Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/281

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Ադրբ. ԽՍՀ պետք է ճանաչեին Հայաստանի Հանրապետության իրավունքը Զանգեզուրի և Նախիջևանի վրա և իրենց զորքերը դուրս բերեին այդ գավառներից, իսկ Հայաստանը պետք է հրաժարվեր Ղարաբաղի նկատմամբ պահանջից։ ՌԽՖՍՀ անվերադարձ Հայաստանին պետք է տրամադրեր 2,5 միլիոն ռ. ոսկով։ Հայաստանը, ելնելով Թուրքիայի հետ վիճելի հարցեր լուծելու մտադրությունից, կընդուներ այդ հարցում Ռուսաստանի միջնորդությունը, եթե Թուրքիան զորքերը հետ քաշեր մինչև 1914-ի ռուս-թուրքական սահմանը, հրաժարվեր Բրեստ-Լիտովսկի (1Ց18) և Բաթումի (1918) պայմանագրերից, ճանաչեր Հայաստանի Հանրապետության անկախությունը այն սահմաններում, որոնք որոշված էին ՌԽՖՍՀ և Հայաստանի Հանրապետության միջև սույն հաշտության պայմանագրով։ Այս պայմանները Թուրքիայի կողմից կատարվելուց հետո, Ռուսաստանի բարեկամական օժանդակությամբ պետք է մշակվեին վիճելի տարածքների հարցի խաղաղ լուծման հիմունքները։ Եզրափակիչ որոշման այս արձանագրությունը ստորագրելուց (հոկտ. 28) հետո Բ. Լեգրանը մեկնեց Բաքու ՌԽՖՍՀ և Ադրբ. ԽՍՀ կառավարությունների հավանությունը ստանալու նպատակով։ Սակայն նոյեմբ. 4-ին Բաքվում գումարված ՌԿ(բ)Կ ԿԿ Կովկասյան բյուրոյի և Ադրբեջանի կոմկուսի ԿԿ քաղբյուրոյի միացյալ նիստը, որին մասնակցում էր նաև Ի.Վ. Ստալինը, մերժեց պայմանագրի նախագիծը։ Պարտվելով թուրք-հայկական պատերազմում (1920-ի աշուն)՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ՌԽՖՍՀ պատվիրակության հետ շարունակվող բանակցություններում (նոյեմբ. 30-դեկտ. 2) այլևս չէր կարող պնդել պայմանագրի այս նախագծի վրա։

Գրականություն

Հայաստանը միջազգային դիվանագիտության և սովետական արտաքին քաղաքականության փաստաթղթերում (1828-1923), Ե., 1972։

է. Զոհրաբյան

ՀԱՍԿԵԼ Ուիլյամ, ամերիկացի ռազմական, քաղաքական գործիչ, գնդապետ։ 1919-ի հուլիսին նշանակվել է Հայաս տանում Դաշնակից պետությունների գերագույն կոմիսար։ Որոշ ժամանակ անց նրա լիազորությունները տարածվել են նաև Վրաստանի և Ադրբեջանի վրա։ սկզբնական շրջանում Հայաստանում զբաղվել է հիմնականում սննդի հայթայթման, մանկատուն-որբանոցների և հայ բնակչության համար աշխատատեղեր, արհեստանոցներ բացելու աշխատանքով։ 1919-ի օգոստոսի 19-ին Դաշնակիցների Գերագույն խորհուրդն ընդունել է Հ-ի հաշվետվությունը, որտեղ ասվում էր, որ «բանակի ուղարկումը Հայաստան խիստ անհարժեշտ է. ինչը, բնակչությանը կփրկի կործանումից»։ Հ-ի որոշմամբ 1919-ի սեպտ. 1ին Նախիջևանն ու Շարուր-Դարալագյագը համարվել են չեզոք գոտի՝ ամեր. գեն-նահանգապետի գլխավորությամբ (որոշումը, սակայն, չի իրականացել)։ 1919-ի նոյեմբ. Հ. ստացել է անդրկովկասյան հանրապետությունների հարաբերությունները վերահսկելու իրավունք։ 1919-ի նոյեմբ-դեկտ. ամիսներին Հայաստանի վարչապետ Ա. Խատիսյանի հետ Հ. մասնակցել է հայ-ադրբեջանական հաշտության պայմանագրի մշակմանը։ 1920-ի մայիսի 14-ին, բոլշևիկյան ապստամբության ժամանակ, Հ. հանդես է եկել հայտարարությամբ, որեթե ապստամբները վայր չդնեն զենքը, ապա ԱՄՆ-ը կհրաժարվի նյութական օգնություն ցույց տալ։

