Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/280

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

հայտարարեցին, որ չեն բանակցի խորհրդային Հայաստանի ներկայացուցիչների հետ։ Վրաստանի խորհրդայնացումից հետո Հ.փ.կ-ի վիճակը դարձավ անհուսալի։ 1921-ի ապրիլին սկսելով հարձակումը՝ կարմիր բանակի զորամասերը ապրիլի 2-ին գրավեցին Երեվանը։ Հ.փ.կ-ի զորամասերը մարտերով նահանջեցին Դարալագյազ (Եղեգնաձոր), այնտեղից՝ Զանգեգուը։ 1921ի մայիսին Լեռնահայաստանը հայտարարվեց Հայաստանի Հանրապետություն (կառավարության մեջ մտան նաև Հ.փ.կ-ի անդամներից), կառավարության նախագահ՝ Ս.Վրացյան։ 1921-ի հուլիսին կարմիր բանակը մտավ Զանգեզուր, որտեղ հաստատվեց խորհրդային իշխանություն։ Հ.փ.կ-ի անդամներն անցան Պարսկաստան։

Գրականություն

վր ացյ ա ն Ս., Կյանքի ուղիներով, հ. 6, Բեյր ութ, 1967։

Կ. Սարդարյան

«ՀԱՆԴԵՍ ԱՄՍՕՐՅԱ», հայագիտական ամսագիր։ Հրատարակում է Վիեննայի Ախիթարյան միաբանությունը 1887-ից, Վիեննայում։ Հիմնադիրներն ու առաջին աշխատակիցներն էին հայտնի գիտնականներ, միաբանության անդամներ Ա. Այտընյանը, Գ. Գալեմքյաըյանը, Հ. Տաշյանը, Հովսեփ Պարոնյանը և ուրիշներ։ Մեծ ներդրում ունի հայագիտության տարբեր խնդիրների ուսումնասիրության ասպարեզում։ Տարբեր ժամանակներում «Հ.ա.»-ում տպագըրված հայագիտական աշխատությունները խմբագրությունը հրատարակում է աոանձին գրքերով (ցայսօր՝ ավելի քան 220)՝ «Ազգային մատենադարան» մատենաշարով։

«Հ.ա.» հրապարակել է նյութեր նաև հայկական հարցի վերաբերյալ։ Առաջին աշխարհամարտի տարիներին և հետո դատապարտել է հայերի ցեղասպա նությունը արևմտյան Հայաստանում և Օսմանյան կայսրության հայաբնակ վայրերում, անդրադարձել հայ ազգ-ազատագրական շարժումների պատմությանը («Ազատության շարժումը ԺԵ-ԺԶ գարուն հայոց մեջ», 1917), գրել ցեղասպանությանը զոհ գնացած հայագետների մասին («Հայ կաթողիկե կղերին նահատակները», 1920), ողջունել հայկական պետականության վերականգնումը («Հայաստանի անկախությունը պաշտոնապես ճանաչված», «Հայաստանի անկախությունը», 1920), ցավով նկարագրել ավերակված հայկական բնակավայրերը, մեկնաբանել ավերումի պատճառները («Հայ բնակչությունը Սև ծովեն մինչև Կարին», հոդվածաշաը, 1921) և այլն։

Ս. Շտիկյան

ՀԱՇՏՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՈԽՖՍՀ ՄԻՋԵՎ 1920 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28, ն Ш խ ա գ ի ծ, որը պետք է ստորագրվեր նույն տարվա օգոստոսի 10-ին կնքված համաձայնագրի հիման վրա (տես Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության և ՌԽՖՍՀ միջև 1920 օգոստոսի 10)։ Հաշտության պայմանագրի վերաբերյալ բանակցությունները ընթացել են Երևանում, հոկտ. 13-28-ին, ՈԽՖՍՀ պատվիրակության (տես Լեգրանի առաքելություն 1920) և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև։ Մինչ բանակցությունները ՈԽՖՍՀ պատվիրակությունը Հայաստանի Հանրապետության կառավարությունից պահանջել է հրաժարվել Սևրի հաշտության պայմանագրից, թույլ տալ Հայաստանի երկաթուղիներով խորհրդային զորքերն ու զինամթերք փոխադրել Թուրքիա, հարեվան պետությունների հետ սահմանային վեճերի լուծման հարցը հանձնել Ռուսաստանի իրավարարությանը և այլն։ Հայաստանի կառավարությունը, վճռականորեն մերժելով առաջին պահանջը, համաձայնեց մյուսների հետ. Բանակցությունների ընթացքում կազմվեց 17 հոդվածներից բաղկացած պայմանագրի նախագիծ։ Նախագծի 1-ին հոդվածում ասվում էր. որ ՌԽՖՍՀ կառավարությունը, ելնելով ազգերի ազատ ինքնորոշման իրավունքից, անվերապահորեն ճանաչում է Հայաստանի ինք նուրույնությունն ու անկախությունը, հոժարակամ հրաժարվում հայ ժողովըրդի և նրա տարածքի նկատմամբ Ռուսաստանի բոլոր ինքնիշխան իրավունքներից։ Այս հոդվածի ծանոթագրության մեջ նշված էր, որ ՌԽՖՍՀ արդարացի է համարում Թուրքահայաստանի մարգերի միացումը Հայաստանի Հանրապետությանը և պարտավորվում է ազդել իր դաշնակից պետությունների վրա՝ նշված մարզերը կամ նրանց որոշ մասերը Հայաստանին միացնելու համար։ 2-րդ հոդվածով ՌԽՖՍՀ պարտավորվում էր չխաոնվել Հայաստանի ներքին գործերին։ Իսկ սահմանը Հայաստանի և Ադըրբեջանի միջև պետք է որոշվեր նրանց ներկայացուցիչների կոնֆերանսում. ՌԽՖՍՀ ներկայացուցչի մասնակցությամբ, կոնֆերանսում համաձայնություն չկայանալու դեպքում հարցը լուծվելու էր հանրաքվեի միջոցով։ Ռուսաստանն ընդունում էր, որ Կարսի մարզը և Երևանի նահանգը (բացի Նախիջևանի գավառից), ինչպես նաև Ղազախի գավառի մի մասը (Դիլիջան-Քարվանսարայի շրջանը) անպայման կազմում են հայկական պետության տարածք, իսկ Հայաստանի և Ադրբեջանի միջև վիճելի համարվող Ղարաբաղի, Զանգեզուրի և Նախիջևանի պետական պատկանելության հարցը համաձայնություն չկայանալու դեպքում լուծվելու էր հանրաքվեով (4-ըդ հոդված)։ Նախագծի հաջորդ հոդվածները վերաբերվում էին կողմերի փոխհարաբերություններին, գաղթականների փոխանակությանը, քաղաքական բանտարկյալների ներմանը և այլն։ Հաշվի առնելով, որ առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Հայաստանի տնտեսությունը քայքայվել է. ՌԽՖՍՀ կառավարությունը համաձայնեց Հայաստանին տալ նավթ, բեռնատար վագոններ, բամբակի վերամշակման համար սարքավորումներ և այլն։ ՌԽՖՍՀ տարանացիկ առևտրի իրավունք էր ցտանում Հայաստանի վրայով դեպի Թուրքիա։ Սակայն պայմանագրի ստորագրումը հետաձգվեց մինչև եզրափակիչ որոշման արձանագրության պայմանների կատարումը, որոնք էին. ՌԽՖՍՀ և