Jump to content

Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/30

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

տեղում թողել են մի քանի տասնյակ որակյալ հայ արհեստավորների։ Տարագրվածների առաջին կոտորածները թուրք ջարդարարներն արել Են Թոխաթի ճանապարհին՝ Սարգըշլա վայրում և Մալարիայում։ Չեթենները ծնողներից խլել են մանուկներին և վաճառել մահմեդականներին։ 3 ամիս անց, մեծ զոհեր կրելուց հետո ամասիացիների կարավանները հասցվել են Մուրուճ, որտեղ սկսվել է համաճարակ։ Մինչև դեկտ. տարագրված 20 հազար ամասիացիներից Սուրուճում մնացել էր 1800 մարդ, որոնց մի մասին Էլ 1916-ի գարնանը քշել են Դեյր Էզ Զոր։ 1918-ի մայիսին անգլոֆրանս. զորքերի կողմից Հալեպի գրավումով փրկվել Են 1500 ամասիացիներ։ Մինչև 1919-ի օգոստ. 1- ը Ա. են վերադարձել շուրջ 650 գաղթականներ։ Ստեղծվել է ազգային վարչական խորհուրդ, որը մինչև 1923-ը նպաստում էր ամասիացիների վերադարձին հարազատ եզերք։ Սակայն քեմալականների հակահայկ. ձեռնարկումները ստիպեցին շատերին հեռանալ Եվրոպա և արաբ, երկրներ, ոմանք ներգաղթեցին խորհրդային Հայաստան։ Այնուհանդերձ, 1960-ական թթ. Ա-ում հաշվվում էր 320 հայ, գրեթե նույնքան՝ Հաջիգյուղում, մի քանի մահմեդականացված հայ ընտանիքներ էլ կային Մարզվանում։ Գավառը ներկայումս համապատասխանում է Թուրքիայի Ա-ի և Սամսունի իլերի տարածքին։

Գրականություն

Ս ի մ ո ն յ ա ն Գ. Հ., Հուշամատյան Պոնտական Ամասիո, Վնտ , 1966

U. Մելքոնյան

ԱՄԵՐԻԿԱՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՈՒՐԴ, ստեղծել են ամերիկահայերը 1943-ին, Նյու Յորքում՝ հակաֆաշիստական պայքար կազմակերպելու, 1ՑՅՑ-45-ի պատերազմի ընթացքում Խորհրդային Հայաստանին զորավիգ կանգնելու նպատակով։ Ա. ա. խ. ամերիկահայ խորհրդամետ շրջանները միավորող առաջին համագաղութային կազմակերպությունն Էր։ Նրա մեջ մտան Ամերիկահայ առաջադիմական միությունը, հնչակյանները, ռամկավարները (մինչև 1950-ը) և հայրենակցական միություններ։ Ա. ա. խ-ի նախաձեռնությամբ 1947- ին Նյու Յորքում հրավիրվեց Հայկական համաշխարհային կոնգրեսը։

ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԸ ԵՎ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԸ։ ԱՄՆ-ում Հայկական հարցով ու հայերով հետաքրքրվել են Թուրքիայում հայերի 1894- 96-ի ջարդերից դեռևս շատ առաջ։ Ամերիկա-թուրք. պաշտոն, հարաբերությունները հաստատվել են 1830ի բարեկամության և առևտրի վերաբերյալ երկու երկրների միջև կնքված պայմանագրով, և նույն տարում Էլ Արտասահմանյան միսիոներների լիազորների ամերիկյան խորհուրդը որոշում է կայացրել միսիոներներ ուղարկել Կ. Պոլիս՝ տեղի հայերի մեջ աշխատանք տանելու համար. 1846-ին ստեղծվել է առաջին հայ ավետարանական (բողոքական) եկեղեցին, իսկ հաջորդ տարում օսմ. կառավարությունը բողոքականներին ճանաչել է որպես առանձին համայնք։ Մինչև 1870-ական թթ. սկիզբը ամերիկյան միսիոներները արդեն գործում էին Տրապիզոնում, Էրզրումում, Կեսարիայում, Այնթապում, Բրուասյում, Խարբերդում, Մարաշում, Դիարբեքիրում, Բիթլիսում, Վանում և այլուր։

