ Անդրկովկասում ազգային հանրապետությունների կազմավորումից հետո, 1915-ի մայիսի 28-ին ՀԱԽ-ը «իրեն հայտարարում է Հայաստանի Հանրապետության գերագույն և միակ իշխանություն, ստանձնում է կառավարական բոլոր ֆունկցիաները՝ հայկական գավառների քաղաքական և վարչական ղեկը վարելու համար»։

Հայաստանի Հանրապետության խորհրդարանի ստեղծումով (1918-ի հուլիսի 20) ՀԱԽ-ը դադարեց գործել։

Գրականություն

Լ ե ո, Անցյալից, Թ., 1925։ Անանուն Ղ, Ոուսահայերի հասարակական զարգացումը, Ի. 3, Վնտ, 1926։ Մ ե լ ի ք յ ա ն Վ Հ., Փետրվարյան բուրժուադեմոկրատական հեղափոխությունը և Հայկական Ազգային խորհոլրդների ստեղծումը (1916 թ. մարտ-1917 թ. հոկտեմբեր), ԷՀԳ, 1989, N6։

Վ Մելիքյան

ՀԱՅՈՑ ՁՈՐ, Խավասոր, Խ ԼԱ վ ո ւ ձոր, գյուղախումբ արևմտյան Հայաստանի Վանի նահանգի Վանի գավառի համանուն գավառակում (կագա)։ ննդգրկել է Խոշաբ գետի ստորին հոսանքի շրջանը՝ արմ-ում հասնելով Վանա լճին։ Կազմել է Մեծ Հայքի Վասպուրական նահանգի Երվանդունիք գավառի մի մասը։ XX դ. սկզբին կենտրոնն էր Կղզի գ.։

Հ.ձ. եղել է արևմտյան Հայաստանի ամենաստվար հայ բնակչություն ունեցող տարածքներից՝ անգամ 1850-ական թթ. շարունակելով մնալ զուտ հայաբնակ։ XIX դ. 2-րդ կեսին այնտեղ ավելացել են քրդական ցեղերը. 1853-ին Հ.ձ-ի (Ոստանի մի մասը) 30 գյուղերից միայն մեկն էր խառնաբնակ, զուտ քրդական գյուղերի թիվն աննշան էր, իսկ 1878ին, ըստ Վանի հայոց առաջնորդարանի տվյալների, Հ.ձ-ի մի քանի գյուղերում արդեն հաստատվել էին նաև քրդեր (հայերը կազմել են բնակչության 88 %ը)։ Հ.ձ-ի հայերն առանձնապես տուժել են 1896-ի հունիսյան կոտորածների ժամանակ, երբ զոհվել է ավելի քան 900 մարդ։ Կոտորվել ու կողոպտվել են նաև Տոնի և Հավշասորիկ գյուղերի շատ ասորիներ։ Ջարդից հետո քրդերի հոսքն ուժեղացել է. հայերը դուրս են մղվել Գյալբալասան, Գոսնի (Կյուսնի). Խառնուրդ, Հիրճ, Մժնկերտ (Պժնկերտ), Մուլք և այլ գյուղերից։ Այնուհանդերձ, մինչև 1915-ի Մեծ եղեռնը 12 հգ. հայերը մնացել են Հ.ձ-ի բնակ