Վ Մելիքյան

ՀԱՐԲՈՐԴԻ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ, ամերիկյան զինվորական առաքելություն, որ Փարիզի հաշտության կոնֆեիանսի 1919-ի մարտի 20-ի որոշմամբ ԱՄՆ-ի կառավարությունն ուղարկել էր Հայաստան և Մերձավոր Արևելք։ Առաքելությունը պետք է ուսումնասիրեր Մերձ. Արլ-ի իրադրությունը՝ Հայաստանի մանդատը ստանձնելու ԱՄՆ-ի մտադրության կապակցությամբ։ Առաքելությունը, որի կազմում կար ավելի քան 50 մարդ, այդ թվում՝ 2 բրիգադային գեներալ, զինվորական դատախազ և այլն. գլխավորում էր ամերիկյան բանակի գեներալ Հ. Հարբորդը։ Նրա առջև խնդիր էր դրված՝ «հետազոտել և զեկուցագիր ներկայացնել այն շրջանների քաղաքական, ռազմական, աշխարհագրական, վարչական, տնտեսական և այլ պայմանների մասին, որոնք կարող էին հետաքրքրություն ներկայացնել Ամերիկայի համար…»։ Այդ կապակցությամբ ԱՄՆ-ի կառավարությանն ու այլ գերատեսչություններին հետաքրքրում էր ավելի քան 1000 հարց։

Հ.ա. այցելեց Թուրքիա (Կիլիկիա, Դիարբեքիրի, Սեբաստիայի, Խարբերդի, Էրզրումի նահանգներ), Հայաստանի Հանրապետություն, ինչպես նաև Թիֆլիս, Բաքու, Բաթում։ Հայաստանի Հանրապետությունը, որը չէր առարկում Հայաստանի մանդատը ԱՄՆ-ին հանձնելու դեմ. Հ.ա-յանը տրամադրեց բոլոր անհրաժեշտ տվյալները։ Առաքելության գործունեության արդյունքները ամփոփվեցին «Մերձավոր Արևելքի իրավիճակը» զեկուցագրում, որը ներկայացվեց ԱՄՆ-ի պրեզիդենտին 1919ի հոկտ. և հանձնվեց կոնգրեսի քննարկմանը 1920-ի ապրիլին։ Զեկուցագիրն ուներ չորս բաժին. 1. Հայ ժողովրդի պատմությունն ու նրա ներկա դրությունը, 2. Թուրքիայի քաղաքական վիճակն ու դրա կարգավորման հնարավորությունները, 3. Թուրքիայի և Անդըրկովկասի մանդատի ընդունման պայմաններն ու խնդիրները, 4. Մանդատի ընդունման թեր և դեմ կարծիքները։ Զեկուցագրում առաջ էր քաշվում ԱՄՆ-ի կողմից Հայաստանի, Անդրկովկասի, Անատոլիայի, Կիլիկիայի, Կ.Պոլսի՝ նեղուցներով հանդերձ, և Փոքր Ասիայի սահմանակից տարածքների «միասնական մանդատի» ստանձնման գաղափարը։ Առանց բոլոր այդ տարածքների, նշվում էր զեկուցագրում, Հայաստանի մանդատի ստանձնումը անիմաստ կլիներ ԱՄՆ-ի համար, քանի որ ծախսերը իրենց չէին արդարացնի, իսկ օրենքն ու կարգապահությունը չէին ապահովվի։ «Թուրքիայում անցկացված բոլոր բարեփոխումների ժամանակ,ասված էր զեկուցագրում,չի եղել մի որևէ դեպք Եվրոպայում, Ասիայում կամ Աֆրիկայում, որ Թուրքիայի տիրապետությունը հանգեցրած չլիներ տվյալ երկրի ազգի բարգավաճման նվազեցմանը…»։ Հ.ա. գտնում էր, որ «Հայկական հարցը չի կարող լուծվել… առանց լուծելու հետևյալ հարցերը. 1. Ինչպե՞ս վարվել Թուրքիայի հետ, 2. Ինչ է մտադիր անել Ռուսաստանը»։ Զեկուցագրում մատնանշվում էր, որ «ռուսական Հայաստանը» կքվեարկեր