1914- ին հիշյալ վայրերում կար 174 միսիոներ,որոնց օգնում էին ավելի քան 1200 տեղացի հայ, բացվել էր 137 եկեղեցի։ Ամերիկյան ուս. հաստատությունները դարձել էին լուսավորության կարևոր կենտրոններ Օսմանյան կայսրությունում։ Այդ հաստատությունների դռները բաց էին բոլորի առջև, բայց սովորողների գերակշիռ մասը հայերն էին։ Գործում էր ավելի քան 400 ամերիկյան վարժարան, որոնց թվում՝ 8 քոլեջ, 3 ճեմարան, 46 միջնակարգ դպրոց։ Բացի այդ ամերիկացիներ էին աշխատում 9 հիվանդանոցներում ու 10 դիսպանսերներում, որոնք հիմնականում սպասարկում էին հայերին։ Ամերիկյան միսիոներները գործում Էին բարդ իրապայմաններում. մի կողմից նրանք ձգտում էին հայերի մեջ տարածել ամերիկյան հեղափոխության սկզբունքները՝ հավասարություն ու ազատություն, մյուս կողմից նրանք դեմ էին հայ քաղաքական շարժումներին, որոնք ձգտում էին միևնույն նպատակին։ Ամերիկյան միսիոներները երկյուղում էին, որ հայերի դիմադրությունը Օսմանյան կայսրության բռնություններին կարող էր վնասել իրենց իսկ հայերին և վտանգել ամերիկյան միսիոներների գործունեությունը։

ԱՄՆ-ի համար հայկական հարցը նախ և առաջ, եվրոպական խնդիր Էր։ Հենց եվրոպական տերություններն Էին կնքել 1878-ի Բեռլինի դաշնագիրը, որը ռուս, բանակին ստիպել էր հայկական բարենորոգումների անորոշ հավաստիացումներով հեռանալ արևմտյան Հայաստանի զբաղեցրած տարածքներից։ Հենց եվրոպական տերություններն էին գաղտնի պայմանագիր կնքել Օսմանյան կայսրության անդամահատման վերաբերյալ։ Եվ ամերիկյան տեսակետից, եվրոպական տերություններն էլ պետք Է իրենց միջազգային պարտքը կատարեին հայ ժողովրդի հանդեպ։ հայկական հարցի վերաբերյալ ամերիկյան կառավարությունը ղեկավարվում Էր եվրոպական գործերին չմիջամտելու՝ Մոնրոյի հայտնի ուսմունքով։ Բայց չմիջամտելու քաղաքականությունը չէր նշանակում անտարբերություն հայկական հարցի նկատմամբ։ Ընդհակառակը, հայկական ողբերգությունը, ավելի քան որևէ այլ իրադարձություն արտասահմանում, արթնացրեց ամերիկյան հանրային խիղճը և ծնունդ տվեց երկրռւմ մասնավոր բարեգործության հզոր շարժման։ Դա ուղեկցվում էր հօգուտ հայերի զանգվածային ցույցերով, բանաձևերով ու այլ հանրահավաքներով։ Ամերիկյան հասարակայնության շատ հայտնի ներկայացուցիչներ հայերին օգնելու համար հիմնում էին տարբեր կազմակերպություններ, իսկ ԱՄՆ-ի կառավարությունը, չնայած այդ ամենին, խուսափում էր հեռուն գնացող քաղաքական պարտավորությունների ստանձնումից։

Ամբողջ Օսմանյան կայսրությունով մեկ ցրված լինելու հանգամանքը ամերիկյան միսիոներներին հնարավորություն էր տալիս ականատես լինել Սասունի 1894- 96-ի ջարդերին, արևմտյան Հայաստանի 1894-ի կոտորածներին, Կիլիկիայի 1909- ի և 1915-23-ի Մեծ եղեռնի իրադարձություններին։ Նրանց հաղորդումներն ու կոչերը խիստ ազդեցություն էին գործում ամերիկյան հասարակական կարծիքի վրա և երբեմն-երբեմն ամերիկյան կառավարությանը հարկադրում հանդես գալ հօգուտ հայերի՝ ամերիկացիների կյանքի ու գույքի պաշտպանության պատրվակով։ Սասունի ջարդերից (1894) հետո ԱՄՆ-ի սենատը լուրջ